Սերժ Սարգսյանին համոզողների թվում ես չկամ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանին իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ Ազգային Ժողովում հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը վարչապետի համար ընթերցեց Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին արված հայտարարություններից մեկը. «Եվ ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սկսում են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը եւ առաջադրվի վարչապետի պաշտոնում:

«Ես ուզում եմ հասկանալ՝ դուք այդ չակերտավոր համոզողների թվում եք, թե՝ նրանց թվում չեք, եւ ընդհանրապես կհամաձայնվեք արդյո՞ք 2018 թվականին կառավարությունում լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման նախարար, կամ որեւէ այլ նախարար»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իր գործընկերոջ հարցին ի պատասխան վարչապետն այսօր ասել է, որ բազմիցս պատասխանել է այդ հարցի:

«Դուք նորից պատասխանեք, եւ ես գրի կառնեմ ձեր պատասխանը, որպեսզի այս հարցում մենք ի վերջո հասկանանք՝ հստակություն ունե՞ք, թե՞ չունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հնչեցված հարցը կոռեկտության սահման ունի: «Ես չեմ կարող պնդել, որովհետեւ հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է: Երրորդը՝ ինչպես դուք եք ձեւակերպել, համոզողների մեջ ես կա՞մ, ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե՝ չկան, բայց համոզողների մեջ չկամ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18030 դիտում

ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ