Պատգամավորի շաքարի գործարանում մարդ է մահացել, մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում, որը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վարչական շրջանում:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ շաքարի գործարանի երկու բանվորներ բարձր տեղից ընկել են ինչ-որ երկաթների վրա, որի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը 41 տարեկան էր:

Հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է: 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունները, նշելով, որ դեպքի վերաբերյալ բաժին 13:45-ին ահազանգ է ստացվել, իսկ դեպքը տեղի է ունեցել 13:30-ին: Տարվում են աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Տպել
11745 դիտում

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին եւ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

«Արարատ-Արմենիա»-«Նոա»՝ եւս մեկ եզրափակիչ. վրե՞ժ, թե՞ ոսկե դուբլ

Այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանությանը սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը նամակներ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Հուլիսի 12-ին Շիրակի մարզում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել, ինքնամեկուսացված է 967 քաղաքացի

Ադրբեջանը որերորդ անգամ վերահաստատեց իր հակամարդկային կեցվածքը. Արման Աբովյան

Ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը. աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մանուէլ Պետրոսյանը

Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը. Ռուստամ Բադասյան

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված. ԱԻՆ

Ադրբեջանի՝ 1994-ի մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու․ բարձունքը մերն է․ Տիգրան Կարապետյան

Տեսչական մարմինը Սյունիքի մարզում խախտումներ է արձանագրել տաքսու վարորդների մոտ

Մի քանի անօդաչու թռչող սարք ենք խոցել, որոնցից մեկը՝ «կամիկաձե»․ Անդրանիկ Քոչարյան

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. պատճառվել է ավելի քան 3 միլիոն դրամի վնաս

Բացառիկ լուսանկար հայկական կողմի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ից. Banak.info

Այս պահին իրավիճակը գնահատում ենք ծանր, բայց կայուն. Ավինյան

Արամ Ա կաթողիկոսն իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնելել հայոց քաջարի բանակին

2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՔԿ-ի Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում քննվել է 747 քրեական գործ

Գիշերվանից մինչեւ այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանական կողմի 12 զոհի մասին հայտնելուց հետո այդ երկրի նախկին պաշտպանության նախարարին տարել են անհայտ ուղղությամբ