Երևան
12 °C
Մայիսի մեկից ՀՀ առողջապահության ոլորտում գործարկվել է էլեկտրոնային առողջապահական համակարգը: Դա նշանակում է, որ բուժհաստատություններն, այդուհետ, պետական պատվերի գումարները պետք է ստանան` ըստ համակարգչի միջոցով համապատասխան բազա մուտքագրված տվյալների, որոնք վերաբերելու են պացիենտին ու նրա հիվանդությանը:
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այդպիսով բյուջեի միջոցները չեն գնալու զարտուղի ճանապարհով, ծախսերը լինելու են թափանցիկ ու վերահսկելի:
Ենթադրվում էր, սակայն, որ հեռավոր շրջաններում գործող բուժհաստատությունները դժվարությունների առաջ են կանգնելու` տեխնիկական միջոցների բացակայության կամ համակարգչային հմտություններին բուժաշխատողների չտիրապետելու պատճառով, ինչն էլ կարող էր հանգեցնել առանց այդ էլ ոչ բավարար ֆինանսավորման նվազման:
Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանից փորձեցինք պարզել` աշխատանքի կազմակերպման հարցում դժվարություններ ունենո՞ւմ են ու դա կարո՞ղ է ֆինանսական ճեղքվածք առաջացնել` հիվանդների համար դրանից բխող հետեւանքներով:
- Իհարկե, տեխնիկական խնդիրներ եղել են, բայց դրանք հաջողվել է հաղթահարել: Ամեն դեպքում բուժհիմնարկը գոնե դրա պատճառով ֆինանսական կամ այլ վնասներ չի կրել: Այս փուլում կոնկրետ օպերատորներ են աշխատում, որոնք մուտքագրում են կատարած աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները: Երկրորդ փուլի հետ կապված, որը նախատեսվում է, մի քիչ ավելի մտավախություններ ունեմ: Այդ ժամանակ արդեն ամեն բժիշկ ու բուժքույր պիտի իր աշխատանքը մուտքագրի, եւ կարող են խնդիրներ առաջանալ, որովհետեւ, ցավոք սրտի, շրջանների բժիշկների ու բուժքույրերի մի ահագին մեծ տոկոս, նաեւ տարիքով պայմանավորված, համակարգչային հմտություններ չունի: Չգիտեմ` կարճ ժամանակում հնարավո՞ր է լինելու լրացնել այդ բացը, թե՞ չէ:
- Իսկ վերապատրաստման դասընթացներ չե՞ն կազմակերպվել:
- Բժիշկների եւ բուժքույրերի համար դեռեւս ոչ, որովհետեւ այդ փուլի ներդրման համար դեռ ժամանակ կա: Բայց նույնիսկ վերապատրաստում անցնելուց հետո ես չգիտեմ` ինչ արդյունք կլինի: Մեր բժիշկների միջին տարիքը 60-ին մոտ է: Այդ տարիքում համակարգիչ սովորեցնել, որ նա կարողանա նաեւ արագություն ապահովել, չեմ պատկերացնում:
Ստեփանավանի բժշկական կենտրոնում, ըստ տնօրենի, պետպատվերով բուժում ստացող հիվանդների վերաբերյալ տվյալները մուտքագրում է հինգ օպերատոր: Այդ աշխատանքը կազմակերպվում է համատեղության կարգով, մինչեւ որ հաջորդ փուլում ամեն բուժաշխատող դա անձամբ կանի: Ռոբերտ Կոծինյանն ասաց նաեւ, որ գումարի նվազում չեն սպասում. «Պետպատվերի պայմանագրերով գումարի ինչ համամասնություն ունեցել ենք, այդքանը կատարել ենք, մուտքագրել ենք ու սպասում ենք, որ պիտի այդքան էլ ստանանք»:
Ինչ վերաբերում է հարցին, թե էլեկտրոնային առողջապահական համակարգը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել ու ավելորդ աշխատանք չդառնալ, Ստեփականավանի բժշկական կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Վերջը մի քիչ լավ չեմ պատկերացնում, բայց դժվար է ասել: Կարծում եմ, որ պիտի ինչ-որ մի բան որակապես փոխվի: Դժվար հարց է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT