Երևան
12 °C
Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը մարզի ամենաբարձր լեռնային գյուղն է: Այստեղ է գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցինին: 4-րդ դարի կառույց համարվող եկեղեցին, ըստ տեղի հոգեւոր հովվի, իր տեսակով բացառիկ է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստաններում: «Այս համայնքի բնակիչները շատ հավատավոր են: Իրենք են առաջարկում, թե ինչ է պետք անել եկեղեցու համար: Եկեղեցական բոլոր ծիսակատարություններն այստեղ կատարվում են: Եվրոպացի տուրիստները, որ գալիս են եկեղեցին տեսնում են, իմանում են, որ 4-րդ դարի եկեղեցի է հիացմունքից զարմանում են»,- ասում է Լեռնակերտի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եղիշեյ քահանա Նազարյանը:
Լեռնակերտի բնակիչները իրենց եկեղեցու պատմությանը շատ լավ են տիրապետում: Armtimes.com-ի հետ զրույցում նշում են, որ հանգստյան օրերին գյուղը մարդաշատ է: Եկեղեցին ուխտատեղի է նաեւ եվրոպացիների համար: «Մեր եկեղեցին բազիլիկ տեսակի է: Բազիլիկ նշանակում է ռեհանի թուփ: Սրա մասին քչերը գիտեն: Սովետի ժամանակ պահեստ է եղել՝ ցորեն, գարի ու խոտ են լցրել: Տարբեր տեղերից խմբերով գալիս են, նույնիսկ արտասահմանից: Զարգացած եվրոպացիները գալիս են, մեր եկեղեցին տեսնում են, շշմած հետ են գնում: Ես լսել եմ, որ մեր եկեղեցին մեծ դժվարությամբ են կառուցել: Քարերը վերեւ եզներով են քաշել, հանել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է Լեռնակերտի բնակիչ Նորիկ Ավեյանը:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 2005 թվականին վերանորոգվել եւ վերաօծվել է, քանի որ խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ: Իր տեսակով բացառիկ եկեղեցին առ այսօր չի ունեցել զանգակատուն:
Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի եւ Արթիկի թեմի առաջնորդի տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ օծվել է նաեւ եկեղեցու զանգը:
Նարեկ Կիրակոսյան, Գյումրի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT