Ամոթ է նույնիսկ քննարկել համայնքային դպրոցների օպտիմալացման հարցը․ դպրոցի տնօրեն

04/06/2017 schedule13:27

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ դպրոցների օպտիմալացման նոր փուլ է տեղի ունենալու։ Դամոկլյան սուրը կախված է քաղաքներում գործող մինչեւ 300 աշակերտ ունեցող դպրոցների գլխին, սակայն, հատկանշական է, որ մեր երկրի շուրջ 1400 դպրոցներից գրեթե 1000-ն ունի 300-ից պակաս աշակերտ։

Ու թեեւ ի սկզբանե խոսվում էր միայն քաղաքային դպրոցների միավորման մասին, սակայն «սեւ ցուցակում» արդեն իսկ հայտնվել են համայնքային դպրոցներ։ Ինչպես օրինակ, առաջիկայում արդեն չի գործի Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի հանրակրթական հաստատությունը, այն կմիավորվի Հատիսի միջնակարգ դպրոցի հետ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեմ է գյուղական դպրոցների օպտիմալացմանը, սակայն մարզպետարաններն այնքան էլ համամիտ չեն նախարարության հետ եւ հընթացս ուսումնասիրում են նաեւ գյուղերում գործող դպրոցների օպտիմալացման հնարավորությունները:

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի տնօրենը եւս անհանգստացած է, չնայած իրենց համայնքի մասին առայժմ խոսք չի գնում, սակայն ասում է՝ ո՞վ գիտի, միգուցե իրենք էլ ընկնեն այս շրջապտույտի մեջ։

«Նույնիսկ մեկ աշակերտի դեպքում պետք է պահել դպրոցը։ Սակայն, ես այս որոշումը կայացնողներին չեմ մեղադրում, իրենք չեն ապրում այստեղ, չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում այստեղ, չգիտեն այստեղի հոգսերի մասին ու թե որքան կարեւոր է դպրոցն այս համայնքների համար։ Մենք մեծ սրտով հրավիրում ենք նրանց, թող գան, որոշ ժամանակ ապրեն մեզ մոտ, թող մտնեն ժողովրդի ապրելակերպի մեջ թող ապրեն այնպես, ինչպես ապրում է այստեղի դպրոցի աշակերտը, նոր կհասկանան, որ նույնիսկ այդ մասին բարձրաձայնելը ցույց է տալիս իրենց ոչ տեղեկացված լինելը»,-կարծում է դպրոցի տնօրեն Նառա Պապյանը։

Սահմանամերձ այս համայնքի դպրոցն ունի 74 աշակերտ։ Այստեղ դասավանդում է 20 ուսուցիչ, եւս 10 հոգի էլ ներգրավված է ադմինիստրատիվ աշխատանքում։ Շուրջ 1000 բնակիչ ունեցող այս գյուղում դպրոցը մանկապարտեզի ու համայնքապետարանի հետ եզակի աշխատատեղեր ապահովող հիմնարկներից է։ Այսինքն կրթական հաստատությունից զատ, սա նաեւ աշխատավայր է։ Եվ նման կարգավիճակ ունեցող համայնքները Հայաստանում մեծամասնություն են կազմում։

«Բայց շատ հանգիստ ելույթ են ունենում, թե յոթանասուն աշակերտ ունեցող դպրոցը որպես ի՞նչ մնա գյուղում, թող միանա մեկ ուրիշի, երեք հարյուր աշակերտ դառնան, սակայն մարդիկ չեն գիտակցում դրանցից բխող խնդիրների մասին։ Չի կարող համայնքը դպրոց չունենալ, իսկ սահմանամերձ համայնքներն, առավելեւս, ամոթ է նույնիսկ քննարկել համայնքային դպրոցների օպտիմալացման հարցը»,- ասում է տնօրենը։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նույնպես կարծում է, որ դպրոցների օպտիմալացման վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտները։

«Դպրոցների օպտիմալացմամբ չէ, որ պետք է կրճատենք բյուջեի ծախսերը, բյուջեի ծախսերը կրճատելու համար շատ այլ բաներ կարող են գտնել, քան դպրոցները, քանի որ յուրաքանչյուր միավորված դպրոցի հետեւանքով շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանալու, քան այդ բյուջեի կրճատած ծախսերը»,-ասում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ օպտիմալացումը նորություն չէ մեր երկրում։ Դեռեւս 2004-2005 թվականներին այս մեթոդը կրկին կիրառվել էր՝ նպատակ ունենալով միջինում մեկ ուսուցչին հասնող աշակերտների թիվը հասցնել 14-ի, ինչը, սակայն տեղի չունեցավ, մեկ ուսուցչին բաժին ընկավ միջինում 11.3 աշակերտ։ Սակայն, այդ ժամանակ էլ փակվեցին ու միավորվեցին մի քանի դպրոցներ, կրճատվեցին մի քանի հազար ուսուցիչներ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։

Վիլեն Խաչատրյանը վստահ է՝ այս անգամ դպրոցների փակումն էլ ավելի կբարձրացնի արտագաղթի ցուցանիշը։

«Որտեղ չկա դպրոց, այդ համայնքների դատարկվելու ռիսկն էլ ավելի է մեծանում։

Եթե փակվի համայնքի դպրոցը, բնական է, երեխան պետք է գնա այլ համայնքում սովորելու, սակայն ծնողները ոչ միշտ թույլ կտան երեխային մենակ այդքան ճանապարհ անցնել, ստիպված են լինելու ընտանիքով տեղափոխվել ու, բնական է, տեղափոխվելուց ավելի գերադասելու են գնալ քաղաքային համայնք։ Ասում են տրանսպորտ է տրամադրվելու, սակայն դա եւս ահագին գումարների հետ է կապված։ Այս դպրոցները վերացնելով գյուղական համայնքները վտանգի առաջ են կանգնելու, այնտեղ արդեն ապրելու իմաստը չի լինելու»,-ասում է Խաչատրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6372 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս