Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձը քննարկումների առիթ է դարձել

«Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ Վահան Մարտիրոսյանը, որը 2015 թվականի սեպտեմբերին կնոջ եւ որդու հետ անցել էր Ադրբեջան եւ քաղաքական ապաստան խնդրել այնտեղ, իսկ 2016-ի տեղափոխվել է երրորդ երկիր, երեկ ուշ երեկոյան տեսաուղերձ է հղել՝ պնդելով, թե, այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմը» ադրբեջանական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է, որի հիմնական նպատակը խաբեությամբ Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելն ու հայկական հողերը գրավելն է։

Տեսաուղերձը ստացել եւ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ գրելով․

«Իհարկե, չէի ասի, թե Մարտիրոսյանը ինչ-որ բացահայտում է արել ինձ կամ քիչ թե շատ տրամաբանություն ունեցող ցանկացած հայի համար, բայց փաստ է, որ այս տեսանյութով նոր գործընթաց է սկսվել, որը՝ նախ կտապալի ադրբեջանական քարոզչամեքենայի կառուցած միֆը այլ պետություններում եւ երկրորդ, թույլ կտա հայկական կողմին ավելի լավ հասկանալ թշնամու ճամբարում մշակվող գործողությունների տրամաբանությունը։ Իհարկե, Վահանը կփորձի դա «թանկ ծախել» հայ հանրությանը, ինքն իրեն ներկայացնելով, որպես ադրբեջանցիների թիկունքում հաջողությունների հասած գործակալ, բայց դա կարեւոր չէ։ Հիմա պարզապես անհրաժեշտ է ուշադիր հետեւել գործընթացներին եւ հասնել նրան, որպեսզի Ադրբեջանի եւս մեկ հակահայկական ծրագիրն իսպառ տապալվի»։

Այս ուղերձը լայն տարածում գտավ ու քննարկումների առիթ դարձավ։ Շատերի կարծիքով, Մարտիրոսյանին պետք չէ հավատալ, քանի որ նա երկակի խաղ է խաղում։ Ոմանք էլ հույս ունեն, որ նա, միգուցե, վերջապես դարձի է եկել։

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, սակայն կարծում է, որ եթե նույնիսկ Մարտիրոսյանը որոշել է դարձի գալ, ապա նրան պետք  չէ ընդունել, քանի որ նա լրջորեն վտանգել է Հայաստանի անվտանգությունը։

«Նա ամբիցիոզ, իր մասին վերին աստիճանի մեծ պատկերացումներ ունեցող երիտասարդ էր, միայն այն, որ այստեղ սկսել էր ներազատագրական շարժում, չնայած իր կրթական ցածր մակարդակին, իրեն ազատագրիչ էր համարում։ Նա փորձել էր Հանրապետական կուսակցության մեջ ներառվել, նույնիսկ ընտրություններին տարածքային կառույցներից մեկում է եղել, մասնակցել է կեղծիքներին, սակայն պատեհապաշտ էր ու քանի որ ՀՀԿ-ում էլ նրան բանի տեղ չդրեցին, սկսեց իբր ընդդիմադիր գործել ու, բնականաբար, վաճառվեց Բաքվին։ Կարծում եմ Բաքվում էլ հասկացան, որ սահմանափակ կարողություններով ու մեծ ամբիցիաներով մեկն է ու սկսեցին չվճարել»,-ասում է Սաֆարյանը՝ հավելելով, որ Բաքվի գիրկը ներտվածները բոլորը մեծամտությամբ են տառապում, իրենց թվում է, իսկապես շատ լուրջ պատմական դեմքեր են, պարզապես թերագնահատված են հայրենիքում։

Ըստ Սաֆարյանի՝ Մարտիրոսյանը լավ գիտեր, թե ուր է գնում, թե ով է ստեղծել ու ինչ նպատակ է հետապնդում այդ պլատֆորմը։

«Բայց իրեն չէր հուզում, թքած ուներ, թե ինչպես օգտագործվեց ապրիլյան պատերազմի ժամանակ՝ միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղ կարգավորում։ Իսկ հիմա Վահանն ընդամենը ֆինանսական խնդիր է լուծում, բոլորի կողմից անտեսված է, այս կերպ փորձում է արժեք ներկայացնել Հայաստանի համար»,-ասում է Սաֆարյանը։

Սակայն, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առավել մեղմ է «դատում» Մարտիրոսյանին։

«Շատ լավ է, որ գոնե ուշացումով, բայց սկսել է ինչ որ բան հասկանալ, փաստորեն նա կրկնեց այն խոսքերը, որոնք մենք ասում էինք մեկ-երկու տարի առաջ, երբ ձեւավորվում էր այդ պլատֆորմի գաղափարը»,-ասում է քաղաքագետըէ հավելելով, որ այս «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակը» մեծ վնաս է տվել Հայաստանին,-Դրսում շատերը մեզ ասում են, թե ինչու չեք մտնում այս պլատֆորմի մեջ, ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված, մեղավորը մենք ենք դառնում, մենք ստիպված ենք բացատրել, որ վստահությունը քիչ է»։

Գրիգորյանն ասում է, որ եթե Մարտիրոսյանն անկեղծ է, ապա առաջարկում է այդ նույն հայտարարությունները կրկնել ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։

«Ես կարծում եմ, որ ինքը կամաց-կամաց սկսել է հասկանալ իր սխալը, սակայն նա միակը չէ այնտեղ եւ որպեսզի մյուսներն այդ պատրանքով չապրեն, նա, որպես ակտիվ մասնակից, պետք է տարբեր լեզուներով նույն շեշտադրումներն անի։ Այդ պլատֆորմը լուրջ վնասներ է հասցնում հայ ժողովրդին, սա ընդամնեը պատրանք է ստեղծում, թե Ադրբեջանն ուզում է ՀԿ-ների երկխոսություն անել, մինչդեռ հայերը չեն ուզում»,-ասում է քաղաքագետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11161 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս