Սահակաշվիլին պետք է հեռանա

28/06/2010 schedule10:45

Վրաստանում ստեղծված ներքաղաքական դրությանը հետեւելով` համոզվում ես, որ այդօրինակ իրավիճակներում աղմուկ-աղաղակի, հույան-բույանի տակ երբեմն թաղվում ու կորչում է բուն հարցը, որը տվյալ պահին, թերեւս, պետք է լիներ քննարկումների թիվ մեկ թեման։ Իսկ հարցը հետեւյալն է. այլեւս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին։ Եւ լավ է, որ գոնե այս իրավիճակում մենք կարող ենք խնդրին մոտենալ «չեզոքի», «օբյեկտիվի» դիրքերից, մանավանդ որ` ժամանակին շատ ողջունելի ենք համարել Սահակաշվիլիի հայտնվելը Վրաստանի իշխանության ղեկին։ Բայց այսօր ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ եւ շիտակ պատասխանել հետեւյալ հարցին. այլեւս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին։ Այս հարցի շուրջ երկար եմ մտածել, եւ ակնհայտ է, որ Միշայի իշխանության շարունակելիությունը միայն խորացնելու է նախորդ տարվա օգոստոսից Վրաստանում ծայր առած դեպրեսիան, վրացիների կյանքը դարձնելու է պրկված ու նյարդային, խորացնելու է վախը արտաքին ագրեսիայի նկատմամբ, ծայր են առնելու հետապնդումներ, երբեք չի լինելու իրական, ժողովրդավարական կայունություն։ Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, եւ սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետեւանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա։ Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց եւ չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եւ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։ Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է։ Իսկ նրա այլընտրանքը հանդիսացող քաղաքական գործիչները` թե՛ Բուրջանաձեն, թե՛ Ալասանիան, ի վիճակի են ոչ միայն բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները պահպանել սահակաշվիլիական երբեմնի մակարդակի վրա։ Իսկ սա նշանակում է, որ նորմալ իշխանափոխությունը ոչնչով չի սպառնում Վրաստանին, եւ հիմա Սահակաշվիլին ընդամենը պետք է խնդիր դնի, որ իշխանափոխությունը տեղի ունենա հնարավորինս խաղաղ` իրեն Ռուսաստանի իշխանություններին չհանձնելու երաշխիքների դիմաց։ Տվյալ իրավիճակում, իշխանությունը պահելու սահակաշվիլիական մղումը որեւէ կերպ չի համապատասխանում վրաց պետականության շահերին, եւ նրա հեռացումը բխում է ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում եւ` Հայաստանի շահերից։ Մի բան ակնհայտ է` Վրաստանի նոր իշխանությունը ունի փայլուն հնարավորություն` չլինել ո՛չ ռուսական եւ ո՛չ էլ արեւմտյան խամաճիկ, եւ Սահակաշվիլին չկշռադատված գործողություններով կարող է միայն իր երկրին զրկել այսպիսի իշխանություն ունենալու հնարավորությունից, որը կլինի Վրաստանին նրա հասցրած երկրորդ հարվածը` նախորդ տարվա խելահեղ պատերազմից հետո։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1827 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան