Տարեց կնոջ ու պատերազմի մասնակից հաշմանդամ որդու կյանքը երկաթե տնակում․ լուսանկարներ

11/06/2017 schedule19:27

Երեւանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արտաշատ քաղաքի կենտրոնական հատվածում տեղավորված երկաթե տնակի դռան արանքում՝ հայացքը հեռվում կանգնած է Մարջիկ տատը՝ երկաթե զնդանի տիրուհին։

Կենցաղային տարրական պայմաններից զուրկ այս տնակում 80-ամյա Մարջիկ տատը պատերազմի հետեւանքով առողջական խնդիրներ ունեցող իր որդու հետ ապրում է արդեն շուրջ երեք տասնամյակ։

Մոտ քսան քառակուսիանոց երկաթե տնակը դռնով բաժանել են երկու մասի՝ ձախ հատվածում կենցաղային սենյակն է՝ ափսեներ, կաթսաներ, շշերով հավաքված ջրեր եւ այլն, աջ հատվածում՝ երկու մահճակալ, մի փոքր պահարան վրան հեռուստացույցն ու ցուրտ ձմեռվա միակ ապավենը՝ երկաթե վառարանը։ Ջուրը վերցնում են հարեւանությամբ գտնվող ծաղկի խանութից, զուգարան գնում են կողքի հարեւանի տանը։ 

«Թոշակիս՝ 38 հազարի հույսով ապրում ենք։ Որեւէ սոցիալական ծրագրում ներառված չեմ, ասում են թոշակը քեզ տալիս ենք քո համար, հո չենք տալիս, որ ընտանիք պահես, ընտանիքս էլ տղաս է, հիվանդ տղաս, տղայիս, որ չպահեմ, ի՞նչ անեմ։ Ղարաբաղում է կռվել, տարիներ շարունակ դիրքերում է եղել, էդ ցրտին, հազար հիվանդություն ունի, հիմա էլ ոչ կարող է աշխատել, ոչ էլ առողջություն ունի, ոչ էլ թոշակ է ստանում։ Գրիժա ունի, ասացինք գոնե պետպատվերով էդ գրիժայի հարցը լուծեինք, այն էլ ասացին, որ պետպատվեր չունենք»,-տնակի խոնավության հետեւանքով վնասված շնչուղիներով հեւալով պատմում է կինը։

Որդին սակավախոս է, չի սիրում տրտնջալ, միայն դեմքի ակոսներն են վկայում կյանքի դժվարությունների մասին։

 

Մարջիկ տատը 35 տարի աշխատել է Արտաշատի ունիվերմագում որպես գործակատար։ Անցյալի մասին խոսելիս Մարջիկ տատի տխրությամբ դրոշմված լազուր աչքերը փայլում են, բայց ցավով է արձանագրում, որ այսօր այս պայմաններում է ապրում։ Լազուր աչքերն արցունքոտվում են, սովոր չի բողոքել, արագ մաքրում, հավաքում է իրեն ու ժպտում։

Թե ինչպես են առողջական խնդիրներ ունեցող որդու հետ հայտնվել այստեղ, չի ուզում պատմել։ Միայն հպանցիկ ասում է, որ մյուս որդու եւ հարսի հետ խնդիրներ են ունեցել եւ, որպեսզի հարաբերությունները չփչացնեն, որոշել են դուրս գալ տնից։ Նույնիսկ չի էլ փորձում բողոքել ու նեղսրտել․

«Երեւի լավ կլինի ամեն բան։ Մի քիչ առողջություն եմ ուզում պարզապես։ Ես իմ մեռնելուց չեմ վախենում, ես տղայիս մասին եմ մտածում։ Ես որ մեռնեմ էս տղաս ո՞նց պիտի ապրի, ոչ թոշակ է ստանում, ոչ աշխատում է, ոչ առողջություն ունի, չգիտեմ ինչ է անելու։ Պիտի ապրեմ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3756 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս