Երևան
12 °C
Արդարադատության նախարարությունում ներկայումս քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:
Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից. «Արդարադատության նախարարությունում ներկայումս քննարկում է Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը, քանի որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության դատարանների կողմից նրա վերաբերյալ վճիռներ կան»: Մեր հարցին՝ այդ քննարկմանը ՌԴ-ից ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են, լրատվականից պատասխանեցին, որ քննարկումը գնում է Արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում:
Երեկ մեր զրույցում Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ իր կարծիքով Պերմյակովին կտեղափոխեն Ռուսաստան, քանի որ մինչ Ավետիսյանների սպանության գործը կգնար դատարան, նա 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի դատարանի կողմից: Այս թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
- Պարոն Սաֆարյան, Արդարադատությունը նախարարությունը արդեն քննարկումներ է սկսել Պերմյակովի պատժի կրման հետ կապված: Նրա պաշտպանն էլ մեր զրույցում չի բացառել, որ նա կտեղափոխվի Ռուսաստան՝ նշելով, որ Պերմյակովը Ռուսաստանի դատապարտյալ է: Դուք նրա՝ Ռուսաստան տեղափոխումը հավանական համարո՞ւմ եք:
- Երբ Պերմյակովին բերման ենթարկեցին հենց ռուսական ռազմաբազա, սա ցույց տվեց, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում՝ կրքերը թուլանալուց, մարելուց հետո, նրան Ռուսաստան տեղափոխելու ուղղությամբ: Ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած դատավարությունը փաստացի ռուսական սուվերենետի ներքո՝ դրա բաղկացուցիչներից մեկն էր: Այժմ ոչ պատահական է այդ փաստարկը հրապարակել, որ փաստացի Ռուսաստանը ունի նրան տեղափոխելու առաջնային իրավունք, որովհետեւ մինչ սպանությունը նա այլ հանցագործության համար արդեն իսկ դատապարտվել է Ռուսաստանի դատարանի կողմից: Հետեւաբար, ես կարծում եմ, որ այս բոլորը պատահականություն չէ, նաեւ պատահականություն չէ, որ դրանք տեղի են ունենում այն տեղեկատվությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարություն էր հրավիրվել Հրաչյա Հարությունյանի ազգականը եւ նրան տեղյակ պահվել, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հետ կապված տեխնիկական եւ ֆինանսական խնդիրները լուծված են: Խոսքը վերաբերում էր Ռուսաստանում վթարից տուժածների ֆինանսական փոխհատուցմանը եւ, հետեւաբար, նրա տեղափոխումը Հայաստան ընդամենը ժամանակի հարց է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ տեղի է ունենում Հարությունյանի փոխանակումը Պերմյակովով:
- Դուք կարծում եք, որ Պերմյակովին կփոխանակե՞ն Հրաչյա Հարությունյանի հետ:
- Գիտեք, երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել: Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն էր, ով ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար: Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է, գիտակցված գործած եւ այս կտրվածքով, եթե անգամ նման դեպքերի զուգահեռներ ենք անցկացնում՝ որեւէ զուգահեռ չունեն: Հետեւաբար, մի տեսակ նույնիսկ ստորացուցիչ է մեզ համար, որ ռուսական կողմը նման կերպ վիրավորում է մեր արժանապատվությունը եւ նրան դնում է նույն հարթության մեջ եւ նույն շրջանակում, երբ փաստացի կազմակերպում է Հարությունյանի Հայաստան տեղափոխվելը եւ դրան զուգահեռաբար փորձում այս հավասարության նշանը դնել երկու կողմերի միջեւ եւ տանել իր հանցագործին:
- Ասացիք, որ Ռուսաստանը սպասում էր կրքերը հանդարտվեն: Փաստացի հիմա այդպե՞ս է, բողոքի ակցիաներ ինչպես առաջ էր, չկան:
- Ուղղակի հանրային տեսանելի ընդվիզում չկա, բայց չեմ կարծում, որ մարդիկ մոռացել են այդ սահմռկեցուցիչ դրվագը, այլ բան է, որ այո՛ հանրային ռեակցիաներ, վստահ են, որ չի լինի, դրա համար էլ անցել են այս խնդրի լուծմանը: Դե, Հայաստանի իշխանությունն էլ այնքան ուժեղ չէ, որ ասի, օրինակ՝ Հրաչյա Հարությունյանի դեպքը դժբախտ պատահար է եւ նրա արտահանձնումը նորմալ երեւույթ է, իսկ Պերմյակովինը չի կարող տեղի ունենալ, որովհետեւ դա հավասարազոր հիմք չէ, եւ հավասարազոր անձինք չեն:
- Եթե, այնուամենայնիվ, որոշվի նրան տեղափոխել Ռուսաստան, դա ի՞նչ հետեւանքներ կունենա:
- Հասարակական կարծիքի եւ հոգեբանական դաշտում ակնհայտորեն եւս մեկ կուլ տված վիրավորանք ռուսական դաշնակցի կողմից եւ ոչ ավելին: Ռուսաստանում շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ. սա հաջորդեց ռուս զինվորի սպանությանը, հետեւապես ալիբի է ստեղծում, որ դե մեր Պերմյակովը սպանել էր, դուք էլ սպանեցիք, ժողովրդական լեզվով ասած՝ քվիդ ենք եղել: Նման կեղտոտ զգացողություններ է թողնում այս ամեն ինչը:
- Ի՞նչ եք կարծում, ռուսական կողմի ճնշման հետեւանքով Պերմյակովը կտեղափոխվի Ռուսաստան:
- Ես կարծում եմ, որ ինչ էլ անվանենք դա ճնշում է, ուղղակի փաստն այն է, որ եթե դրել են այդպիսի խնդիր, ապա Հայաստանի իշխանությունը այն իշխանությունը չէ, որ ասի՝ ոչ: Այս իշխանությունը երբեք նրանց ոչ չի ասել եւ նրանք դա գիտեն: Եւ եթե այդ առումով Հրաչյա Հարությունյանի հարցին հավանություն են տալիս ու նաեւ դնում են Պերմյակովի խնդիրը վստահ եմ, որ առավել քան այս իրավիճակում եւ անկախ այս իրավիճակից հայկական իշխանությունները «ոչ» չեն ասելու: Սա էլ ճնշում է: Ռուսաստանն ուղղակի ինքն իր քաղաքականությամբ բորբոքում է կրքերը: Գիտեք մեզ համար, գոնե ինձ համար խնդիր այն չէ, թե որտեղ կլինի այդ մարդասպանը: Մտահոգությունները այլ դաշտում են՝ արդյոք Ռուսաստան տեղափոխելուց հետո նա ազատության մեջ չի հայտնվի, երկրորդական է դառնում որտեղ է նա իր պատիժը կրում... երբ նրան տեղափոխեն Ռուսաստան հարց է ծագում՝ ի՞նչ խնդիր է լուծվելու, եւ արդյոք չկա մտավախություն, որ մի քանի տարի հետո նա էլ հայտնվի ազատության մեջ. սա ուղղակի կդառնա մի չլավացող սպի ոչ միայն Ավետիսյանների հարազատների, այլ նաեւ հայ հասարակության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT