Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստին ամբաստանյալներից ներկայացվել էին միայն Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պողոսյանը: Մյուսները նախորդ նիստին հեռացվել են նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու պատճառով:
Դատական նիստին չէին ներկայացել նաեւ մեղադրող երկու դատախազները: Նիստը սկսվեց Տաթեւիկ Գրիգորյանի կողմից նոր մեղադրող ներգրավվելով: Մինչ այդ հարցրեց պաշտպանական կողմին, թե արդյո՞ք ունեն բացարկի միջնորդություն մեղադրող Գեւորգյանին: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ այս պահին որեւէ միջնորդություն անել չի կարող, մինչեւ չունենա իր պաշտպանյալի դիրքորոշումը:
Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չտվեց Պապիկյանին շարունակել խոսքը: «Պարբերաբար այնպիսի հայտարարություններ եք անում, որն իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանների ներգրավման փուլին ենք հասել, մինչ այդ, քանի որ նոր մեղադրող է ներգրավվել, պետք է քննարկենք՝ բացարկ ունեք հայտնելու թե՝ ոչ: Ինչ վերաբերում է ամբաստանյալներին, նրանք դիտավորյալ զրկել են իրենց դատական նիստին մասնակցելու հնարավորությունից»,- հայտարարեց դատավորը: Արայիկ Պապիկյանը, սակայն հակադարձեց՝ ոչ թե ամբաստանյալներն են իրենց զրկել այդ հնարավորությունից, այլ դատարանն է նրանց զրկել: Չնայած Պողոսյանի պաշտպանը շարունակում էր պնդել, որ բացարկի միջնորդությունը պետք է քննարկվի պաշտպանյալի հետ, Տաթեւիկ Գրիգորյանն առանց դա հաշվի առնելու նիստը շարունակեց եւ հայտարարեց, որ պաշտպանական կողմից բացարկի միջնորդություն չկա: Դատարանը որոշեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան ներգրավել հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին:
Հեռացված Գալուստ Գեւորգյանը բերվեց դահլիճ՝ դիրքորոշում հայտնելու համար, եւ չնայած նրան, որ ամբաստանյալը դեմ էր նոր պաշտպանի ներգրավմանը, այնուամենայնիվ, պաշտպանը ներգրավվեց, իսկ Գալուստ Գրիգորյանը հեռացվեց դահլիճից: Այսօրվա նիստին ներկա չէի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ վատառողջ է եւ խնդրելով բացակայությունը հարգելի համարել: Բացի այդ, նա միջնորդել է, որ պաշտպանյալ Գեւորգ Սաֆարյանին հեռացնելու որոշումը վերանայել, եւ նրան ներկայացնել դահլիճ: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու: 30 րոպե անց խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց Հայրապետյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության վերբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ:
Նշենք, որ ընդմիջման ժամանակ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի համար շտապօգնություն էր հրավիրվել: Քիչ անց Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց՝ ոտքի չկանգնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT