Երևան
12 °C
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, որ ՀԱԿ-ի համակիր լինելուց հետո 2014-ին անդամագրվեց ՀՀԿ-ին՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի միջոցով: Մեր զրույցում նա պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված այդպիսի կտրուկ փոփոխությունը:
- Պարոն Օհանյան, դուք անդամագրվե՞լ եք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին:
- Այո:
- Կասե՞ք ինչով է պայմանավորված այսպիսի կտրուկ փոփոխությունը ձեր դիրքորոշման:
- Վերջերս դաշինքի կողմից առաջարկ ստացա եւ համաձայնեցի: Ինչո՞ւ ոչ: Եթե կարող եմ ինչ-որ բան անել երկրի համար, ինչո՞ւ ոչ: Ձեռքերս ծալած նստե՞մ:
- Կարծում եք, որ այս դաշինքի միջոցով հնարավոր է ինչ-որ բա՞ն անել երկրի համար:
- Դե, իհարկե, կարծում եմ: Մյուս դաշինք կազմողներն այդպես չե՞ն կարծում: Ես ուզում եմ հավատալ, որ բոլորն անկեղծ են եւ ցանկություն ունեն ամեն ինչ անել, որ ինչ-որ մի օգուտ տան երկրին, դրա համար մտնում են պայքարի մեջ:
- Այլ ուժերից առաջարկ չունեի՞ք:
- Չէ, չեմ ունեցել:
- Դուք 2014-ին ՀՀԿ էիք մտել. այդ կուսակցությունից փաստորեն դուրս եք եկել:
- Ինձ ՀՀԿ-ում ընդունեցին՝ ի զարմանս ինձ, որովհետեւ ինձ ՀՀԿ-ն անարժան համարելով փաստորեն հեռացրել էր պաշտոնից: Զարմանալի էր, ինչ-որ տեղ նաեւ հաճելի, թե այդ դեպքում ինչպես որոշեցին ինձ ընդունել կուսակցություն: Հետագայում ես դե ֆակտո երբեք Հանրապետական չդարձա, ինչպես չդարձա կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու, ընդամենը դե յուրե դարձա ՀՀԿ անդամ, ինչպես դե յուրե կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու էի: Այդ ամենը ձեւական էր, ես որեւէ մասնակցություն կուսակցության աշխատանքներին չունեցա, թեեւ չեմ թաքցնում, որ եթե լիներ որոշում դարձյալ օգտակար լինելու պայմանով՝ ես անպայման ակտիվ կլինեի: Եվ վերջապես, հիշեցնում եմ, որ ես այդ քայլն արեցի ի հեճուկս ընդդիմությունների (իրականում ընդդիմությունը մեկը պետք է լինի, մեզ մոտ ընդդիմություններ են, որոնք ինչ-որ բանի դեմ պայքար են մղում): Կանխատեսելով ձեր հարցն ասեմ, որ ես իրական ընդդիմադիր համարում եմ շատ քչերին, այդ թվում ԵԼՔ դաշինքին, բայց ես նրանցից հրավեր չեմ ստացել:
- Արդեն դուրս եկե՞լ եք ՀՀԿ-ից:
- ՀՀԿ-ում իմ լինել-չլինելն ընդամենը տեխնիկայի հարց է:
- Այսինքն՝ դե յուրե այս պահին ՀՀԿ անդամ եք, բայց հնարավոր է դուրս գաք:
- Հնարավոր է, չի բացառվում:
- Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկին անդամագրվելո՞ւ եք:
- Ոչ-ոչ, օրենքը չի էլ պարտադրում: Երբ որ դաշինքը կուսակցություն կդառնա՝ այն ժամանակ արդիական կդառնա այդ հարցը: Այս պարագայում էական չի:
- Դաշինքի ցուցակում լինելո՞ւ եք:
- Չգիտեմ: Ենթադրում եմ, որ այո, բայց ինձ թույլ չեմ տվել նման սակարկությունների մասնակցել կամ ստեղծել նման վիճակ:
- Այսինքն՝ այնպես չի լինի, որ երբ որ պարզեք ցուցակում անցողիկ տեղերում չեք լինելու՝ դուրս գաք դաշինքից:
- Չէ: Ես նախ պարզում եմ, հետո եմ մտնում, չեմ մտնում, հետո պարզում:
- Բայց դեռ չեք պարզել:
- Չեմ պարզել, բայց առանձնապես չի էլ հետաքրքրում: Ինձ դա այնքանով է պետք գալու, որքանով ես կարողանամ օգտագործել այդ ամբիոնը եւ գործ անել: Իմ կարծիքով, Ազգային ժողովը նախեւառաջ օրենսդիր մարմին է: Օրենսդիր մարմնում պետք է լինեն փորձառու իրավաբաններ: Ես կարծում եմ դա շատերն են հասկացել: Ես տարբեր դաշինքներում արդեն տեսնում եմ փորձառու իրավաբանների, ես էլ այս դաշինքում կփորձեմ օգտակար լինել երկրին, եթե ունենամ այդ ամբիոնը՝ օրենքներ նախաձեռնելու տեսանկյունից:
- Պարոն Օհանյան, կարո՞ղ ենք ասել, որ այս դաշինքի կազմում լինելու առաջարկն օգտագործում եք զուտ Ազգային ժողով հասնելու եւ այնտեղ գործունեություն ծավալելու համար: Այնինքն՝ եթե լիներ այլ դաշինքից առաջարկ, միգուցե ուրիշ դաշինքի առաջարկն ընդունեիք:
- Ինձ համար առաջնայինը մարդիկ չեն. առաջնայինը երկրի շահն է եւ եթե ակնարկում եք, թե իշխանության ենք ձգտում, մեր դաշինքում բոլորն ունեցել են իշխանություն եւ ես օրինակ գիտակցված հրաժարվել եմ պաշտոնից՝ փորձելով արդարադատություն պահել: Հիմա այնքան էլ կարեւոր չի, թե ես որ քաղաքական ուժի, որ դաշինքի կազմում գործ կանեմ: Իմ նպատակը գործ անելն է: Օրենքները շատ տխուր, անգրագետ, անմխիթար վիճակում են, պետք է լրացնել, փոխել, ավելացնել: Իմ խնդիրը դա է: Իմ խնդիրը նրանում է, որ օրենքները կատարվեն: Դրա համար դրանք պետք է գրագետ լինեն, որովհետեւ եթե օրենքը գրագետ չի, ապա դա հեշտ է շրջանցել:
- 2008-ի Մարտի 1-ին դուք ցուցարարների շարքերում էիք: Սեյրան Օհանյանն այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, բանակը դուրս էր բերվել ժողովրդի դեմ: Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ իշխանության գալու պարագայում կբացահայտի Մարտի 1-ը: Դա հնարավոր համարո՞ւմ եք:
- Այո, համարում եմ: Սեյրան Օհանյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, զինվորական եւ, բնականաբար, ենթակա գերագույն գլխավոր հրամանատարին: Երկրորդ՝ Հայաստանում զինված ուժերը երբեք ժողովրդի դեմ դուրս չեն եկել: Այնտեղ եկել են անկարգությունները սանձելու, կանխելու համար, բայց ոչ երբեք ժողովրդի դեմ: Բոլորին շատ լավ հայտնի է, թե սադրանքները որտեղից են եղել, ովքեր են մասնակցել: Ավելին ասեմ, ցավով պետք է արձանագրել, որ Մարտի 1-ը չէր լինի, եթե ժողովրդի առաջնորդը, հովիվն այնտեղ լիներ: Իսկ հովիվն ասաց՝ գայլերն իմ անվտանգության երաշխիք չեն տալիս, ես իմ վրանից դուրս չեմ գալիս:
Ես լավ եմ հիշում՝ այնտեղ Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Շահնազարյանն էին մեծ ճիգեր գործադրում, որ ժողովրդին հանդարտեցնեն, բայց դա տեղի չունեցավ, սադրանքը եղավ: Մեղավոր համարում եմ բոլորիս, որ ակտիվ չենք եղել, բայց երբ որ սադրանքը լինում է, շատ դժվար է: Պրովոկացիան այնպիսի բան է, որ չես կարող գազազած, ափերից դուրս եկած մարդկանց հանդարտեցնել: Մենք պետք է մի քիչ իրատես լինենք ու հասկանանք, որ ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ որեւէ մեկն ազգի թշնամին չի, նրանց դեմ չի հանել զորք: Բաներ կան՝ պարզված չեն, այո: Բայց Սեյրան Օհանյանն ու Օսկանյանը Կառավարությունում ի՞նչ կարող էին անել:
Նախ Օսկանյանը, ընդհանրապես անելիք չուներ: Ինչ վերաբերում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, նա կատարում է հրաման. ընդ որում ի՞նչ է արել, ընթերցել է հրամանագիրն արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այդ որ մի հեռատես ղեկավարը նախապես չի բերի իր զորքերը սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների կատարման համար, եթե տեսնում է դրա վտանգը: Բա պիտի հայտարարի՝ նո՞ր բերի: Մի քանի ժամվա մեջ ինչ ասես հնարավոր է լիներ: Ավելին ասեմ՝ եթե արտակարգ դրություն չհայտարարվեր՝ միգուցե շատ ավելի ծանր հետեւանքներ լինեին: Իհարկե վատ է, որ նման հետեւանքներ եղան, բայց պետք է միշտ մտածենք՝ Աստված էլ բեթարից ազատի: Դրանից վատ բաներ էլ են լինում եւ շատ ավելի քաղաքակիրթ երկրներում:
- Դուք նախկինում այսպե՞ս եք մտածել Մարտի 1-ին Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի դերի մասին, թե՞ հիմա է փոխվել ձեր կարծիքը:
- Ես առիթ չեմ ունեցել խոսել այդ մասին, որպես իրավաբան համոզված եմ, որ ճիշտ եմ: Կարճ ասած՝ Մարտի 1-ի համար մեղավորները երկուսն են՝ առաջին նախագահ եւ երկրորդ նախագահ: Առաջին նախագահը, որ տեր չկանգնեց իր ժողովրդին՝ ծիծաղելի արդարացումներով, որ նրա անվտանգությունը չեն երաշխավորում: Եթե իմ ժողովուրդը, իմ հոտն այնտեղ վտանգի տակ է, ես մնում եմ տանը, դա ի՞նչ բան է: Ես սա մինչեւ հիմա չեմ արդարացրել, եւ հիմա, քանի որ մեղադրանքներ են հնչում այդ մարդկանց հասցեին՝ ասում եմ: Այդ մարդը պիտի գար, ասեր՝ ժողովուրդ, այստեղ վտանգավոր է: Դեսպանատունը, քաղաքապետարանը ձեր հարցը լուծող չեն, բարիկադներ չենք կառուցում, մենք հեղափոխականներ չենք, Բաստիլը չենք գրավում: Սա կամ ձեռնտու էր որոշ ուժերին կամ անտարբերություն էր: Երկրորդ նախագահի մեղավորությունն էլ դեռ կապացուցվի:
- Այս դաշինքի կազմում իշխանափոխության նպատակ ունե՞ք:
- Իհարկե՝ կա: Աշխարհում իշխանափոխություն ասելով հասկանում են հեղափոխությունը: Գործ անելու համար հեղափոխական իշխանափոխություն պետք չի, դրանով միայն վնաս ես տալիս երկրին, երկրի իմիջին: Էվոլյուցիոն հեղափոխություն, իհարկե: Հիսուս Քրիստոսն ասաց՝ եկել եմ փոխելու, ոչ թե վերացնելու: Եթե պետք է՝ կփոխենք, եթե չենք կարող՝ կշտկենք, կլավացնենք: Լավատես լինենք, հոռետես չլինենք: Ում ուզում եք՝ ընտրեք, միայն ընտրեք: Բոյկոտի գաղափարը շատ սնանկ է:
Հիշեցնենք, 2007 թվականին Արդարադատության խորհուրդը որոշում էր կայացրել դիմել Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով դադարեցնել դատավոր Օհանյանի լիազորությունները: Քոչարյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել եւ Օհանյանին պաշտոնանկ արել: Սույն պատմությունն իրականում կապված էր «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանի դեմ հարուցված աղմկոտ քրեական գործի հետ: Հակոբյանին մեղադրում էին հարկերից խուսափելու մեջ, նրան մի քանի մեղադրանք էր առաջադրված: Մինչ այդ, նա հրապարակային հայտարարել էր, որ Մաքսային կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Արմեն Ավետիսյանն իրենից կաշառք է պահանջել: Աղմկոտ սույն քրգործով դատավոր Պարգեւ Օհանյանն այն ժամանակ դեմ չգնաց իր խղճին եւ սենսացիոն որոշում կայացրեց` «Ռոյալ»-ի գործով արդարացնող դատավճիռ հրապարակեց: Պաշտոնանկությունից հետո Պարգեւ Օհանյանը մասնակցում էր ընդդիմության ցույցերին եւ աչքի ընկնում իր ընդդիմադիր հայտարարություններով: 2014-ին նա անդամագրվեց ՀՀԿ-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT