Երևան
12 °C
Արարատի մարզի Ջրաշեն գյուղում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, գյուղ տանող բոլոր ճանապարհները փակված են, որեւէ մեքենա դուրս չի գալիս ու չի մտնում Ջրաշեն:
Տեղեկություններ կան, որ գյուղացիներին նման քայլի դրդել են ծիրան մթերող ընկերությունները, որոնք պայմանավորվածություն են ձեռք բերել ծիրանը գնել մի գնով, բայց հետո առաջարկել են մեկ այլ` ավելի փոքր գումար: Դա զայրացրել է ջրաշենցիներին, նրանք փակել են ճանապարհը` թույլ չտալով, որպեսզի ծիրանը մթերելու եկած ֆուրերը դուրս գան գյուղից: Ըստ լուրերի` նրանք նաեւ ծեծի են ենթարկել ծիրան մթերելու եկածներին:
Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը հակված չէր գյուղում տեղի ունեցողի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, ասաց` նշված լուրերը չափազանցված են, ուղղակի ծիրանի գնի հետ կապված անհամաձայնություն է առաջացել եւ ֆուրերին թույլ չի տրվում գյուղից դուրս գալ:
Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Ջրաշենի մի բնակչի հետ, որը բավականին մանրամասներ ներկայացրեց:
«Առաջին օրը ծիրանը հավաքեցին 800 դրամով, երկրորդ օրը իջեցրեցին 600 դրամ, այսօր` 400 դրամ: Ժողովուրդն էլ, գիտեք, բարկացավ եւ...»,- ասաց նա, իսկ կողքից լսվեց համագյուղացու արձագանքը. «Եւ ծեծը տվեց»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, գյուղացիները փակել են գյուղի բոլոր ճանապարհները: «Չեն թողնում ելումուտ անել, որովհետեւ գիտեք, իրենց քրտինքը ջրովն են տալիս: Չէր բացառվում` մյուս օրը առաջարկեին 200 դրամ, էն մյուս օրն էլ ասեին նվիրատվություն արեք, տուժեք»,- ընդգծեց ջրաշենցին:
Ըստ նրա, Ջրաշենում ծիրան մթերող կազմակերպությունները 4-5-ն են: Այդ ընկերությունների գյուղ ժամանած եւ դուրս գալու հնարավորությունից զրկված ֆուրերի մի մասը բեռնված են ծիրանով:
«Դրանք երեկ բարձած մեքենաներն են: Ջրաշեն գյուղում կա սառնարան, որտեղ պահեստավորվում է գյուղմթերքը: Իրենք մթերում են սառնարանում, հավաքվում է ֆուռի բեռը, բարձվում է, ֆուռը դուրս է գալիս»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նշեց, որ Ջրաշենում մթերվող այդ ծիրանը հատընտիր է, տեղափոխվում է Մոսկվա, իսկ հայաստանյան շուկայում այդ որակի ծիրանն արժե 1000-1500 դրամ:
Ջրաշենի բնակչի խոսքով, գյուղացիները վճռական են տրամադրված. «Մինչեւ հարցին լուծում չտրվի, ոչ մի մեքենա, վստահ եմ, գյուղից դուրս չի գա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT