Ադրբեջանը 2.9 մլրդ դոլար է ծախսել նշանավոր եվրոպացիներին կաշառելու համար. The Guardian

05/09/2017 schedule08:29

Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ այս տեղեկությունները պարզել է սեփական հետաքննությունն իրականացնելու արդյունքում:

«Բացահայտված տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել: 

Գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն: ԵՎ անկասկած, գումարը ստացողները տեղյակ են եղել, թե որտեղից է գալիս այն: Այն նրանց է հասել գաղտնի երթուղով:

Այս բացահայտումները նաև ցույց են տալիս Բրիտանիայի կորպորատիվ հատվածի անկառավարելի համակարգը՝ 7 մլն ֆունտ է ծախսվել Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար:  Դրամական միջոցները, որոնք ներդրվել են

Ադրբեջանի և Ռուսաստանի վճարային համակարգերի միջոցով ներդրված դրամական միջոցներն անցել են բրիտանական ընկերություններ Եվրոպայի առաջատար բանկերից Danske-ի միջոցով, որը վճարումները կատարել է Էստոնիայի իր մասնաճյուղում: 

Danske Bank-ը նշել է, որ փողերի լվացում և անօրինական այլ գործարքներ են կատարվել, երբ անկանոն վճարումներն առաջին անգամ նկատել է Էստոնիայի ֆինանսական ոլորտը համակարգող կառույցը: 

Գաղտնի ծրագիրը ստացել է ադրբեջանական լվացքատուն անունը: Բանկային գաղտնի արձանագրությունները փոխանցվել են դանիական Berlingske թերթին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, Guardian պարբերականին և այլ լրատվամիջոցների: Փաստաթղթերը միայն 30 ամսվա շրջանի համար են և հնարավոր է, որ սա այսբերգի միայն երևացող մասն է:

Բանկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ իրականացվել են բազմաթիվ փոխանցումներ ԵԽԽՎ նախկին մի քանի անդամներին՝ այդ թվում գերմանացի քաղաքական գործիչ, բունդեսթագի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինթներին, Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավար Լուկ Վոլոնտեին: 

Բուլղարացի քաղաքական գործիչ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրեւը, այդ նույն կեղծ բրիտանական ընկերությունների կողմից 425 հազար եվրո է ստացել: Բաքվի Trump Tower-ի կառուցման նախագծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործընկերները նույնպես օգտվում են «սև դրամարկղից»։ Այն Թրամփի հետ չի առնչվում, սակայն կասկածներ է առաջացնում գործընկերների ընտրության նրա չափանիշների հարցում», նշում է The Guardian-ը: 

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3296 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին