Տարոն Մարգարյանը մնացել է Ավանի թաղապետ. նա նորոգում է հիմնականում Ավանի վերելակները

Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Դրանից առաջ` 2003-2009 թվականներին նա Ավանի թաղապետն էր, ապա Երեւանի փոխքաղաքապետը:

Ասում են, որ նա լավ թաղապետ է եղել, Ավանին «լավ է նայել»: Բայց նա արդեն 6 տարի Երեւանի քաղաքապետն է, եւ տեսնենք, թե այդ պաշտոնում նա արդյոք Երեւանին է՞լ է «լավ նայում» հավասարապես: Չի՞ դնում արդյոք խտրականություն Երեւանի տարբեր համայնքների միջեւ: Դրա համար ուսումնասիրենք, օրինակ, վերելակների կապիտալ նորոգման վրա կատարված ծախսերը ըստ համայքների: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամեն տարի հրապարակում է այդ տվյալները: Ինչպես տեսնում ենք, ամենաշատ վերելակները Մալաթիա-Սեբաստիայում են` 493 հատ, երկրորդը Աջափնյակն է` 308 հատ, ապա Նոր Նորքը` 303 հատ եւ այլն: Ավանը վերելակների թվով վեցերորդն է` 211 հատ:

Հիշենք այս թիվը եւ անցնենք առաջ: Երկրորդ գծապատկերում ներկայացված են նույն ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալները վերելակների կապիտալ նորոգման վրա 2011-2015 թվականների ընթացքում պետական եւ համայնքային բյուջեներից իրականացված ծախսերի վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք, ծախսերի «կլանման» տեսանկյունից Ավանը առաջինն է: Նշված 5 տարիների ընթացքում պետական եւ համայնքային բյուջեներից Ավանի վերելակների կապիտալ նորոգման վրա ծախսվել է 131.2 միլիոն դրամ: Երկրորդ տեղում գտնվող Աջափնյակի վերելակների նորոգմանը ուղղվել է ավելի քան երկու անգամ պակաս գումար:

Բայց որպեսզի հաշվարկը համադրելի լինի, պետք է յուրաքանչյուր համայնքի վերելակների վրա կատարված ընդհանուր ծախսը բաժանել վերելակների թվի վրա, եւ այդ դեպքում միայն պարզ կդառնա, թե որքանով են ծախսերը հավասարակշռված ըստ համայնքների: Այդ պարզ թվաբանական գործողության արդյունքները ներկայացված են երրորդ գծապատկերում: Ուսումնասիրելով այս գծապատկերը, հանգում ենք տխուր, շատ տխուր եզրակացության: Ավանի մեկ վերելակի հաշվով պետական եւ համայնքային բյուջեներից 2011-2015 թվականների ընթացքում հատկացվել է 620 հազար դրամ: Դա 3.3 անգամ ավելի շատ է, քան, ասենք Աջափնյակի ցուցանիշը: Իսկ ամենաշատ վերելակներ ունեցող համայնքի` Մալաթիա- Սեբաստիայի յուրաքանչյուր վերելակի համար հատկացված գումարը կազմել է ընդամենը 26.3 հազար դրամ, ինչը 23.5 անգամ քիչ է, քան Ավանի ցուցանիշը: Էլ չենք խոսում Շենգավիթի մասին, որտեղ յուրաքանչյուր վերելակի հաշվարկով ծախսված գումարը  1400 դրամ է, Նոր Նորքում` 231 դրամ...:

Ի՞նչ է սա նշանակում: Ավանի թաղապետից հետո դառնալով Երեւանի քաղաքապետ, Տարոն Մարգարյանը շարունակել է մնալ Ավանի թաղապետ: Նա եւ նրա թիմը խորապես անտարբեր են մյուս համայնքների խնդիրներին եւ իրենց ունեցած ֆինանսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսը ծախսել են հիմնականում Ավանի վրա:

Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա սա գավառամտության դրսեւորում է: Այսպես վարվում են միջնադարյան աշխարհայացքով իրենց երկիրը կառավարող առաջնորդները, օրինակ, Միջին Ասիայում, Հնդկաչինում եւ այլուր: Նրանք իրենց ծննդավայրը վեր են ածում ուխտատեղիի, երեխաներին ավտոբուսներով տանում այնտեղ, պատմում մեծ առաջնորդի մանկության մասին...: Դե բարեբախտաբար Հայաստանում առայժմ այդպես չէ, բայց կարծես դեպքերը զարգանում են հենց այդ ուղղությամբ: Համենայնդեպս մայրաքաղաքի ռեսուրսները քաղաքապետի թաղի վրա ծախսելը  այդպիսի նախանշաններ է պարունակում: Եթե շարունակվի այդ տրամաբանությամբ, ապա շուտով պետք է լինի քաղաքապետի անվան փողոց, դպրոց, մի 200 հատ կիսանդրի եւ այդ ամենը՝ Ավանում: Բայց սիրուն չի, չէ՞, Տարոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20950 դիտում

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած

Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան

Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել

Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան

Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան

Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել

Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ

Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է

Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է

Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն

Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային

Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները

Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ

Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ

Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր

Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով

Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան

Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ