««Դոլմաման» էլ, հարակից շենքերն էլ չեն քանդվելու. ժամանակները փոխվել են». սեփականատեր

Երեւանի ամենահին եւ էլիտար ռեստորաններից մեկը համարվող «Դոլմամա»-ն եւ հարակից շենքերը քանդելու իշխանությունների որոշումը դատական կարգով շարունակում է վիճարկվել: Չնայած սրան՝ «Դոլմամա»-ն շարունակում է աշխատել: Ավելին՝ ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը վստահ է՝ ոչ ռեստորանը, ոչ էլ հարակից շենքերը չեն քանդվելու: Թե ինչով է պայմանավորված նրա վստահությունը՝ փորձեցինք պարզել մեր զրույցի ընթացքում:

- Պարոն Ավանյան, ռեստորանը շարունակո՞ւմ է աշխատել, դեռ քանդման որեւէ պրոցես չի՞ սկսվել:

- Իհարկե, իհարկե, եւ մենք աշխատում ենք այստեղ եւ մնալու ենք եւ բոլոր շենքերն էլ մնալու են: Ինչքան ես կարող եմ ինձ թույլ տալ ասել՝ ասում եմ:

- Ինչո՞վ եք վստահ: Դատական պրոցեսը հօգուտ ձե՞զ է ընթանում:

- Չէ, չէ, դատն այնպես դանդաղ է ընթանում, թվում է 10 տարի հետո է վերջանալու:

- Իսկ ինչո՞ւ եք վստահ:

- Դե եթե վստահ չլինեի՝ չէի ասի:

- Պայքարելո՞ւ եք այդ որոշման դեմ:

- Հա, ինքը նորմալ պայքար է:

- Մտավախություն չկա՞, որ մի օր կորոշեն ու կքանդեն:

- Դե որոշումը կա, եթե քանդեին, կքանդեին:

- Ինչ-որ պայմանավորվածությո՞ւն ունեք քաղաքապետարանի կամ իշխանությունների հետ:

- Դեռ չէ: Չէ, չէ, չէ: Ուղղակի կարծում եմ, որ ժամանակները փոխվել են:

- Իսկ իշխանությունները, որոնք նմանատիպ այլ շենքեր են քանդել, չեն փոխվել:

- Դե պարզվում է, որ այլեւս չի կարելի:

- Դո՞ւք եք դա ենթադրում:

- Այո:

Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականին Կառավարության որոշմամբ Աբովյան-Պուշկին-Սախարով հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային  շահ: «Լոկալ Դեվելոփերս» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը շահել էր Կառավարության հայտարարած տենդերը եւ պատրաստվում էր շուրջ 100 տարվա պատմություն կրող շենքերի տեղում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել: «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունը հայց էր ներկայացրել ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի՝ պահանջելով հանձնել տարածքը եւ հեռանալ:

2016-ի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ կտրուկ վատացել է Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը: Նա «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել, այնուհետեւ պետք է տեղափոխվեր Գերմանիա՝ բուժումը շարունակելու: Հավանաբար հենց սրանով էլ պայմանավորված է Երեւանի կենտրոնի կառուցապատման այս հերթական ծրագրի չեղարկումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4463 դիտում

Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց

Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան

Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան

Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան

Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու

Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան

Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն

Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները

2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան

Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին