ԿԸՀ-ն հետաձգեց «Երկիր ծիրանի»-ի դիմումի քննարկումը․ ԵԾ-ն կշարունակի պայքարը․ վիդեո

Այսօր  կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփվելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, պետք է քննարկվեր նաեւ ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցության պահանջը։

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը մայիսի 16-ին բողոք էր ներկայացրել՝ պահանջելով մայիսի 14-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել։

Նիստի մեկնարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ «Երկիր ծիրանի» կուսակցության դիմումը ներկայացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանի կողմից և նրա ներկայությունը պարտադիր է: Սակայն, կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները հայտարարեցին, որ Գաբրիելյանը պատշաճ ծանուցված չի եղել այսօրվա նիստի վերաբերյալ, հետեւաբար նա չի կարողացել ներկայանալ նիստին:

Ըստ Մուկուչյանի՝ իրենք ապացույցներ ունեն, որ հեռախոսազանգով տեղեկացրել են նիստի օրվա եւ ժամի մասին: Ի վերջո՝ ԿԸՀ-ն որոշեց դիմումի քննարկումը հետաձգել մինչեւ այսօր ժամը 13:00-ն, որպեսզի լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը հնարավորություն ունենա մասնակցելու նիստին:

Նիստի ավարտին «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ կուսակցության ավագանու անդամներին թույլ չեն տվել մասնակցել բողոքի քննարկմանը, բացի այդ, նիստի մասին կուսակցությանը ծանուցել են բավական ուշ, ինչն ըստ Փոստանջյանի՝ նշանակում է չեն ցանկացել, որ կուսակցության անդամները ներկա լինեն նիստին։

Սակայն Փոստանջյանը նշել է, որ բողոքը շարունակելու են ներկայացնել այլ ատյաններում՝ այդ թվում նաեւ միջազգային։

«Ես՝ ունենալով բազմամյա փաստաբանական գործունեության փորձ, հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ավտորիտար եւ դավաճան ռեժիմը, այնուամենայնիվ կարեւորում եմ ներպետական ազգային ընթացակարգերով բողոքները եւ պահանջները ներկայացնելը, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային ատյաններ»,-ասել է Փոստանջյանը՝ հավելելով, որ շարունակելու են պայքարը, որն իր մեջ ներառում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի տապալումը։

Ըստ Փոստանջյանի՝ 2017-ին անցկացված երկու ընտրական գործընթացներն ընդգծել են, որ այլեւս ողջ ընտրական գործընթացն իրականացվելու է ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո։

«Այսօր կոռուպցիայի հետեւանքով առաջացած խնդիրները եւ սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռեւս չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքները։ Կոռուպցիայի ամենացինիզմ դրսեւորումը Սերժ Սարգսյանի կողմից արցախապատկան հողերի վաճառքն է»,-հայտարարել է Փոստանջյանը՝ նշելով, որ սկսում են ազգային դիմադրության շարժում, որը կտապալի գործող ռեժիմը։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18719 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս