Ընտրակեղծիքների մասնակից տնօրեններից ո՞վ կպատժվի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն վարույթ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատրաստած նյութերի վերաբերյալ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ այդ կազմակերպությունը գաղտնի զրուցել էր 114 ուսումնական հաստատությունների տնօրենների հետ եւ ձայնագրել նրանց: Կազմակերպության աշխատակիցները ներկայացել էին որպես Հանրապետական կուսակցության գրասենյակի ներկայացուցիչներ ու դպրոցի տնօրեններից հետաքրքրվել, թե ինչ ընթացքում են գտնվում աշակերտների ծնողների ցուցակագրումները, նրանք էլ «ազնվաբար» ներկայացրել էին իրենց աշխատանքի մանրամասները:

Սա աննախադեպ, բնականաբար՝ նաեւ սկանդալային նախընտրական բացահայտում էր մեր ողջ ընտրական պատմության մեջ, եւ բնականաբար, դրա նկատմամբ թե՛ քաղաքական, թե՛ հանրային հետաքրքրությունը պիտի մեծ լիներ: Եվ այդպես էլ կա: Կազմակերպության այդ հրապարակումից անմիջապես հետո ԿԸՀ դիմում էր ներկայացրել ՕՐՕ դաշինքը, որպես ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան ՀՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

Դիմումատուի ներկայացմամբ՝ Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած կարող է ճանաչվել սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն «եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, եւ թույլ   տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետեւանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

Երեկ մենք տեղեկացանք, որ ԿԸՀ նմանատիպ դիմում պատրաստվում է ներկայացնել նաեւ «Ելք» դաշինքը: «Այո, կարծում եմ, կարելի է ցուցակի գրանցումն անվավեր ճանաչել, քանի որ այնպիսի խախտում է գրանցվել, որը հնարավոր չէ վերացնել: Դրանք կամքի ազատ ձեւավորման վրա ազդեցություն են թողել, հակասահմանադրական եւ կազմակերպված բնույթ են կրել: Դպրոցի տնօրենների միջոցով ընտրողների վրա ազդեցություն է գործվել»,- մեզ հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:

Դեռ հայտնի չէ, թե ընտրություններին մասնակցող էլ որ կուսակցությունները կդիմեն ԿԸՀ, բայց գրեթե բոլոր ոչիշխանական ուժերը քննադատում են այդ երեւույթը: Գաղտնիք չէ, որ ՀՀ գրեթե բոլոր դպրոցների թե՛ տնօրենները, թե՛ ուսուցիչները ներգրավված են ընտրական գործընթացներում: Նրանք աշխատում են հիմնականում ՀՀԿ-ի օգտին, իսկ այդ կուսակցության թույլտվությամբ՝ մի փոքր էլ իրենց կոալիցիոն գործընկերների՝ տվյալ դեպքում «Դաշնակցություն» կուսակցության օգտին: Երեկ մենք փորձեցինք Տիգրան Մուկուչյանից նաեւ տեղեկանալ, թե արդյոք հրապարակված փաստերը կարո՞ղ են ՀՀԿ-ի ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ: Չէ՞ որ դպրոցի տնօրեններն իրենք են մանրամասն խոստովանում, թե ինչպես են այդ կուսակցության համար ձայներ ապահովում: Ընդ որում, դա անում են աշխատանքային ժամերին: «Իմ կարծիքը կարտահայտվի ԿԸՀ վարույթի շրջանակներում ընդունված որոշմամբ»,- կարճ պատասխանեց նա:

Նշենք, որ որեւէ թեկնածուի կամ կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար դատարան կարող է դիմել միայն ԿԸՀ-ն, քաղաքական ուժերը նման իրավունք չունեն: Ընտրություններին մասնակցող ուժերը կարող են ընդամենը դիմել ԿԸՀ-ին, որ վերջինս դիմի դատարան: Քաղաքական ուժերի կողմից, ինչպես տեսանք, նման դիմում կա եւ դեռ կլինի, ԿԸՀ-ն էլ այդ գործով արդեն վարույթ է հարուցել: Բայց արդյո՞ք ԿԸՀ-ն նման հայցով կդիմի դատարան: Դժվար թե: ԿԸՀ-ի առաջիկա վերաբերմունքն առկա է արդեն գլխավոր դատախազության երեկ տարածած հայտարարության մեջ: Իրավապահ այդ գերատեսչությունը ուսումնասիրել ու պարզել է, որ բազմաթիվ ձայնագրությունների մեջ ընդամենը մեկն է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակում: Իսկ անցած մի քանի օրերին ՀՀԿ-ից են բազմաթիվ մեկնաբանություններ հնչել, թե այդ տնօրեններն ազատ են աշխատանքից դուրս իրենց ժամանակը տնօրինելու:

Գլխավոր դատախազության եւ իշխանությունների նման հայտարարությունից հետո դժվար թե ԿԸՀ-ն որոշի, որ դպրոցի տնօրենների կողմից զանգվածաբար ընտրողների կամարտահայտման վրա ճնշում կամ ազդեցություն է գործադրվել, եւ դա ազդելու է ընտրությունների արդյունքի վրա: Այնպես որ, ԿԸՀ-ն դատարան չի դիմի: Իսկ եթե անգամ որոշի դիմել, ապա դատարանը կորոշի, որ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել, իսկ մեկ-երկու դեպքը չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով, սակայն, ընդհանուր առմամբ խախտում կա, քանի որ այդ տնօրեններն աշխատանքի ժամին են ներգրավված եղել ընտրական գործընթացներին: «Պետք է պարզել, թե երբ են արել այդ գործողությունները, աշխատանքի ժամին, թե աշխատանքի ժամից դուրս: Նրանք հանրային ծառայող են եւ իրավունք չունեն օգտագործել իրենց տրամադրված մարդկային ռեսուրսը: Ցուցակագրումն ազդո՞ւմ է կամքի ազատ արտահայտման վրա: Այո, ցուցակագրելով նրանք սահմանափակում են մարդկանց կամքի ազատ արտահայտումը: Նրանք՝ որպես տնօրեն, օգտագործու՞մ են իրենց դիրքը: Օգտագործում են»,- ասում է նա:

Հավելենք, որ իշխանությունները դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին զանգվածաբար ընտրական գործընթացների եւ ընտրակեղծիքների մեջ ներքաշեցին 2005թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահները մեծամասամբ դպրոցի տնօրեններ էին, իսկ անդամները՝ ուսուցիչներ: 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին շատ քիչ մասնակցություն եղավ, բայց հաղթանակն ու բավարար մասնակցությունն ապահովվեց կեղծիքների միջոցով: Այդ հանրաքվեի ժամանակ «Այո»-ի շտաբը ղեկավարում էին կոալիցիոն կառավարության՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը, իսկ կրթության եւ գիտության նախարարը ՕԵԿ անդամ Սերգո Երիցյանն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11530 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ