«Սպայկան» փաստի առաջ է կանգնեցրել արտահանողներին․ նոր մենաշնո՞րհ

24/06/2017 schedule20:53

Ծիրանի բերքի ամենաթեժ շրջանում գյուղացիներն ու արտահանող անհատները փաստի առաջ են կանգնել։ Պարզվել է «Սպայկա» ընկերությունը «փակել» է Կրասնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար:

Armtimes.com-ին Ռուսաստանի Կրասնոդարի մարզ ծիրան արտահանողներից ոմանք տեղեկացրեցին, թե այլեւս չեն կարողանալու այնտեղ ծիրան տանել, քանի որ տեղում հայտնել են, որ միայն «Սպայկայից» են ընդունելու ծիրանը։

Նշենք, որ «Սպայկա» ընկերությունը միրգ-բանաջարեղեն արտահանող ամենամեծ ընկերությունն է Հայաստանում, որի բաժնետոմսերի կեսը գտնվում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերահսկողության տակ:

«Տղերքը ֆուռերով գնացել տեղ են հասել, բայց շուկա չեն թողել, ասել են «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը ու մեկ ամիս միայն իրենք են ծիրան ներկրելու։ Բայց ծիրանի սեզոնն էլ մեկ ամսից վերջանալու է, այսինքն ստացվում է, որ այս թեժ շրջանում մենք ոչ մի գործ չենք կարողանալու անել»,-մեզ հետ զրույցում ասաց արտահանողներից մեկը, ով արդեն հինգ տարի զբաղվում է այս գործով։

Ըստ արտահանողի՝ սա տարածաշրջանի լավագույն շուկան է, մեծ է, հարմարավետ եւ ծիրանի մեծ պահանջարկ ունի։

«Շատ հարմար էր այս շուկայի հետ աշխատելը, մեզ էլ էր ձեռնտու, իրենց էլ, էստեղի գյուղացիներին էլ, հիմա չգիտենք ինչ ենք անելու։ Ծիրանի վաճառքի հույսով մարդիկ մեքենաներ են վարկով առել, վարկի տակ են ընկել ու հիմա էս վիճակն է ստեղծվում,-ասում է արտահանողը՝ նշելով, որ գյուղացիները հիմնականում գերադասում են անհատ արտահանողների հետ աշխատել,-մենք գնի հարցում միշտ ընդառաջել ենք, միշտ հարմարվել ենք ժողովրդի հետ, բայց հեսա, որ մենակ «Սպայկան» մնաց, մենաշնորհ ա լինելու, իրենք են գինը թելադրելու, ժողովրդին քամելու են, էլ ճար չի ունենալու խեղճ գյուղացին ու էժանով բերքը հանձնելու է, միայն թե իր վրա չմնա»։

Հիշեցնենք, որ այս օրերին լարված իրավիճակ է Հայաստանի մի շարք համայնքներում, որտեղ գյուղացիներն ու ծիրան մթերողները համաձայնության չեն գալիս ծիրանի մթերման գնի շուրջ։ Իսկ արտահանողների այս նոր հայտարարությունները հավանաբար էլ ավելի կսրեն իրավիճակը։

Հատկանշական է, որ երեկ կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց այդ նույն «Սպայկա» ընկերությանը հողամաս նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Արտահանողների խնդրին է անդրադարձել նաեւ Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հենց երեկվա որոշմամբ ավելի են սահմանափակվում մանր ու միջին ձեռնարկատերերին գյուղմթերք արտահանելիս` «Սպայկաներին» տալով լրացուցիչ հնարավորություններ մենաշնորհային դիրքեր ստանալու համար: 

«Արդյունքում` ստեղի արտահանողները` փոքր ու միջին հապաղելու են արտահանման հարցում, ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, գյուղացին ստիպված «Սպայկային» էժան կտա: Էս հարցին պետք է շտապ լուծում տալ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ավագանու անդամ:

Արդեն armtimes.com-ին նա հայտնեց, որ այս խնդրի մասին տեղեկացրել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանին, ով տեղեկությունը կփոխանցի գյուղատնետսության նախարարության համապատասխան պաշտոնյաներին:

«Ինչպես նաեւ, կփորձենք հրավիրել լրագրողների ուշադրությունը, որոնց կողմից խնդրի հանրայնացումը, կարծում եմ, թույլ կտա կանխել նման բացասական հետեւանքները»,-ասաց Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14730 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս