Բնակարանների գները գահավիժում են. իրականությո՞ւն, թե՞ պաշտոնական վիճակագրություն

Այս տարվա մայիսին Հայաստանում արձանագրվել է անշարժ գույքի գների կտրուկ անկում: Համենայն դեպս այսպիսի պաշտոնական տվյալներ է հրապրակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` հղում անելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

Մասնավորապես՝ Երեւանում անշարժ գույքի միջինացված գինը նվազագույնն է անցած 5 տարիներին: Առաջին գծապատկերում բերված է Երեւանի 11 վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջինացված գինը: Քանի որ անշարժ գույքի գները որոշակի սեզոնային բնույթ ունեն, բերված են անցած հինգ տարիների ընթացքում հենց մայիս ամիսներին գրանցված գները:

Առաջին գծապատկերից երեւում է, որ բնակարանները Երեւանում  թանկացել են 5 տարի անընդմեջ եւ միայն այս տարվա մայիսին, մեղմ ասած, նվազել են, իսկ ավելի ճիշտ՝ գները գահավիժել են:

Իսկ Կենտրոնում պատկերը այլ է: 2012 թ. մայրաքաղաքի կենտրոնում բնակարանները կտրուկ թանկացել են, այնուհետեւ մնացել են նույն մակարդակի, իսկ այս տարվա մայիսին կրկին կտրուկ աճել են:

Թե ինչով է պայմանավորված անշարժ գույքի գների այսպիսի պահվածքը, դժվար է ասել: Նախ պետք է հաշվի առնել, որ խոսքը գների պաշտոնական վիճակագրության մասին է, որը այնքան էլ չի արտահայտում իրական պատկերը: Անցած մի քանի տարիներին բնակարանները էժանանում էին, սակայն պաշտոնական տվյալներով այդ էժանանալու տեմպը բարձր չէր: Չի բացառվում, որ անշարժ գույքի կադաստրը պարզապես որոշել է «ռեստարտ» անել իր վիճակագրությունը եւ իրականության ավելի մոտ պատկեր ցույց տալ:

Ամեն դեպքում միայն մեկ տարվա ընթացքում երեւանյան բնակարանների միջին գինը, ըստ այս վիճակագրության, նվազել է միանգամից 6.5 տոկոսով: Այս հաշվարի մեջ չեն մտնում Կենտրոնի բնակարանները, որոնք թանկացել են ավելի քան 5 տոկոսով: Եթե այս վիճակագրությունը ամբողջությամբ արտահայտեր իրականությունը, ապա կարելի էր պնդել, որ սա բնակչության եկամուտների բեւեռացման հետեւանք է: Այսինքն հարուստները ավելի են հարստանում եւ լրացուցիչ գնողունակ պահանջարկ ներկայացնում կենտրոնում գտնվող բնակարանների նկատմամբ, իսկ աղքատները ավելի են աղքատանում եւ ստեղծում են ավելցուկային առաջարկ մայրաքաղաքի ծայրամասերում: Բնակչության եկամուտների բեւեռացումը, անշուշտ, կա Հայաստանում, սակայն կենտրոնի բնակարանների թանկացումը բացատրել միայն դրանով, թերեւս այնքան էլ ճիշտ չէ: Ամենայն հավանականությամբ այս տարվա մայիսին կենտրոնում թանկարժեք բնակարանների հետ կապված մի քանի գործարքներ են եղել եւ դա արձանագրվել է կադաստրում ու դրա հիման վրա էլ իրականացվել են հաշվարկները:

Ընդհանրապես անշարժ գույքի էժանացումը էական վտանգներ է պարունակում: Խոսքը առաջին հերթին վերաբերում է բանկերում գրավադրված գույքին: Եթե այդ գույքը շատ է էժանանում` ռիսկեր են առաջացնում բանկային ողջ համակարգի համար, ինչն էլ շղթայական ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա: Գների նվազման այն տեմպը, որը արձանագրվել է այս տարվա մայիսին, դեռ հեռու է այդպիսի իրավիճակից, սակայն էժանացման տեմպը, որը գրանցվում է, կարող է դառնալ ընդգծված միտում, մանավանդ որ դրա բոլոր հիմքերը  կան՝ արտագաղթ, բնակչության գնողունակության նվազում, տնտեսության լճացում, եկամուտների բեւեռացում եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47609 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել