Մայիսի 1. աշխատանքի տոն՝ առանց աշխատանքի

30/04/2017 schedule22:32

Թեեւ Հայաստանում վաղը՝ մայիսի 1-ը՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը, ոչ աշխատանքային տոն օր է, սակայն մեր երկրում աշխատանք գտնելը շատ հաճախ, հատկապես կանանց համար, դառնում է երազանք, որի իրականացմանը խոչընդոտում է մի կողմից գործազրկության օրեցօր սրվող իրավիճակը, մյուս կողմից էլ ազգային բարքերը։

2016 թվականի վերջին Հայաստանի  ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում 2011-2015» վիճակագրական ժողովածուից տեղեկանում ենք, որ 2015-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում գործազուրկ է եղել 243.700 մարդ, որից 120.400-ը տղամարդիկ են, 123.300-ը՝ կանայք։

Գործազրկության ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակի մարզում։

Ավերիչ երկրաշարժի ստվերում ապրող այս մարզում գործազուրկների թիվը  14.210 է։

Խնդիրների ու աղքատության բեռի տակ գտնվող մարզում կրկնակի խնդիրների առաջ են կանգնում կանայք, «ՕքսԵՋեն» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանը «Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գյումրիում օրերս անցկացված քննարկմանն ասաց, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության իննսուն տոկոսը կանայք են, որից քառասուն տոկոսը բարձրագույն կրթություն ունեն։

Հատկանշական է այն, որ տնտեսական ակտիվության մեջ կանանց ներուժի չօգտագործման հետեւանքով համախառն ներքին արդյունքում վաթսուն միլիոն դոլար է կորսվում։

«Աշխատանքային ռեսուրսների երեսունհինգ տոկոսը գյուղատնտեսության ոլորտում է կուտակված, որոնցից հիսունչորս տոկոսը կանայք են, այսինքն գյուղոլորտում կանայք մեծ ներդրում ունեն եւ մեծ աշխատանք են կատարում։ Հայաստանում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց հիսունութ տոկոսը կանայք են, այսինքն մեծ մասնագիտական ներուժ կա եւ ինձ թվում է, որ մեր նման զարգացող երկրների համար մեծ շռայլություն է չօգտվել այդ ռեսուրսից,-ասում է Քոչինյանը՝ շեշտելով, որ կրթում ենք կանանց, նրանք ստանում են բարձրագույն կրթություն, սակայն հետո հրում ենք նրանց մի կողմ, ասում ենք, որ դա իրենց պետք չի,-այսինքն կանայք իրենց կրթությունն իրացնելու ներուժ չունեն»։

Ըստ Քոչինյանի՝ կանանց ռեսուրսի իրացմանը խանգարում են կարծրատիպերը, որոնց գումարվում է նաեւ պետական մոտեցումները։

«Օրինակ՝ դայակների ինստիտուտը չի գործում, գյուղական շատ համայնքներում չկան մանկապարտեզներ եւ եթե կինը ցանկանում է աշխատել, բայց տանն ունի փոքրիկ բալիկ եւ նրան պահելու հարցում ոչ ոք չի աջակցում, հետեւաբար մնում եւ մեծացնում է իր բալիկին։ Մեր հետազոտությունը պարզել է, որ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատողների 70 տոկոսը հենց կանայք են։ Ընտանեկան հանգամանքների պատճառով աշխատանք կորցրածների հարյուր տոկոսը կանայք են»,-ասում է Քոչինյանը։

Գյումրիում գործող «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ղեկավար Գոհար Մարկոսյանի կարծիքով իրենց մարզում կանանց գործազրկությունը ոչ այնքան ազգային մենթալիտետի հետեւանք է, որքան աշխատատեղերի բացակայության։

«Նույնիսկ հիմա հակառակ տենդենցն է, շատ-շատ են աշխատող կանայք եւ գուցե տղամարդիկ են չարաշահում նրանց։ Շատ են օրինակները, երբ տղամարդը 24 ժամ բազմոցին է նստած, իսկ կինը 12-14 ժամ աշխատում է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչքան են մեր կանայք աշխատում խանութներում, շուկաներում ՝ զրկված ամեն տեսակի պետական աջակցությունից, առանց գրանցման աշխատողներ են, արձակուրդից օգտվելու իրավունք չունեն նույնիսկ»,-ասում է Մարկոսյանը:

«Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամի հոգեբան Էլեն Հովհաննիսյանը նշում է, որ կանայք կրկնակի են տուժում, նրանք աշխատում են ե՛ւ տանը՝ ծառայելով ընտանիքին, ե՛ւ դրսում։

«Աշխատանքը դրսում բավական դժվար է ստացվում, քանի որ ազատ խոսք, ազատ կարծիք գոյություն չունի, մեզ երբեմն թվում է թե կա, սակայն մենք աշխատել ենք մանկապարտեզների, դպրոցների կին տնօրենների, փոխտնօրենների հետ ու նկատել ենք, որ իրենց վերադասով արդեն բռնության ենթարկված են։ Երբ մեզ դիմում են ծնողները որեւէ խնդրով, եւ մանկապարտեզում կամ դպրոցում փորձում ենք լուծել խնդիրը, տնօրենների հետ հանդիպումից հասկանում ենք, թե ինչքան ընկճված են ու ոչ մեկն ազատ գործելու իրավունք չունի»,-ասում է Հովհաննիսյանը՝ հիշեցնելով նախընտրական շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունները, որտեղ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենները խոստովանում էին, որ իշխող կուսակցության համար ձայներ են հավաքագրել։

Ըստ Հովհաննիսյանի՝ սոցիալական միջավայրն ամենեւին բարենպաստ չի կանանց ինքնադրսեւորման համար։

Ռեժիսոր եւ սցենարիստ Տիգրան Խզմալյանը կարծում է՝ կանանց ընդամենը պետք է չթողնել միայնակ ու իր օրինակով է ցույց տալիս։

«Ես գիտությունների թեկնածու եմ, ունեմ երեք բարձրագույն կրթություն, բայց իմ կինն արդեն պրոֆեսոր է, իմ տղան ու աղջիկն արդեն թեկնածու են, քանի որ, երբ ծնվեց իմ առաջնեկը, ես աշխատանքս փոխեցի այնպես, որ կինս կարողանա շարունակել իր աշխատանքը։ Հիմա էլ թոռներիս եմ պահում, որ երեխաներս կարողանան աշխատել»,֊ասում է ռեժիսորը՝ հավելելով, որ գործ ունենք համաշխարհային դավադրության հետ՝ տղամարդկանց դավադրությունը կանանց դեմ, որը տեղի ունեցավ տաս-տասներկու հազար տարի առաջ, իսկ բոլոր դավադրությունների հիմնական պատճառն իշխանությունների պայքարն է, այս պարագայում մայր իշխանությունը փոխվեց հայր իշխանության։

«Կանանց զրկել իշխանությունից. սա է տղամարդկանց աշխարհը։ Տղամարդիկ ավելի քիչ են կանանցից, սակայն ցանկացած միջավայրում տղամարդիկ ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որպեսզի կանայք լինեն փոքրամասնություն, անգամ եթե նրանք թվային առումով էլ մեծամասնություն են»,-կարծում է Խզմալյանն ու պնդում, որ այն պահին, երբ կինը կլինի տնտեսապես անկախ, որեւէ խնդիր չի ունենա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5839 դիտում

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները