Երևան
12 °C
4 փաստաբաններ՝ Գեւորգ Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Սիմոն Բաբայանն ու Արսեն Հարությունյանը 16 հայց են ներկայացրել news.am կայքի սեփականատեր «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության դեմ:
Փաստաբանները պահանջում են հերքել վերը նշված կայքում զրպարտություն համարվող տեղեկատվությունները: 16 հայցերն էլ վարույթ է ընդունվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 16 հայցերից մեկով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:
Հայցվորներն ըստ էության զրպարտություն են համարել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո news.am կայքում տեղ գտած մի շարք հրապարակումներ:
Այսօր հայցվոր, փաստաբան Սիմոն Բաբայանին խնդրեցինք մանրամասնել հայցապահանջը, նաեւ հստակեցնել, թե սույն կայքում տեղ գտած ո՞ր հրապարակումներն է հայցվոր կողմը համարում զրպարտություն: Սիմոն Բաբայանը մեր հարցին պատասխանեց գրավոր: Բաբայանի փոխանցմամբ՝ News.am կայքի դեմ իր կողմից հայցապահանջներ է ներկայացվել «Պնդուկիզմի հաղթանակ», «ՓՊ ղեկավար անձանց կողմից ծեծված Արմեն Սողոմոնյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության», «Եթե իրենց թվում է, որ Աթանեսյանն ու Սողոմոնյանը կհրաժարվեն իրենց բողոքներից, չարաչար սխալվում են. Լուսինե Սահակյան», «Պարզապես խայտառակություն է եւ բացահայտ ապօրինություն. Տիգրան Աթանեսյանին հրավիրել են որպես կասկածյալ հարցաքննության», «Աթանեսյանի եւ Սողոմոնյանի վրա հարձակվելու գործով 5 անձի մեղադրանք առաջադրվեց» վերտառությամբ հրապարակումներում տարածած զրպարտչական տեղեկությունների կապակցությամբ:
«Նշված հոդվածները վերաբերում են իմ եւ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Լրատվական միջոցը, որպես փաստ, հանրությանն է ներկայացնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ արատավորելով իմ պատիվը եւ արժանապատվությունը: Կոնկրետ արտահայտությունները մանրամասն ներկայացված են հայցադիմումներում: Հարկ է նաեւ նշել, որ այս առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն, այսինքն՝ կատարվածի իրավական գնահատականը դեռ չի տրվել: Հետեւաբար, նման պայմաններում գնահատականներ հնչեցնելը ժամանակավրեպ է եւ հղի բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է այս լրատվամիջոցին, ապա պետք է նշել, որ Փաստաբանների պալատի, իմ եւ գործընկերներիս վերաբերող՝ News.am-ի կողմնակալ հրապարակումները ինձ համար զարմանալի չեն: Արդեն տեւական ժամանակ է, ինչ News.am-ը ցուցաբերում է նման մոտեցում: News.am-ի նման գործելակերպն էլ պատճառ հանդիսացավ, որ ես խախտված իրավունքներիս պաշտպանությունը իրականացնեմ դատական եղանակով: Իմ կողմից դատարան են ներկայացվել զրպարտություն համարվող տեղեկատվության հերքման եւ ոչ նյութական վնասի դրամային հատուցման հայցապահանջները»,- մեր գրավոր հարցին ի պատասխան նշել է Փաստաբանների դպրոցի տնօրեն, փաստաբան, վերը նշված ծեծկռտուքի գործով մեղադրյալ Սիմոն Բաբայանը:
News.am-ի շահերի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մեր զրույցում ասաց, որ դեռ հայցի պատասխան չեն ներկայացրել: Նա ասաց, որ դեռ ոչ բոլոր հայցերն են ստացել. 16 հայցերից ստացել են 4-5-ը: Բացի դա, պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի սույն գործերը ընդդատության կարգով տեղափոխվեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: «Մենք գտնում ենք, որ ընդդատության կանոնների խնդիր կա, նման միջնորդություն ներկայացրել ենք, բոլոր 16 հայցերով: Երբ ընդդատության հարցը կլուծվի եւ դատարանը վարույթ կընդունի, դրանից հետո արդեն կներկայացնենք մեր դիրքորոշումը ներկայացված պահանջների վերաբերյալ»,- ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Ըստ նրա՝ պահանջը, որը ներկայացվել է, պատասխանող կողմի համար ավելի քան ոչ իրավաչափ է, եւ իրականում այստեղ իրավական հարց չէ, որը ենթակա է քննարկման: «Այստեղ պետք է ընդամենը հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում ներկայացված հայցերը, այսինքն՝ դրանք իրականում չեն հետապնդում ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնում: Ներկայացված հայցապահանջները ընդամենը նպատակ են հետապնդում ճնշում գործադրել այս լրատվական կայքի նկատմամբ»,- ասաց ներկայացուցիչը:
Մեր հարցին, թե հայցի ապահովման միջոց կիրառվե՞լ է, Կիվիրյանն ասաց, որ եթե նման որոշում լիներ՝ կիմանային. «Համենայնդեպս հայցի ապահովման միջոց չի կիրառվել»,- ասաց նա: Վերջինիս խոսքով՝ իրավական տեսանկյունից պատասխանող կողմն իր փաստարկները կներկայացնի դատարանում. «Պետք է հասկանալ նաեւ, թե ինչու է 16 հայց ներկայացվել, որովհետեւ բոլորը կարող էին համախմբել մի հայցապահանջի մեջ եւ ներկայացնել մեկ ընդհանուր հայց: Իրենց թվում է, թե այսպես կարող են ռեսուրս սպառել եւ ճնշում գործադրել լրատվամիջոցի նկատմամբ: Սա պալատի գործառույթն է»,- մեր զրույցում նշեց Արամազդ Կիվիրյանը:
Նշենք, որ News.am կայքի դեմ հայց ներկայացրած 4 փաստաբաններն էլ Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ են: Մեղադրյալի կարգավիճակում են նաեւ Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT