Ո՛չ Լեւոնը, Վազգենն են առաջինը, ո՛չ Նիկոլը, Զարուհին և Արմենը՝ վերջինը. Րաֆֆի Հովհաննիսյան

26/06/2017 schedule14:08

Երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր ելույթում Հովհաննիսյանը ներկայացրեց պետության, ազգի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների իր մոտեցումները: Նա կոչ արեց հանրությանը ոչ մի դեպքում չհուսալքվել և փորձել միավորել բոլոր ուժերը՝ հատկապես խորհրդարանից դուրս՝ ավելի լավ Հայաստան ունենալու համար` թե՛ որակով, թե՛ տարածքով:

«Մի հայրենիք, որտեղ նվազագույնի է բերված անարդարությունը և կամայականությունը, աղքատությունը և արտագաղթը: Մի հայրենիք, որը արժանի է մեծ վերադարձի, որտեղ կլինի հաշվետվողականություն, արդյունավետ կառավարում, և որը ցույց կտա, առաջին հերթին՝ մեզ, ապա և աշխարհին, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր ժողովուրդը՝ երկրում և աշխարհասփյուռ, կարող է դառնալ լիդեր մարդկային գործունեության ցանկացած ոլորտում»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեր ժողովուրդն ունի բոլոր հնարավորությունները, եթե ուժերը կարողանա միացնել:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ «Ժառանգության» գործունեությունը, թեև համեստ է, այնուամենայնիվ կարևոր ծառայություն է մատուցում իր ժողովրդին, հայոց պետականությանը:

«Մենք Հայաստանից գնացողը չենք»,- հայտարարեց Հովհաննիսյանը, նշելով, որ ինչքան էլ որոշ մարդիկ հուսահատվեն ու հիասթափվեն այս առիթով, այնուամենայնիվ, այդպես է լինելու միշտ:

«Ես շնորհակալություն եմ հայտնում առաջին նախագահին, որ ինձ հնարավորություն տվեց և պատիվ՝ ներկայացնելու մեր հանրապետությունը անկախության առաջին տարվա ընթացքում»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նաև հավելեց, որ առաջին նախագահը, այնուամենայնիվ, շատ մեծ վրիպում թույլ տվեց՝ հիմք դնելով ընտրությունների կեղծարարությանը, կոռուպցիային, ինչը իրեն հաջորդող ոչ մի նախագահ չկարողացավ վերացնել:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ ոչ մի անհատ փրկիչ չէ, իսկ եթե իրեն այդպես է համարում, ունի ընդամենը մեկ օրվա կյանք: Փրկության, ազատության գործընթացը, ըստ նրա, երկար շարան է, որի մեջ բազմաթիվ փրկիչներ են: «Նախորդը քար է դրել, մենք ավելացնում ենք, հաջորդը գալիս է: Ոչ թե կարևոր է ազատության, ինքնիշխանության, արժանապատվության քարաթափի վերջին քարը, այլ՝ նախավերջինը, և դրա համար էլ ո՛չ Լևոնը կամ Վազգենն են առաջինը, ո՛չ Նիկոլը, Զարուհին և մեր Արմենը՝ վերջինը: Ամեն մեկը պատիվ պիտի զգա, որ ինքը իրենից բացի հերթափոխ է պատրաստում և ես այդ վայելքը ունեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով 2013 թվականի նախագահական ընտրություններին, Հովհաննիսյանն ասաց, որ բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ գայթակղությունից զերծ պահել ինքն իրեն և, չգիտես ինչու, ինչ մտածելով, կազմակերպեց հերթական իշխանագողությունը:

«Նրանք, ովքեր դեմ են քվեարկել կառավարության այս նոր ծրագրին, նրանց պիտի համարենք ընդդիմություն և պիտի համագործակցենք նրանց հետ, պիտի ձեռք մեկնենք և հրավիրենք մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելու բանից դուրս, և որ հասկանա, որ ժամանակավոր է այդ ամեն ինչը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն համագործակցությունը բոլոր ընդդիմադիր գործընկերների հետ:

Իր ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հաղթահարել այս շոկը (հավանաբար խորհրդարանում չլինելու-հեղ.), կյանքը շարունակվում է և Հայաստանի ամենագեղեցիկ, ամենաարդար, ամենաուժեղ և արժանապատիվ կյանքը դեռ առջևում է և անպայման գալու է:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6126 դիտում

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ