Գագիկ Ծառուկյանի լիազորությունները կարող են դադարեցվել. բացակայությունների առաջին ցանկը

5-րդ գումարման ԱԺ-ի ժամանակ գործած իրավական ակտերով Ազգային ժողովի նիստերին չմասնակցելու համար պատգամավորը որեւէ պատասխանատվություն չէր կրում: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը որոշակի լուծում էր գրել՝ պատգամավորների բացակայության համար նրանց աշխատավարձերից պահում էր կատարվում:

6-րդ գումարման Ազգային Ժողովն իր աշխատանքները սկսեց «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքով, որը բացակայությունների հարցը խիստ է դնում: Օրենքի 156-րդ հոդվածով ձեւակերպվել է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ամենակոշտ կարգավորումը հետեւյալն է .«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:

Այսինքն, եթե պատգամավորները նկատեն, որ խորհրդարանի նիստերի ժամանակ կազմակերպված քվեարկություններից ինչ-որ մի պատգամավոր հաճախ է բացակայում, ապա կարող են ստուգել նրա բացակայությունները եւ եթե համոզվեն, որ կես տարվա կտրվածքով նա քվեարկությունների կեսից բացակայել է, ապա կարող են 21 պատգամավորով դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով տվյալ պատգամավորի լիազորությունների դադարեցում: Նոր Կանոնադրությամբ ստեղծված խորհուրդը նույնպես օժտված է ՍԴ դիմելու լիազորությամբ: Ազգային Ժողովի խորհուրդը նախագահում է ԱԺ խոսնակը, խորհրդում ներգրավված են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահները:

«Պատգամավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան կարող են դիմել 105 պատգամավորից առնվազն 21-ը եւ Ազգային Ժողովի խորհուրդը»:

Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին խորհրդարանի Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է ԱԺ աշխատակազմը: Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Այս դրույթը դեռեւս Ազգային ժողովում անկատար է: Այսօր հունիսի 14-ն է, իսկ ԱԺ-ի պաշտոնական կայքում դեռեւս հրապարակված չէ հանձնաժողովների նիստերից բացակայած պատգամավորների մասին տեղեկանքը:

Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ  յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորների եւ խմբակցությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերի հասցեներով ուղարկում է համապատասխան տեղեկանքներ՝ նախորդ ամսվա եւ նախորդ օրացուցային կիսամյակի քվեարկություններից պատգամավորների բացակայության մասին:

6-րդ գումարման ԱԺ-ի քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորները

ՀՀ Ազգային Ժողովի անդրանիկ նիստից հետո մայիս ամսին եւ հունիս ամսին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստեր է հրավիրվել: Armtimes.com-ը ԱԺ-ի նիստերի արձանագրությունների ուսումնասիրությունից պարզեց, որ խորհրդարանի քվեարկություններից ամենաշատը բացակայել են «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Արմեն Աշոտյանը:

Առաջին եռյակի պատգամավորների բացակայությունների քանակը հետեւյալ պատկերն ունի. Գագիկ Ծառուկյան՝ 25, Իշխան Զաքարյան՝ 25, Հերմինե Նաղդալյան՝ 15, Արմեն Ռուստամյան՝ 12 բացակայություն:

Այս պատգամավորներից թե ովքեր են բացակայությունները հարգելի համարելու համար դիմումներ ներկայացնել ԱԺ աշխատակազմ, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովի վերջին նստաշրջանի որեւէ նիստի չի մասնակցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա դեպքում ԱԺ նախագահի որոշմամբ աշխատավարձից պահում էր արվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20620 դիտում

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև