Երևան
12 °C
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ այսօր քարոզարշավ էր իրականացնում «Ելք» դաշինքը, բնակիչներից մեկը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Ճիշտը ո՞րն է, որ դուք քաղաքապե՞տ լինեք, թե՞ դեպուտատ»:
«Եթե առաջադրվել եմ քաղաքապետի թեկնածու, ուրեմն համարում եմ, որ ավելի ճիշտ է քաղաքապետ լինելը»,- պատասխանեց Փաշինյանը: Քաղաքացին հակադարձեց՝ պնդելով, որ որպես պատգամավոր Փաշինյանը լավ է «դրանց պորտը տեղը դնում»:
«Հիմա ժամանակն է, որ բացի իրենց պորտը տեղը դնելուց, էն թերությունները, որոնց մասին խոսում էինք, էդ թերություններն էլ տեղը դնենք, որովհետեւ մեր խնդիրն ի՞նչ է, որ անընդհատ ինչ-որ բան էն չլինի, մենք ասենք էս չարիք, էս չարիք, էս չարի՞ք, թե՞ ընդհակառակը՝ մեր ձեռով, իրար հետ էդ էլ անենք, էն էլ անենք: Կարծում եմ երկրորդն է ճիշտ»,- համոզեց Փաշինյանը:
Շարունակելով «Ելք կա» կարգախոսով երթը՝ դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին մի տարեց տղամարդու, որը սկսեց բողոքել թոշակից, ավանդներից:
«Տվե՛ք փողերս, 150 000 փող ունեի բանկում, բայց ես էսօր սոված եմ. ո՞վ է մեղավոր՝ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը»,- հարցնում էր նա եւ դժգոհում:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չէ բողոքի հասցեատերը, հետեւաբար կոչ է անում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին «Ելք» դաշինքին ձայն տալով՝ նրան դարձնել այդ եւ նման բողոքների հասցեատեր:
Քանաքեռ-Զեյթունում բակային երթի ընթացքում «Ելք» դաշինքի համակիրներից մեկը, որ անկողնային վիճակում էր, Նիկոլ Փաշինյանին իր տուն հրավիրեց: Քաղաքապետի թեկնածուն ընդունեց հրավերը եւ զրուցեց քաղաքացու հետ:
Դաշինքի անդամները քաղաքացիների հետ շփվում էին նաեւ բնակելի շենքերի պատուհաններից՝ նրանց հարցեր տալով եւ պատասխաններ լսելով:
«Ընտրողն է որոշելու, թե ինչ օր լինի մայիսի 14-ին, մենք կարող ենք իրեն առաջարկներ անել, ինքը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է ընդունել այդ առաջարկները, թե՞ ոչ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ հույս ունի ընտրողներից ստանալ 50 +1 տոկոս ձայն եւ ընտրվել Երեւանի քաղաքապետ:
Քարոզարշավային երթի ընթացքում լրագրողները «Ելք» դաշինքի ղեկավարներից մեկից՝ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է նա վերաբերում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը: «Կարծես լինի Շրեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ մի հատ սենց պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը»,- անդրադառնալով Երեւանի քաղաքապետի ընտրություններին՝ ասել էր Զուրաբյանը:
«Մենք Նու Պոգոդիի ճեպազրույցը չենք մեկնաբանում»,- ի պատասխան ասել է Մարուքյանը:
Նույն հարցին անդրադառնալով՝ Արամ Սարգսյանն էլ ասել է. «Որպեսզի գլխավոր մուլտիպլիկատորը չհաղթեր՝ թող իրենք իրենց թեկնածուին դնեին՝ ես էլ նրան տարբեր անուններ չէի կպցնի: Պիտի ասեմ, որ անտակտ հումոր է, եւ այն, ինչ ասել է Լեւոն Զուրաբյանը՝ անտակտություն է: Ես էլ կարող եմ իրեն բազմաթիվ հերոսների նմանեցնել, բայց չեմ իջնի իր մակարդակին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT