Երևան
12 °C
Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ տրվելու են շատ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, հստակեցվելու է, թե ընտրված պատգամավորներից ովքեր են գնալու Ազգային ժողով եւ ովքեր են հրաժարվելու պատգամավորական մանդատներից՝ այլ պաշտոններ ստանալու նախապայմանով: Քննարկվելու է նաեւ թե ի՞նչ «խրախուսական մրցանակների» են արժանանալու այն թեկնածուները, ովքեր չեն հաղթահարել անցողիկ շեմը, բայց կուսակցության հաշվին բավականին ձայներ են ավելացրել:
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները պարզ լինելուց անմիջապես հետո քննարկվեց, որ թիվ 11 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ընտրված Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից: Շրջանառվեցին տեղեկություններ, որ նրան գործադիրում նոր պաշտոն են առաջարկելու. հավանական տարբերակ էր համարվում որեւէ նախարարի պորտֆելը:
Մի կողմից թվում է, թե ՀՀԿ-ն իսկապես կգնա այս քայլին եւ Ֆելիքս Ցոլակյանին նոր պաշտոն կառաջարկի: Եթե Ցոլակյանը այլ բարձր պաշտոն զբաղեցնի, ապա պատգամավորական մեկ մանդատ թափուր կմնա, որը ՀՀԿ-ն կարող է «լավություն անել» այն թեկնածուներին, ովքեր բարձր թվեր են բերել, բայց դուրս են մնացել ԱԺ-ից:
Շիրակի մարզում այդ մանդատը կարող է բաժին հասնել Մարտուն Գրիգորյանին, քանի որ ռեյտինգային ցուցակով նա հաջորդն է, ով ունի առավել ձայներ՝ ԱԺ գնալու համար: Սակայն, ինչպես մեր աղբյուրներն, այնպես էլ Ֆելիքս Ցոլակյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ մտադրություն չունի իր մանդատից հրաժարվել:
«Ես գնալու եմ Ազգային ժողով, չեմ հրաժարվում իմ մանդատից: Ինձ որեւէ պաշտոն չի առաջարկվել»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց Ցոլակյանը:
Եթե Ցոլակյանը չհրաժարվի իր մանդատից, ապա թափուր է մնում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: Սրա հետ կապված ՀՀԿ-ականների շրջանում պտտվում են լուրեր, որ պաշտոնը «լավ աշխատանքի» համար բաժին է հասնելու Մուշեղ Պետոյանին: Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Մուշեղ Պետոյանից շատ գոհ է: Հիշեցնենք, որ Պետոյանը հավաքել է 9 հազար եւ ավելի քվե:
Սրան զուգահեռ էլ դիտարկենք մի փաստ, որ նախագահի վերահսկողական ծառայության պաշտոնը 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը խոստացել էր Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանին: Այս պաշտոնի դիմաց Աբրահամյանը հրաժարվեց եւս մեկ անգամ առաջադրվել՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար: Քաղաքապետի պաշտոնին տեր դառնալու համար ՀՀԿ-ի էլիտայի կողմից Արթիկ էր գործուղվել հենց Մուշեղ Պետոյանը:
Այս թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Մուշեղ Պետոյանի հետ: Սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հետո դարձավ անհասանելի:
Չի բացառվում, որ նախագահի վերահսկողության ծառայությունում Արսեն Աբրահամյանը եւ Մուշեղ Պետոյանը դառնան ծառայության ղեկավար եւ տեղակալ: Սակայն, 2018 թվականին, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակը, այդ պաշտոնը նախագահի պորտֆելի նման չի ունենալու այն «դոզան», ինչ ունի ներկայում:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT