Երևան
12 °C
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ընդամենը 4 օր է մնացել (ապրիլի 1-ն, ինչպես հայտնի է՝ լռության օր է)՝ ամփոփելու եւ ավարտին հասցնելու իրենց ասելիքը:
Վաղվանից սկսած մինչեւ մարտի 31-ը քաղաքական ուժերը Երեւանի կենտրոնական հրապարակներում հանրահավաքներ են անցկացնելու, որոնց ընթացքում էլ, ըստ երեւույթին, կամփոփեն նախընտրական քարոզարշավը:
Վաղը՝ ժամը 18:00-ին, օրինակ, Ազատության հրապարակում նախատեսվում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքը: «Հերիք է հանդուրժել անարդարությունը, հերիք է հանդուրժել թալանը, ազատություն Սամվել Բաբայանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Հայ ժողովուրդը ապրիլի 2-ին ունի բացառիկ հնարավորություն՝ իր քվեով խաղաղ ճանապարհով փոխելու իշխանությունը: Հայ ժողովուրդն ունի հնարավորություն՝ ձեւավորելու ազգային համաձայնության իշխանություն՝ երկիրը տանելու զարգացման ճանապարհով»,- մասնավորապես, նշվում է հանրահավաքի գովազդային հոլովակում, որ տեղադրված է ՕՐՕ-ի ֆեյսբուքյան էջում:
Ընդգծենք, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը՝ մարտի 28-ին՝ ժամը 11:00-23:00-ին, Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժամը 19:00-20:30-ին, Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նաեւ Մարտիրոսյանի այլ դիմումները՝ մարտի 29-ին եւ 30-ին նույն ժամին հավաք եւ երթ անցկացնելու վերաբերյալ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կանցկացնի՞ եռօրյա ցույցեր՝ ցույց կտա ժամանակը:
Տարօրինակն այն է, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում հավաք եւ երթ անցկացնելու «թույլտվություն» է ստացել նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը: Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Արեգ Գեւորգյանը քաղաքապետարան է դիմել մարտի 29-ին՝ ժամը 12:00-22:00-ին, Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը:
Մարտի 29-ին Երեւանում մեծ հանրահավաք է նախատեսում իրականացնել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Այս քաղաքական ուժի հավաքը, ըստ քաղաքապետարան ներկայացված իրազեկման, տեղի է ունենալու մարտի 29-ին՝ ժամը 17:00-21:00-ին, Մատենադարանին հարող տարածքում: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել հավաքի վերաբերյալ իրազեկումը:
Հաջորդ օրը՝ մարտի 30-ին հանրահավաքի է հրավիրելու «Ելք» դաշինքը: Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի կողմից մարտի 30-ին՝ ժամը 17:00-20:00-ին, Մատենադարանին հարող տարածքում հավաքի անցկացումը։
Մարտի 30-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմամբ Երեւանի քաղաքապետարան է դիմել նաեւ ՀՅԴ-ն: ՀՅԴ հանրահավաքը նախատեսվում է ժամը 19:00-22:00-ին, Ազատության հրապարակում:
Երեւանում հանրահավաքային քարոզարշավը եզրափակում է ՀՀԿ-ն՝ մարտի 31-ին՝ ժամը 15:00-22:00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքով: Քաղաքապետի լիազոր ներկայացուցիչն ի գիտություն է ընդունել Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի իրազեկումը՝ հավաք անցկացնելու վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT