Տարոն Մարգարյանի բարեկամուհու առեղծվածային նշանակումը մանկապարտեզի ղեկավարի պաշտոնում

Լուսանկարները՝ Մարգարիտա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Մամուլում եւ հասարակական տարբեր շրջանակների մոտ միշտ էլ կածիք կա, որ պետական կառույցների ենթակայության տակ գործող հաստատություններում պաշտոն ստանալը պայմանավորվում է խնամի-բարեկամ-ծանոթ սկզբունքով: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 57 մանկապարտեզ հիմնարկի ղեկավարի պաշտոնում նշանակումը՝ դեռեւս  2011 թվականին, նույն այդ տրամաբանության մեջ է:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ թիվ 57 մանկապարտեզի-հիմնարկ ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը եւս օգտվել է այդ հանգամանքից: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն, Հովհաննիսյանը 2011 թվականին այդ մանկապարտեզի-հիմնարկի ղեկավար է նշանակվել է, իսկ մինչ այդ՝ 2010 թվականին, աշխատել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 54 մանկապարտեզ-հիմնարկում, որպես դաստիարակ: Ընդամենը մեկ տարի անց, Մարգարիտա Հովհաննիսյանը, համաձայն կրկին քաղաքապետարանի կայքի, նշանակվել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 57 մանկապարտեզ-հիմնարկի ղեկավար: Երբ վերջինս նշանակվել է այդ պաշտոնում, նույն տարում էլ ընդունվել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետը, ավարտելով՝ ստացել մանկավարժի և հոգեբանի որակավորում: Այսինքն՝ բարձրագույն կրթություն է սկսել ստանալ նույն այն ժամանակահատվածում, երբ պաշտոնի է անցել:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է: Նշանակման ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալն էր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանի որոշումով է նա նշանակվել մանկապարտեզի տնօրեն: Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ թիվ 57 մանկապարտեզ-հիմնարկը ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կազմում ի թիվս 7 այլ մանկապարտեզ-հիմնարկների, որոնց ղեկավարներին եւ մնացած բոլոր աշխատողներին նշանակում եւ ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը: «2006 թվականին ստեղծվել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ը, որի մեջ մտնում են Ավանի թվով 7 մանկապարտեզներ-հիմնարկները: ՀՈԱԿ-ի տնօրենն է Լուսինե Պողոսյանը»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Տարոն Մարգարյանի բարեկամուհին է, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը պատասխանեց, որ նման տեղեկություն իրեն հայտնի չէ:

Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության համար բացված loveyerevan.am կայքի փոխանցմամբ էլ՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել է 2011 թվականին, իսկ 2007 թվականից ՀՀԿ-ի շարքերում է: Լուսինե Պողոսյանը եղել է նաեւ ավագանու թեկնածու:

Ստացվում է, որ բացի Լուսինե Պողոսյանի նշանակումից, նույն տարում Տարոն Մարգարյանի բարեկամուհին էլ է պաշտոնի անցել:

Հ.Գ. Զուգադիպությու՞ն է այս ամենը, թե՞ տրամաբանական նշանակում, կարծում ենք բոլորին է հասկանալի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8472 դիտում

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել