Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ Խոսրով Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Խոսրով Հովհաննիսյանի խնդրին armtimes.com-ն ավելի վաղ անդրադարձել էր: Հովհաննիսյանը մեր զրույցում հայտարարել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբոր) հանձնարարությամբ ինքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տնից: Բանն այն էր, որ Խոսրով Հովհաննիսյանը բանկում գրավադրել է իր տունը, որը հանդիսանալով գրավի առարկա, վաճառվել է իր հարազատ եղբորը, ում հետ բարեկամական հարաբերություններ նա չունի:
Վերաքննիչ դատարանում այսօր Խոսրով Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Զոյա Հակոբյանը նշեց, որ Խոսրով Հովհաննիսյանի եղբայրը՝ Գառնիկ Հովհաննիսյանը, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելով եւ տրամադրելով Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի արդյունքում Երեւան քաղաքի Եղիազարյան փողոցի վրա գտնվող տունը ձեռքբերման վաղեմության ուժով՝ սեփականության իրավունքով հատկացվել է Գառնիկ Հովհաննիսյանին եւ նրա կնոջը: «Որեւէ փաստաթուղթ այն մասին, որ Գառնիկ Հովհաննիսյանը բացահայտ բարեխիղճ օգտագործել է բնակարանը ոչ միայն քրեական գործերում, այլ ընդհանրապես գոյություն չունեն: Մենք ունենք փաստ այն մասին, որ դեռեւս 1981 թվականին Խոսրովիկ Հովհաննիսյանը ձեռք է բերել Եղիազարյան փողոցի 52 տունը եւ ինքն անձամբ վճարել է գույքի համար»,- ասաց փաստաբան Զոյա Հակոբյանը:
Խոսրով Հովհաննիսյանն էլ իր հերթին հայտարարեց, թե դատավորն ի՞նչ իրավունքով է իր սեփականությունը տվել այլ մարդուն, եթե այդ բնակարանը գրավի առարկա է հանդիսացել: «Եթե, շատ ներողություն, Գառնիկից (իր եղբորից) հղիության թուղթ էլ ուզեն, Գառնիկն այդ թուղթը կբերի եւ կներկայացնի, բայց չեն ստուգում՝ նա հղի է, թե՝ հղի չէ»,- վրդովված ասաց բողոքաբերը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը դիմելով Խոսրով Հովհաննիսյանին՝ պահանջեց, որ վերջինս ձայնի տոնը չբարձրացնի, սակայն Հովհաննիսյանն ասաց, որ դա իր խոսելու տոնն է:
«Ձեր խոսելու տոնը փոխեք, մի րոպե, լռեք, հա՞: Դատարանը ձեզ նախազգուշացնում է, որպեսզի դուք ավելի պատշաճ ձեւով հանդես գաք, ձեր ձայնը չբարձրացնեք: Ցանկացած մարդ կարող է իր ձայնի ելեւէջները բարձրացնել եւ ցածրացնել: Որեւէ կերպ ձեր նման ոճով ելույթ ունենալը չի արդարացնում նրանով, որ ձեր խոսելու ձեւն է այդպես»,- զգուշացրեց դատավորը:
Խոսրով Հովհաննիսյանը շարունակեց նույն տոնով խոսել եւ դատավորի հետ վեճի մեջ մտավ: «Ես ինչ-որ խոսում եմ, ես իմ կյանքով պատասխան եմ տալու, էս գործի գլխին, ես խոսել եմ անձամբ իր եղբոր պաշտոնը չարաշահած Ռուբեն Հովսեփյանի հետ: Նա է խառնվել այս գործին, ինքն է հանձնարարել: Ես ձեզ՝ դատարան, խնդրում եմ, ես ձեզ խնդրում եմ հանձնարարել….Եթե իմ օրինական իրավունքները չվերականգնվի, ես ինքս եմ այդ հարցը լուծելու: Իմ ամբողջ 60 տարվա ունեցվածքը մի հատ գրիչի հարվածով, սուտ խոսելով, խաբելով, թող բերեն»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը:
Դատավորը հարցրեց, թե ո՞վ եւ ի՞նչ հանցանք է կատարել, որին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, թե առաջին հանցանք կատարողը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատավորն է, որը նախաքննության փուլում կարճված քրեական գործի վրա աչք է փակել: «Մինչեւ օրս, ես իմ տունը տիրապետում եմ, մինչեւ 2015 թվականը ես հողի հարկ եմ վճարել»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը՝ նշելով, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավադրված եւ գրավի առարկա հանդիսացող իր բնակարանը կադաստրը գրանցել է այլ մարդու անունով:
«Առանց դակումենտ նայելու ո՞նց են գրանցել, ուրեմն այդ դատավորն անգրագետ է եղել»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը, սակայն դատավոր Մհեր Արղամանյանը կրկին ընդհատեց եւ նշեց, որ դատարանում չեն քննարկում քաղաքացիական վճիռը: «Բա ո՞ւմ դիմեմ, ում դիմում եմ դատավորները մերժում են, քննիչները կարճում են»,- հայտարարեց Խոսրով Հովհաննիսյանը: Դատավորը հարցրեց, թե ըստ բողոքաբերի, ո՞վ է մեղավոր, որի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվեր: «Ով մեղավոր է: Ե՞րբ է օբյեկտիվ քննություն գնացել, որ մեղավորն ու անմեղը ջոկենք: Մաշտոցի քննիչ Պետրոսյանը ե՞րբ քննություն տարավ: Իմ առողջությունը քայքայեցին, թե՛ դատավորները, թե՛ քննիչները, թե՛ Գառնիկը»,- վրդովված շարունակեց Խոսրով Հովհաննիսյանը՝ դատարանից խնդրելով գործն ուղարկել նոր քննության, որտեղ ինքը փաստեր կներկայացնի, թե ինչպես են կեղծիքներ կատարել եւ տիրացել իր բնակարանին:
Խոսրով Հովհաննիսյանի կինն էլ դատարանում հայտնեց, որ իր ամուսնու եղբոր կինը իր հետ զրույցում ասել է, որ Գառնիկ Հովհաննիսյանը վճռաբեկ դատարանում 10 հազար ԱՄՆ դոլար գումար է տվել, որպեսզի շահեկան դատական վճիռ կայացվի: Դատավորն առաջարկեց գնալ եւ հանցագործության մասին հաղորդում տալ, որին ի պատասխան Խոսրով Հովհաննիսյան ասաց, որ հաղորդում տվել է, սակայն քրգործը կարճվել է: Խոսրով Հովհանիսյանի կնոջը դատավորը հարցրեց, թե ըստ նրա, ո՞վ է հանցանք կատարել, նա էլ ասաց, որ Գառնիկ Հովհաննիսյանը բոլորին կաշառում է: «Գառնիկն ասում է՝ ես ասում եմ, իմ ասածն առանց հիմքերի, առանց թուղթ ու թամասի անցնում ա»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանի կինը: «Եղավ, ի՞նչ գերհզոր անձնավորություն է»,- ասաց դատավորն ու ձեռքի գրիչը վեր պարզեց:
Դատարանում որպես պատասխանող հանդես եկող Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռուբեն Պետրոսյանն էլ հայտնեց, որ ինքն է լիազորված այս գործով վերաքննիչ դատարանում հանդես գալու համար: Նա նշեց, որ նախաքննության ժամանակ փաստաթղթերի կեղծման կամ կաշառք տալու մասին հաղորդում ներկայացրած կողմը որեւէ փաստ չի ներկայացրել:
Դատավորը խորհրդակցական սենյակ գնալուց հետո եկավ եւ հայտարարեց, որ վերաքննիչ բողոքը մերժում է եւ ուժի մեջ է թողնում Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հուլիսի 14-ի վճիռը:
Խոսրով Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զոյա Հակոբյանը նիստից հետո armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ակնկալում էր, որ Վերաքննիչ դատարանը պետք է բավարարեր իրենց ներկայացրած բողոքը, որը պատճառաբանված է եղել: Հարցին՝ վճռաբեկ դատարան դիմելո՞ւ եք, Զոյա Հակոբյանն ասաց. «Ինձ թվում է՝ այո, որովհետեւ կողմս կցանկանար վերականգնել իր իրավունքը: Կդիմենք վճռաբեկության կարգով, տեսնենք ինչ է լինելու»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT