Երևան
12 °C
Երեկ Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված մի շարք հարցերից կարելի է նախ եւ առաջ առանձնացնել ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդներին անհանգստացնող հարցի հանգուցալուծումը, որոնք աշխատում էին հայկական վարորդական իրավունքի վկայականներով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած էին Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ասված է, որ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:
Մինչ հայկական կողմն անորոշ ձեւակերպումներ է տվել վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։
Քանի, որ ԵԱՏՄ-ն անդամ երկրների համար վերպետական մարմին է, դրա ղեկավար մարմնի կողմից ընդունած որոշումներն ավելի մեծ ուժ ունեն, քան ներպետական օրենքները եւ ՌԴ-ն իր օրենքները պետք է համապատասխանեցնի ԵԱՏՄ-ի որոշումներին:
ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդ Արմեն Մելիքսեթյանն armtimes.com-ի հետ զրույցում դրական գնահատեց ԵԱՏՄ նիստում ստորագրված հրամանագիրը:
«Սա առաջին հերթին համարում եմ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեծ ջանքերի արդյունքը: Իրոք մեծ աշխատանք կատարեց, բազմածավալ, բոլոր հնարավոր տեղերում դռները թակեց: Հիմնականում իր աշխատանքի արդյունք եմ համարում, որովհետեւ ինքը հաճախ բարձրաձայնեց ու շղթայական զարգացմամբ առաջ գնաց: ԱԺ նախագահը, իհարկե, հայտնվեց անելանելի կարգավիճակում այդ հարցը ՌԴ Պետդումայի խոսնակի հետ հանդիպմանը բարձրաձայնելուց, բայց կարեւորը լուծվեց հարցը»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ ցավով նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ինքնիշխանության դիրքերից հանդես գալ:
Նշենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր Հայաստանին ռուսերեն լեզվին պետական մակարդակ տալ, որպեսզի վարորդական իրավունքների վկայականների խնդիրը լուծվեր, սակայն Արա Բաբլոյանը մերժել էր այդ առաջարկը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից փորձեցինք տեղեկություն ստանալ, թե երեկ ստորագրված հրամանագիրը, երբ է ուժի մեջ մտնում, բայց վարչապետի խոսնակին բոլոր հնարավոր տարբերակներով գտնել մեզ չհաջողվեց: Նույնը կառավարության լրատվականի ղեկավարի դեպքում եղավ: Ոչ քաղաքային եւ ոչ էլ բջջային հեռախոսահամարներին որեւէ մեկը չպատասխանեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT