Ցանկություն կա, բայց սայլը տեղից չի շարժվում. ՎՊ նախագահը՝ բյուջեի կատարողականի մասին

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հայտարարեց, որ ՎՊ-ի կողմից սկզբունքային է եւ լուծման կարիք ունի այն, որ պետական բյուջեւում արտացոլված վարկային միջոցները պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցներով: ՎՊ նախագահը նշեց, որ տարիների ընթացքում կառավարությունն այս հարցը կարգավորել է, եւ առեւտրային բանկերի կողմից այլեւս չեն իրականացվում վարկային միջոցների սպասարկման գործընթաց:

«Գիտեք, որ 2016 թվականի վերջին կառավարությունն իրականացրեց ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման գործընթաց եւ այսօրվա դրությամբ, ըստ մեր գնահատականների, բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական միասնական հաշվով չեն շրջանառվում: Մեր կարծիքով, մոտակա ժամանակներս կառավարությունն այդ ուղղությամբ պետք է համապատասխան գործողություն իրականացնի: Պարզ ճշմարտություն է, որ եթե այդ միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով, դրանք կլինեն շատ ավելի թափանցիկ եւ վերահսկելի»,- ասաց Լեւոն Յոլյանը:

ՎՊ նախագահի խոսքով, պետական բաժնեմասով ընկերությունները, հիմնադրամներն իրենց ֆինասական ռեսուրսները պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով: «Ցանկություն կա, բայց մինչեւ այս պահը սայլը տեղից չի շարժվում: Հուսով եմ, որ մոտակա ժամանակներս այդ հարցերին էլ կտրվեն համապատասխան լուծումներ»,- ասաց Լեւոն Յոլյանը՝  նշելով, որ գումարները բերելով գանձապետական հաշիվ՝ խնդրի մի մասն է լուծվում: Գանձապետարանին պետք է լիազորել նախնական հսկողություն իրականացնել այդ գումարների նկատմամբ:

Խոսելով բյուջեի կատարողականի արժանահավատ լինելու վերաբերյալ ՎՊ նախագահն ասաց, որ իրենք կատարողականը ստանում են մայիս ամսին եւ ընդամենը մեկ ամիս ժամանակ են ունենում ստուգումներ իրականացնելու համար: Այդ ստուգումները շատ հաճախ ունենում են կամերալ վիճակագրական բնույթ: Այսինքն՝ աշխատասենյակներում նստած փաստաթղթեր ուսումնասիրելով, այլ ոչ թե ներկայացված թվերն աշխատասենյակից դուրս ստուգելով:

«Սահմանադրությունը նոր պահանջ է դրել: 2018 թվականից մեր վերահսկողությունը պետք է լինի իրականացված աուդիտի արդյունքների հիման վրա: Այդ ժամանակ մենք ավելի շատ հարցեր կներկայացնենք»,- ընդգծեց Լեւոն Յոլյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
29342 դիտում

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ