Երևան
12 °C
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ:
Դատարան էր ներկայացել Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Միհրան Ղազարյանը: Վերջինս նախ ասաց, որ բացատրություն, ցուցմունք է ուզում տալ, հետո փոխեց ասաց՝ հայտարարություն ունեմ անելու: Երբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը փորձում էր դատարանից հետաքրքրվել, թե քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով է տուժողի իրավահաջորդը բացատրություն տալիս, Միհրան Ղազարյանը ընդհատեց փաստաբանին եւ սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել: «Թող խոսեմ, այ հիվանդ, չես թողնում մենք խոսենք կուլտուր ա պետք»,- դիմելով Լուսինե Սահակյանին՝ ասաց տուժողի իրավահաջորդը:
Վիճաբանություն սկսվեց, Երրորդմասցի Լյովիկի հայրը պարբերաբար ընդհատում էր փաստաբանին: Դիմելով դատարանին Սահակյանն ասաց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժողի իրավահաջորդն իրեն վիրավորում է, եւ եթե կրկնվի, ապա համապատասխան հաղորդում կներկայացնի:
Վիճաբանությունից հետո, Միհրան Ղազարյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը ասաց, որ իր վստահորդը ոչ թե բացատրություն ունի տալու, այլ որպես դատավարության մասնակից՝ հայտարարություն: Դատարանը թույլատրեց Միհրան Ղազարյանին հայտարարություն անել, ինչի ժամանակ կրկին միջադեպ տեղի ունեցավ: Այս անգամ միջադեպի ժամանակ լուռ չմնացին նաեւ գործով ամբաստանյալները՝ Գաստիկը՝ Ծըգլը, Տլեն:
«Երեկ, այսօր նույն ժամին 1 միլիոն հայ սպանվեց: Թուրքերը կոտորեցին ժողովրդին, եւ դեռ մեկ դար չանցած նույնը կատարվեց մեր որդիների նկատմամբ: Թուրքի շարունակություննե՞րն են սրանք: Այս բոլորը կատարվեց մեր աչքի առաջ: Մարդիկ փոխարենը ամաչեն, սփոփվեն նրանով, որ իրենք հանցանք են կատարել... սպանել են մարդիկ, զակոննի գողեր են ուզում դառնալ, ո՞ւր ենք գնում մենք, ո՞ւր է մեր ապագան... դուք կարծո՞ւմ եք ինձ հետաքրքիր է այստեղ գալ.. ես այդ օրերից սարսափում եմ: Օրինակ, փաստաբանը չէր կարող հռետորական ճառի փոխարեն բերեր մի փաստաթուղթ, որ 2015 թվականի մարտի 4-ին այլմոլորակայինները ափսեով իջել են «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկ, կատարել են այդ զազրելի, այդ ահավոր սպանությունը եւ հեռացել, ոչ մեկ չէր կասկածի...»,-հայտարարեց Երրորդմասցի Լյովիկի հայրը:
Ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատավարության մասնակիցներն իրենց աշխատանքն են կատարում. «Մենք հարգում ենք ձեր վիշտը, բայց չի կարելի»,- դիմելով Միհրան Ղազարյանին ասաց դատավորը: Ամբաստանյալներին, սակայն զայրացրեց այն, որ Միհրան Ղազարյանը իրենց համեմատեց թուրքերի հետ. «դերասան ա, խմած եկել ա ստեղ: Իրա տղուն սպանել են, մենք ի՞նչ կապ ունենք, թուրքերը իրանք են»,- ասաց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգլ): Նրան փորձեց ընդհատել դատավորը, սակայն ի պատասխան ամբաստանյալն ասաց. « Հարգելի դատավոր իրավունք ունի մեզ ասել թուրք»: Նրանց միացան նաեւ ամբաստանյալների հարազատները. «Տղեդ սաղ աշխարհին վարի տվեց, եկել ի՞նչ ես ասում»,- ասաց նրանից մեկը: Ի վերջո, դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը հետաձգեց:
Այսօր պետք է ցուցմունք տային տուժողների իրավահաջորդները: Նրանք, սակայն դատարան գրություն էին ներկայացրել, որ հիմք ընդունվի իրենց նախաքննական ցուցմունքները: Բոլոր դիմումներում տուժողների հարազատները նշել էին, որ հոգեբանորեն պատրաստ չեն գալ դատարան եւ ցուցմունք տալ, ուստի խնդրել էին դատարանից հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները:
«Խնդրում եմ կայացնել արդարացի դատական ակտ, մեղավոր ճանաչված անձնանց նկատմամբ կայացնել դատավճիռ՝ ցմահ ազատազրկում»,- այսպիսի դիմում էր գրել սպանված Դրաստամատ Թադեւոսյանի մայրը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց, որ տուժողների հարազատներն իրոք ի վիճակի չեն գալ դատարան, եւ միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում տված նրանց ցուցմունքները: Պաշտպանական կողմն առարկություն ներկայացրեց՝ պահանջելով, որ կամ նրանք պետք է դատարանում հարցաքննվեն, կամ նրանց ցուցմունքներն արժանահավատ չճանաչվեն:
Դատարանը որոշեց եւս մեկ անգամ ծանուցել տուժողի հարազատներին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT