Սերժ Սարգսյանի փեսան ընդլայնում է բիզնեսը. Տարոն Մարգարյանի նվերը՝ Միքայել Մինասյանին

Կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Երեւանի քաղաքապետը գործադիրի անդամների ներկայացրեց ներդրումային մի նախագիծ, որով քաղաքապետարանը նշված ընկերություններին նվիրատվություն է կատարում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում: Ընկերությունները պատրաստվում են 110 հեկտարի վրա կիսափակ ջերմոցային համալիր և բորբոսով պանրի գործարան կառուցել: Նվիրաբերվող հողամասերի կադաստրային արժեքները համապատասխանաբար կազմում են 2.2 միլիարդ եւ 2.5 միլիարդ դրամ: Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանը «Սպայկա» և «Արմսանպրոդակտ»-ին նվիրաբերում է 4.7 միլիարդ դրամ արժողությամբ հողատարածք:

Կառավարության որոշման նախագծի համաձայն, հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2017-2019 թվականներին կատարել ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվելիք պանրի գործարանը տարեկան արտադրելու  է հազար տոննա պանիր, ստեղծվելու է ավելի քան 1300 մշտական աշխատատեղ: «Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ունենալ նոր, ժամանակակից արտադրություն, ավելացնել միջազգային շուկա տեղական արտադրանքի արտահանման ծավալները եւ ստեղծել կայուն աշխատատեղեր»,- ասաց Տարոն Մարգարյանը: Կառավարության որոշումն ընդունվեց առանց առարկությունների:

Նշենք, որ «Սպայկա» ընկերությունը միրգ-բանաջարեղեն արտահանող ամենամեծ ընկերությունն է Հայաստանում: Ընկերության բաժնետոմսերի կեսը գնվում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերահսկողության տակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27361 դիտում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին