Երևան
12 °C
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքից «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ Գյումրիի նախկին քաղաքապետը, համոզված է, որ իր ձայներից 3000-ը հաշվարկվել է նույն դաշինքով առաջադրված Վարդեւան Գրիգորյանի օգտին: Հիշեցնենք, որ Վ. Ղուկասյանն ընտրություններից հետո հայտարարություն էր տարածել, թե «իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավելի ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վ. Ղուկասյանը ստացել էր 12.452 ձայն, իսկ Վ. Գրիգորյանը՝ 14.312 ձայն, այսինքն՝ մոտ 2000-ով ավելի, քան նախկին քաղաքապետն էր ստացել:
Վարդան Ղուկասյանը գտնում է, որ այդ 2000-ը ու եւս 1000 քվեաթերթիկ քվեարկությունից հետո արդեն ձայների հաշվարկման ժամանակ պարզապես դրվել են Վ. Գրիգորյանի քվեաթերթիկների վրա:
Այնուամենայնիվ, «Ծառուկյան դաշինքը» Շիրակի մարզում այնքան ձայն է ստացել, որ թե Վ. Գրիգորյանը, թե Վ. Ղուկասյանը կարող են մանդատ ստանալ եւ պատգամավոր դառնալ:
Անգամ տեղեկություններ են շրջանառվում, թե Ազգային ժողովում Վ. Ղուկասյանի համար արդեն աշխատասենյակ է նախապատրաստվում: Վ. Ղուկասյանն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում չցանկացավ անդրադառնալ իր ձայները գողանալու հարցին, սակայն ըստ էության հաստատեց, որ մանդատը վերցնելու է: «Որ եկա՝ կասեմ: Ինչ հարցեր կունենաք՝ կտաք, ես կասեմ»,- ասաց նա:
Նշենք, որ այս խնդիրը կռվախնձորի առարկա է դարձել նաև Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջև: Որոշ տեղեկությունների համաձայն ապրիլի 2-ից հետո նրանցից դժգոհները սեփական հետաքննություններ, ուսումնասիրություններ են անցկացնում: Ռեյտինգային թեկնածուներից շատերը գտնում են, որ իրենց ձայները նույնպես գողացվել և հաշվարկվել են նույն ընտրատեղամասում առաջադրված մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:
Խնդիրն այն է, որ նրանց համոզմամբ, իշխանությունները նախապես որոշել են, թե տվյալ ընտրատեղամասից որ թեկնածուն պետք է մանդատ ստանա, ու ձայների հաշվարկի ժամանակ հենց նրա օգտին էլ աշխատել են: Հայտնի է, որ հանրապետության 13 ընտրատեղամասից յուրաքանչյուրում ՀՀԿ-ն առաջադրել էր 5-12 թեկնածու:
Դեռևս սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության ընթացքում էր հայտնի, որ ռեյտինգային ընտրակարգ ներդնելով՝ իշխանությունները ցանկանում են նրանց միջոցով առավելագույն ձայներ ստանալ: Այսինքն՝ մի ընտրատարածքում առաջադրելով այդքան թեկնածուներ և նրանց մեջ մրցակցություն ու հնարավորինս շատ ձայներ ստանալու ցանկություն հրահրելով՝ հաղթել: Իսկ թե արդեն թեկնածուներից ով պատգամավոր կդառնա, դա, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:
Ասում են՝ «ձայներ գողանալու» այդ գործընթացը տեղի է ունեցել հենց տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Բնականաբար՝ հանձնաժողովների նախագահների գիտությամբ եւ բնակաբանար վերևներից իջեցված հրահանգով: Այդպիսով՝ ՀՀԿ-ն փորձել է նախապես որոշած թեկնածուների օգտին այնքան ձայն ապահովել, որ նրանք մանդատ ստանան:
Նույն այս մեախնիզմը գործել է նաեւ «Ծառուկյան» դաշինքի դեպքում:
Ինչ վերաբերում է Վ. Ղուկասյանին, ապա նրա դեպքում ՀՀԿ-ն չի ցանկացել, որ նա՝ որպես օդիոզ դեմք, ԱԺ գնա ու փորձել է հնարավորինս դրա դեմն առնել: Բայց քանի որ նա բավականին շատ ձայներ է ստացել, ու «Ծառուկյան» դաշինքից էլ այդ ընտրատարածքում երրորդ ուժեղ թեկնածու չի եղել, չի հաջողվել այդ պլանն իրագործել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT