Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզպետարանում, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների, ինչպես նաեւ քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Շիրակի մարզպետի եւ որոշ համայնքապետերի մասնակցությամբ անցկացրեց փակ խորհրդակցություն:
Ինչպես armtimes.com-ի աղբյուրներն են փոխանցում, վարչապետի գլխավորությամբ փակ քննարկումը Շիրակի մարզպետարանում անցել է զուսպ եւ հավասարակշռված, այսինքն՝ Կարապետյանը որեւէ մեկին դիտողություն չի արել, գովասանքի խոսքեր չի շռայլել: Խոսել են միայն ներդրումային ծրագրերի մասին: Փակ խորհրդակցությունը տեւել է մոտ 3 ժամ:
Հանդիպման ավարտին Կարապետյանը մեծ դժվարությամբ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Մասնավորապես, փակ խորհրդակցության վերաբերյալ ասաց.
«Ես պետք է խոստովանեմ, որ մեր մարզային 2-րդ այցն է, որի քննարկման նյութն ավելի առարկայական է եւ կիրառական: Այսօր գույքագրել ենք, մատնանշել ենք խնդիրները, յուրաքանչյուր գերատեսչություն գիտի իր անելիքները: Մեր այս հանդիպումները ռեգուլյար են լինելու: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենալու մարզպետների եւ խոշոր համայնքների ղեկավարների հետ: Կարծում եմ, որ դուք կզգաք փոփոխությունները»,-ասաց Կարապետյանը:
Վարչապետի խոսքերից պարզ դարձավ, որ Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքների վերջնաժամկետը փոխվում է: Հիշեցնենք, որ վարչապետը հուլիսյան այցի ժամանակ վերջնաժամկետ սահմանել էր սեպտեմբերի ավարտը:
«Կարող ա հոկտեմբերի 1-ին չհասցնենք, բայց Կումայրիի այդ ծրագիրը եւ այդ հատվածն անպայման անելու ենք: Մենք պետք է նշենք, որ զբոսաշրջության համար այդպիսի ներուժեր չունենք, ինչպիսին Գյումրին է: Գյումրին ունիկալ է, եւ մենք այդ ծրագրերը շարունակելու ենք»,- իրեն հատուկ ոճով հերթական անգամ Գյումրին գովերգելով ասաց Կարապետյանը:
Այնուհետ լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե իր ընտանիքից բացի այլ գործարարներ կա՞ն, ովքեր ներդրում են կատարել:
«Այո»,-ասաց վարչապետը:
«Կասե՞ք, ովքեր են»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Ոչ»,- կտրուկ ասաց վարչապետը, իսկ «ինչու՞» հարցին անտրամաբանական պատասխան տվեց.
«Որովհետեւ»,- ասաց ու հեռացավ Կարեն Կարապետյանը:
Այնուհետ կառավարության ղեկավարն այցելեց «Կումայրի» պատմական արգելոցի Ռուսթավելի փողոց, որն իբր տուրիզմի կենտրոն է դառնալու: Այստեղ տեսնելով շինարարական աշխատանքների հետեւանքով մայթերի իջեցումը, որն, ըստ բնակիչների, անմիջական կապ ունի իրենց առանձնատների հիմքերի խարխլման հետ, վարչապետը նկատողություն արեց շինարարներին, պահանջեց շտկել թերությունները:
Տպավորություն է ստեղծվում, որ Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու հարցը օրակարգից կամաց-կամաց դուրս է գալիս: Նման կարծիք կազմելու համար, թերեւս, ունենք արդեն երկու հստակ պատճառ: Նախ այն, որ խիստ գաղտնի է պահվում ներդրումներ արած գործարարների անունները, որոնք կարծես թե նույնիսկ գոյություն էլ չունեն, եւ հետո, հետզհետե հետաձգվում է Ռուսթավելի փողոցի շահագործման ժամանակացույցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT