Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական սանկցիան կիրառեց այս անգամ էլ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի եւ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:
Դատարանը որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:
Հիշեցնենք, որ փաստաբանները չէին կարողացել մտնել նիստերի դահլիճ այն բանից հետո, երբ կարգադրիչները պահանջել էին բացել պայուսակները:
Որոշման հրապարակումից հետո նիստերի քարտուղարուհին զեկուցեց, որ նիստերի դահլիճում բացակայում է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը. վերջինս դատարանին դիմում էր հասցեագրել: Ըստ այդմ՝ Պապիկյանը նշել է, որ իր պաշտպանյալին անհիմն նիստերի դահլիճից հեռացնելուց հետո դատարանը չի լսել պաշտպանների դիրքորոշումը, ուստի իր անհամաձայնությունն է հայտնում: «Հայտնում եմ նաեւ, որ ինձ զննելու ժամանակ մետաղորսիչը բազմաթիվ ձայներ արձակեց, իմ պայուսակում կային բազմաթիվ մետաղական առարկաներ, սակայն ինձ անարգել ներս թողեցին: Իմ գործընկերներ Լուսինե Սահակյանը եւ Մուշեղ Շուշանյանը նույն պայմաններում չկարողացան ներս մտնել: Դուք ձեր գործողություններով նպաստում եք փաստաբանների մասնագիտական աշխատանքները խոչընդոտելուն, ուստի հայտարարում եմ, որ ես չեմ շարունակելու մասնակցել այսօրվա դատական նիստին»,- դիմում գրել է Պապիկյանը:
Դատարանն այպիսով երկրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ. այս անգամ էլ Արայիկ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: Կես ժամ անց վերադառնալով սանկցիա կիրառեց նաեւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Այնուհետեւ այսօրվա նիստում նույնպես գործի քննությունը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն արվեց՝ ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանի ու Սմբատ Բարսեղյանի կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավելու հարցի հետ կապված:
Այս անգամ օրենքի դրույթի սահմանադրականությունն որոշելու հարցով ՍԴ դիմելու միջնորդությամբ հանդես եկավ հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը՝ ավելի վաղ նույնաբովանդակ միջնորդությամբ հանդես էին եկել նաեւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, Լիանա Գասպարյանը:
Դատարանը, սակայն երրորդ անգամ նույնաբովանդակ որոշում կայացրեց՝ միջնորդությունը թողնվեց առանց քննության:
Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել`պատճառաբանելով, որ իր գործընկերները չեն կարողացել ներկայանալ նիստին՝ խուզարկության պատճառով, իսկ նիստին ներկա ամպբաստանյալներից շատերը առանց պաշտպանի են:
«Հորդորում եմ այդ պաշտպաններին հնարավորություն տալ իրականացնել պաշտպանություն եւ ձեւական խոչընդոտները վերացնել: Դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ կարգադրիչները մեզ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ: Եթե դատախազները ներկա չլինեին, դուք կշարունակեի՞ք նիստը: Սա կողմնակալ վերաբերմունք է»,-ասաց Արա Զաքարյանը: Այս միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս փաստաբանները: «Ես կոչ եմ անում նաեւ վերջ տալ փաստաբանների նկատմամբ հալածանքներին: Ամեն մեկիս վրա 10- ից ավել սանկցիա կա, հիմա էլ դիմում եք փաստաբանների պալատ, այսպես փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորությունից էլ կզրկվենք»,- հավելեց Տիգրան Հայրապետյանը: Այս միջնորդությունը դատավորն այդպես էլ չքննեց:
Այնուհետեւ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Կարո Եղնուկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ նա ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի, մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին: Դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց. «Հիմա ընթերցում եմ քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը»: Սա առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը:
Քանի որ Նինա Կարապետյանցը դատարանի դահլիճում չէր, նիստը հետաձգվեց:
Մյուս նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին. նշենք, որ այդ օրը 170-ից ավել փաստաբաններ գործադուլ են անում՝ ընդդեմ զննության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Ալեն Սիմոնյանն ու Գունարս Կուտրիսը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վերաբերող հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է զգոնություն պահպանել. հայտարարություն
2 տարում ոչինչ չեն պարզել. Արծվիկ Մինասյանի գլխավորած հանձնաժողովը ձախողել է աշխատանքները
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Արարատի մարզի գյուղերից մեկում երեխա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Հարկադրված վայրէջքների պատճառով հայերը հայտնվել են Բաքվում, Ադրբեջանի քաղաքացիները՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Նոր տեխնիկայի ձեռքբերումը միտված է պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Գրիգորյան
Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
Իսրայելի հարձակումը հիմարություն էր, կստիպենք թշնամուն զղջալ հիմար քայլի համար. Իրանի նախագահ
Վարչապետի աշխատակազմը տեղեկություն կհայտնի. Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Իսրայելը նոր հարձակում է իրականացրել Նաթանզի ստորգետնյա համալիրի և Թավրիզի օդանավակայանի հատվածում. տեսանյութ
Բանակում գումարով քիչ ծառայելու վիճահարույց օրինագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել
Սիսիանի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել
Երևանը դատապարտում է hարձակումն Իրանի վրա, հարցականի տակ է տարածաշրջանի փխրուն կայունությունը. Փաշինյան
Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ
Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռազմական էսկալացիայի հնարավոր սցենարները, ունենք պլանավորում. Գրիգորյան
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում. կա տուժած
Բանակում 2 տարի ծառայողներին պետք է տրվեն անվճար կրթություն ու առողջության ապահովագրություն. Ալեքսանյան
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը. ՔԿ նախագահը՝ Արարատում
Տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան
Սա Իսրայելի միակողմանի գործողությունն էր, շատ կարևոր է անհապաղ քայլեր ձեռնարկել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Իսրայելի հարվածների ֆոնին իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը խուսափի եկեղեցու ընթացակարգերին միջամտելուց. ՀԽ
Եթե «փնթի ինֆորմացիան» սպորտաձև լիներ, Չախոյանը օլիմպիական ոսկե մեդալ ձեռք կբերեր. Արտակ Հովակիմյան
Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի կոչ անում. Ալեն Սիմոնյան
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն. լուսանկարներ
ՊՊԾ աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին դուրս են հանել ԱԺ շենքից. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT