ՀՀԿ-ի ցուցակում կեղծի՞ք կա. կասկածելի տվյալներով անձը ավագանու թեկնածու է

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում հետաքրքիր զուգադիպությամբ երկու տարբեր անձ հանդիսանում են նույն ընկերության հիմնադիր տնօրեն եւ երկուսն էլ հաշվառված են նույն հասցեում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղադրված ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների ցանկի 53-րդ համարի ներկայացուցիչ Արթուր Պարույրի Պետրոսյանը «Էյ ընդ Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր տնօրենն է: Նա հանդիսանում է ՀՀԿ անդամ եւ հաշվառված է Երեւան քաղաքի Օհանով փողոցի 80 շենքի 14 բնակարանում: ՀՀԿ-ի նույն ցուցակի 139-րդ տեղում էլ որպես թեկնածու է նշված Աբգար Աշոտի Պետրոսյանը, որը նույնպես ՀՀԿ անդամ է, հաշվառված է Օհանով փողոցի 80 շենքի 14 բնակարանում եւ հանդիսանում է «Էյ ընդ Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր տնօրեն:

ՀՀ ընտրողների ռեգիստրում, սակայն «Աբգար Աշոտի Պետրոսյան» անուն, հայրանուն եւ ազգանունով ընտրողը հաշվառված է բոլորովին այլ հասցեում՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում: Ճիշտ է, միայն «Արթուր Պարույրի Պետրոսյան»-ի տվյալները, նա ընտրողների ռեգիստրում եւս հաշվառված է Օհանով փողոցի 80 շենքի 14 բնակարանում:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում պարզապես «Էյ ընդ Փի» ՍՊԸ չկա, այլ գրանցված է «Էյ ընդ Փի Գրուպ» ՍՊԸ, որի հիմնադիրն է Արթուր Պարույրի Պետրոսյանը: ՍՊԸ-ն նա հիմնադրել է 2014 թվականի մայիսի 14-ին:

Իսկ, թե ո՞վ է ՀՀԿ-ի ցուցակի 139-րդ տեղում ներառված Աբգար Աշոտի Պետրոսյանը մնում է պարզել ՀՀ ԿԸՀ-ից, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է բոլոր թեկնածուների փաստաթղթերը հատ-հատ ստուգել: ԿԸՀ-ի պարզաբանումը ստանալուն պես այն կներկայացնենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20282 դիտում

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք