Երևան
12 °C
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին անարգել մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ, որտեղ պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ այն ավտոմեքենաներին, որոնք աճուրդի են հանված: Նման ահազանգով armtimes.com-ի խմբագրություն դիմած քաղաքացուհի Սուսաննա Գալստյանը պատմեց, որ մի քանի օր է, ինչ չի կարողանում մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ: «Ավտոպարկը պատկանում է ՊԵԿ-ին, հասցեն գրված է՝ Սեւանի փողոց 104, որտեղ գտնվում է ՊԵԿ-ի օրինական ավտոպարկը: Իմ եղբայրը գնաց, որպեսզի ծանոթանա մեքենաներին, նոր որոշենք՝ աճուրդին մասնակցենք, թե՝ ոչ: Նախ՝ չթողեցին՝ ասացին, որ ավտոպարկը փակ է, ու վերջ: Որոշեցի ես գնամ, մտածելով, որ կարող է ընդառաջեն, որպես կինարմատ: Գնացի, դուռը բաց էր, հարցրեցի տնօրենին: Տնօրենը մուննաթով ասում է՝ գնա այստեղից, ես ոչ մի բանի մասին տեղեկություն չունեմ: Թղթերը հանել եմ ինտերնետից, որոնք կան, ցույց եմ տալիս, ասում եմ՝ ուզում եմ հասկանալ՝ մեքենան այստե՞ղ է, թե՞ ոչ»,- պատմեց Սուսաննա Գալստյանը՝ հավելելով, որ ինքն այդ պարկում չի տեսել մեքենաներ:
Նա նշեց, որ դրանից հետո զանգահարել է աճուրդի կենտրոն, որտեղից ուղղորդել են պետական գույքի վարչություն, այնտեղից էլ ասել են, որ ՊԵԿ-ի մեքենաների աճուրդով իրենք չեն զբաղվում եւ առաջարկել են գնալ պետգույքի կառավարման վարչությանը պատկանող Մերձավան գյուղի ավտոպարկ, որտեղ իրենց կողմից աճուրդի հանված մեքենաներն են տեղակայված: Քաղաքացուն պետգույքի կառավարման վարչությունից ասել են, որ նրա ընտրած ավտոմեքենաները ՊԵԿ-ինն են եւ չեն գտնվում իրենց ավտոպարկում:
«Ես եկել եմ ՊԵԿ, առավոտից այստեղ եմ եղել: Էլի զանգել էի ՊԵԿ-ի տրանսպորտի գծով վարչության պետ Արթուր Մանուկյանին, որը տարածքում չէր: Այսօր նորից գնացի ՊԵԿ, չեն ասում, թե այդ մեքենաներն ուր են: Կան ռուսական մակնիշի, Պրադո տեսակի մեքենաներ: Ուղղակի հարցն այն է, որ ՊԵԿ-ի մեքենաները շատ քիչ մաշվածություն ունեն: Օրինակ՝ ՃՈ-ի մեքենաները մաշված են»,- ասաց Սուսաննա Գալստյանը:
Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ հիմնավոր կասկածներ ունի, որ մեքենաները ՊԵԿ-ը դիտավորյալ պահել է: «Ես կարծում եմ, որ իրենք այդ մեքենաները պահել են, որ իրենք առնեն: Ուղղակի պահել են ինչ-որ մի տեղ: Ինչո՞ւ է, օրինակ, պետգույքի ավտոպարկում նախագահականի, կառավարության ավտոմեքենաները կանգնած, իսկ ՊԵԿ-ինը՝ չկա»,- ասաց Սուսաննա Գալստյանը:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվականից մեր բանավոր հարցերին չպատասխանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել: ՊԵԿ-ի պարզաբանումը ստանալուն պես այն կհրապարակենք:
Armtimes.com-ը դեռեւս նախորդ տարեվերջին գրել էր, որ կառավարության որոշմամբ կրճատված ծառայողական ավտոմեքենաները տեղափոխվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղ տանող ճանապարհին տեղակայված հատուկ պահպանման տարածք, իսկ քաղաքացիները գալիս եւ տեղում ուսումնասիրում են մեքենաների տեսքն ու բնութագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT