Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ Երեւանում փող կա, շատ փող, ինչը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ:
«Ելք» դաշինքի հետ միավորվելով` Բախշյանը ցանկանում է ավագանու կազմում շարունակել գործունեությունը եւ համոզված է, որ մեծամասնություն կազմելու դեպքում իր երիտասարդ գործընկերների ներկայացնելիք բյուջեի յուրաքանչյուր տող կլինի հիմնավորված, նպատակային ու թափանցիկ, ի տարբերություն գործող իշխանությունների:
«Այն որ գալու ենք, դրա մասին կասկած չկա, բայց շատ կարեւոր ու անհրաժեշտ է, որ մենք մեծամասնություն կազմենք ավագանում, որպեսզի մեր ժողովուրդը մի անգամ իր ընտրությամբ իր իշխանությունը փոխելու միջոցով ի վերջո իսկապես տեսնի` նրանք տարբե՞ր են, թե բոլորը մեկ են, ինչպես հիմա են շատերն ասում: Ավելի քան համոզված եմ, որ եթե մեր երեւանցիների ընտրությամբ «Ելքը» մեծամասնություն ունենա Երեւանի ավագանում, եւ ավագանու որոշումների քվեարկությունը «Ելքի» մեծամասնությամբ ընդունվի, ապա հաստատ երեւանցիները պիտի զգան տարբերությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Իսկ առաջին ու հիմնական տարբերությունը, որն, ըստ նրա, կտեսնի ժողովուրդը, հետեւյալն է. «Հաջորդ տարվա բյուջեն վերին աստիճանի նպատակային կլինի, թափանցիկ կլինի, բյուջեի մեջ յուրաքանչյուր տող կլինի հիմնավորված` ինչու , ինչպես, ով եւ ինչքան: ...Ինձ թվում է` մեր երիտասարդների թիմը ավելի խելամիտ բյուջե է գրելու եւ ավելի նպատակային ու արդյունավետ է ծախսելու: Իմ համոզմամբ` Երեւանում շատ փող կա: Շատ: Բայց այդ փողը մի տեսակ չի երեւում: ...Հիմա շատ բաների մասին կարելի է խոսել, բայց հիմնականում սեւեռվում ենք բյուջեի վրա, որովհետեւ շան գլուխը այնտեղ է թաղված»:
Օրինակ «Ելքի» ծրագրային խոստումներից մեկը, թե Երեւանի ավագանում մեծամասնություն ձեւավորելու դեպքում մետրոյի առնվազն մեկ կայարան է կառուցվելու, որոշ մասնագետներ համարում են ուղղակի բարի ցանկություն` ընդգծելով, որ դա մեծ գումարների` տասնյակ միլիոնավոր դոլարների հետ է կապված: «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը նույնպես համոզմունք է հայտնում, որ Երեւանի բյուջեն կարող է մեծ հնարավորություններ ընձեռել:
«Եթե պետական պաշտոնյաները ամենահարուստ մարդիկ են Հայաստանում, ուրեմն, այո, այդ փողը կա: Բոլոր բնագավառներում փող կա, պետք է վերացնել կոռուպցիան, պետք է գումարները ճիշտ ծախսվեն եւ հնարավոր կլինի կառուցել մետրոյի նոր կայարան»,- ասաց նա: Նա, ի դեպ, նաեւ նշեց, որ իրենց հաղթելու պարագայում քաղաքապետարանը Երեւանում տարածքներ չի տրամադրելու արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելու համար: «Տեսախցիկները կարող են լինել եւ ծառայել ոստիկանության համար, որպեսզի նրանք բացահայտեն հանցագործությունները, բայց այդ տեսախցիկները զբաղված են մի բանով` թալանում են երեւանցիներին եւ Երեւանում տեղաշարժվող մարդկանց»,- ընդգծեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT