Երևան
12 °C
Կարեն Կարապետյանի կառավարության անդամները, ինչպես իրենց նախկինները, չեն կարողանում զերծ մնալ տնտեսական ցուցանիշների՝ միայն դրական փոփոխությունների մասին խոսելու գայթակղությունից ու չնկատելու են տալիս լրջագույն խնդիրները:
Թերեւս դա է պատճառը, որ նշված լրջագույն խնդիրները մնում են, իսկ դրական ցուցանիշները, որոնք վերցվում են պաշտոնական վիճակագրությունից, այնքան էլ հավաստի ու վստահելի չեն:
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հենց այդպիսի պահվածք է դրսեւորել:
Լրագրողները նախարարին ուղղված հարցերում նշել են, թե վերջին տարիներին տնտեսապես ակտիվ բնակչությունը Հայաստանում նվազում է մեծ տեմպերով՝ տարեկան 40-50 հազարով: Իսկ նախարարը այդ հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ. ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնանք նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, եւ եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության եւ զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է եւ մյուս ցուցանիշներն են»:
Ընդհանուր առմամբ կարելի է համաձայնել նախարարի հետ: Այսինքն, եթե անցած տարիներին տնտեսապես ակտիվ բնակչությունը նվազել է, բայց դրա հետ մեկտեղ տնտեսությունը աշխուժանում է, դա ուրախալի է: Սակայն արդյո՞ք այդպես է, եւ եթե նույնիսկ այդպես է, ապա որքանո՞վ է դա կառավարության շնորհքը:
Ըստ Կարայանի, դա, բնականաբար, իրենց կառավարության շնորհքն է: «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»: Դիտարկմանը, թե այդպիսի թվերը նախկին վարչապետների օրոք էլ էին հրապարակվում, Կարայանն արձագանքել է. «Բայց երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»:
Շատ լավ կլիներ, եթե նախարարի ասածները անվերապահ ճշմարտություն լինեին: Ու շատ կուզենայինք միանալ նրա հորդորին, թե «կոչ կանեմ անդրադառնանք նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում...»: Նոր աշխատատեղեր գուցե ստեղծվում են, բայց ըստ նույն պաշտոնական վիճակագրության, որին հղում է անում նախարարը, «հին» աշխատատեղեր են փակվում, ընդ որում փակվածների թիվը ավելի շատ է, քան նոր բացվածներինը: Մասնավորապես ԱՎԾ-ի ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածների թիվը Հայաստանում 1 միլիոնից նվազել է մինչեւ 374 հազարի: Այսինքն, ավելի քան 25 հազար մարդ աշխատանք է կորցրել:
Ինչ վերաբերում է արդյունաբերության եւ արտահանման աճին, ապա այստեղ կառավարության դերը այնքան էլ չի երեւում: Ինչպես արդեն նշել ենք մի առիթով, արտահանման աճ է տեղի ունեցել այն ոլորտներում, որտեղ կառավարությունը որեւէ բան չի ձեռնարկել: Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է հիմնականում գունավոր մետաղների միջազգային գների աճով, իսկ կոնյակի ու ծխախոտի արտահանումը՝ այդ ոլորտում գործող տնտեսվարողների ջանքերի շնորհիվ: Իսկ մյուս բոլոր ոլորտներում միասին վերցրած տեղի է ունեցել արտահանման անկում: Նույն պատկերն է արդյունաբերության ոլորտում՝ աճի շոգեքարշներն են հանքարդյունաբերությունը, ծխախոտի ու կոնյակի արտադրությունը:
Եվս մի ուշագրավ դիտարկում. Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին երկու եռամսյակի Համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Ըստ այդմ ՀՆԱ-ն, այսինքն՝ տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է 5.5 տոկոսով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ ըստ այդ տեղեկանքի, նշված աճի 5.9 տոկոսը ապահովել է առեւտրի եւ ծառայությունների ոլորտը, իսկ արդյունաբերության դերը եղել է ընդամենը 0.6 տոկոս: Շինարարությունն ու գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն են ունեցել՝ համապատասխանաբար -1.2 եւ -0.4 տոկոս: Այս ցուցանիշները, մեր մեջ ասած, այնքան էլ պարծենալու հիմքեր չեն տալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT