Երևան
12 °C
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանն այսօր երեկոյան տուն գնալիս տեսել է, թե ինչպես են Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում 20 հազարական դրամ ու քվեարկած թերթիկներ բաժանում:
Երբ «ՀԺ»-ի լրագրողը սկսել է տեսանկարահանել գործընթացը, «թաղի լավ տղաները» բռնությամբ նրանից խլել են հեռախոսն ու ջնջել ամբողջ պարունակությունը. ջնջել են ոչ միայն այդ պահին արված տեսագրությունները, այլ նաեւ կարճ հաղորդագրությունները, համարները: Աննա Զախարյանին հեռախոսը վերադարձրել են միայն այն ժամանակ, երբ անձեռոցիկով մաքրել են հեռախոսի վրա թողնված մատնահետքերը:
«Տուն գնալիս, Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում քաղաքացիների կուտակումներ տեսա, ինձ թվաց, որ կաշառք բաժանելու գործընթաց է տեղի ունենում: Մոտեցա շտաբին, տեսնելու, թե ինչ է կատարվում. հեռախոսս միացրի, որ տեսանկարահանեմ: Տեսնեմ՝ քաղաքացիները շտաբից դուրս էին գալիս ձեռքներին մի-մի քվեաթերթիկ՝ երրորդ համարի դիմաց քվեարկած (Տարոն Մարգարյանի ներկայացրած քաղաքական ուժը երրորդ համարն է,-հեղ. ): Բացի քվեարկած քվեաթերթիկներից, քաղաքացիներն իրենց հետ դուրս էին բերում նաեւ գումար, դնում գրպաններն ու գնում: Այդ ընթացքում հասկացան, որ տեսանկարահանում եմ գործընթացը, հեռախոսս բռնի ուժով վերցրին եւ բավական ժամանակ տարան, չիմացա թե ուր: Այն վերադարձրեցին անձեռոցիկով՝ հասկանալի է մատնահետքերը վերացված էին հեռախոսի վրայից, ես հրաժարվեցի այլեւս վերցնել հեռախոսը եւ գնացի տուն: Նրանք իմ ետեւից եկան տուն, դուռը բացեցին, հեռախոսը գցեցին տան մեջ, էլի՝ անձեռոցիկով:
- Այն, ինչ տեսանկարահանել էիր, ջնջե՞լ են:
- Այո: Հեռախոսի մեջ ամեն ինչ ջնջված էր, չէի սպասվում, որ հաղորդագրությունները, կատարված ու ստացած զանգերը, բոլոր հեռախոսահամարները ջնջված կլինեն:
- Ինչքա՞ն գումար էին շտաբում բաժանում:
- Ես տեսա մի հատ 20 հազար դրամանոց, բայց ենթադրում եմ, որ էլի գումար կար, բայց չեմ կարող պնդել, որովհետեւ ինձ թվաց՝ մի թղթադրամ չի, այլ էլի կա: Շտաբում սեղանի շուրջ մի քանի հոգի նստած էին, քաղաքացիների անուն ազգանունները կարդում էին, նրանք մոտենում էին, գումարն ու քվեաթերթիկը վերցնում եւ հեռանում:
- Քաղաքացիները շա՞տ էին:
- Այո, շատ էին, մի երեք տասնյակի չափ՝ առնվազն:
- Երբեւէ տեսե՞լ ես այն քաղաքացիներին, ովքեր շտաբում էին ու խլել են հեռախոսդ:
- Նախկինում մյուս ընտրությունների առիթով որպես վստահված անձ, տեղամասերում որպես «թաղի լավ տղաների»՝ տեսել եմ:
- Այս պահին նրանք կրկին շտաբո՞ւմ են:
- Այո, հավաքված են, բայց այս ընթացքում հասցրին շտաբի վրայից հանել Տարոն Մարգարյանին մեծադիր պաստառը. այն արդեն չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT