Նախարարությունում մեծածավալ կադրային փոփոխություններ են լինելու. Արծվիկ Մինասյան

Armtimes.com-ը գրել էր, որ կարծես լարվել են հարաբերությունները բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի և ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանի միջեւ: Այս թեմայի շուրջ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ստացանք նաև հենց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մեկնաբանությունները.

- Պարոն Մինասյան, տեղեկատվություն տարածվեց, որ լարվել են ձեր և ձեր տեղակալ Խաչիկ Հակոբյանի հարաբերությունները, և դուք չեք ցանկանում աշխատել նրա հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունները:

- Բայց ինձ զարմացնում է այդ հարցը նման քաղաքական մակարդակի հասցնելը: Բազմաթիվ կադրային փոփոխություններ նախարարությունում կատարվում են, իհարկե, այն ինչ ասում եմ, չի նշանակում, թե Խաչիկ Հակոբյանի դեպքում փաստ է, կամ այդպիսի բան կա: Պարզապես ինձ զարմացնում է այլ բան՝ մեր նախարարությունում առաջին տեղակալ է փոխվել, ինչո՞ւ այն ժամանակ նման հարցադրում չկար, և հանկարծ հիմա սկսեց ծնվել: Քաղաքական պաշտոնը նախարարի պաշտոնն է, որը կարող է քաղաքական քննարկումների առարկա դառնալ: Ես երբևէ իմ կադրային քաղաքականությունում, որպես նախարար, չեմ առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ: Ինձ համար առաջնահերթությունը երեք սկզբունք են եղել՝ պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ և հայրենասիրություն: Եվ այս սկզբունքներին համապատասխան, ու նաև այն անձիք, ովքեր իրենց տեսել են այդ սկզբունքների ներքո իմ ղեկավարությամբ աշխատելու հնարավորությունը, աշխատել են: Մնացած շարունակությունը՝ երբ որ փաստ կլինի, այն ժամանակ էլ կխոսենք:

- Այսինքն՝ փաստ չկա՞, Խաչիկ Հակոբյանի և ձեր հարաբերություններում ամեն ինչ նորմա՞լ է և նա կշարունակի՞ պաշտոնավարել՝ ձեր տեղակալի պաշտոնում:

- Կշարունակի, թե՝ ոչ, դա ապագայի հարց է:

- Իսկ Հակոբյանի հետ ձեր հարաբերությունները քաղաքական հիմքեր չունե՞ն:

- Ես ասում եմ՝ այստեղ քաղաքական հարցադրում չկա:

- Նա թերացե՞լ է իր աշխատանքում:

- Ախր տեսե՛ք, վաղը կամ մյուս օրը, եթե մի որևիցե մարդ ցանկանա տեղափոխվել իր հնարավորություններին կամ ցանկությանը համապատասխան որևէ մի ուրիշ ոլորտ աշխատանքի, այս հարցադրումներն էլի պետք է դրվե՞ն իմ առջև:

- Լավ՝ այդ դեպքում ի՞նչ եք կարծում, այս ամբողջ տեղեկատվական հոսքն ինչո՞վ էր պայմանավորված:

- Ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր մութ սենյակում փորձում են սև կատու փնտրել:

- Իսկ իրականությունը ո՞րն է:

- Իրականությունն այն է, ինչ-որ կլինի փաստ, որպես այդպիսին: Մենք այսօր, որպես ամբողջություն, փորձում ենք իրականացնել կառավարության ծրագրով նախատեսված գործողությունները: Մնացածը՝ այն թիմը, որը պատրաստ է դա առաջ տանելու, առաջ կտանի, ներառյալ՝ ես: Եթե ի վիճակի չենք այդ ծրագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել, ուրեմն փոփոխություններ անընդհատ են լինելու:

- Ներկայումս գործող թիմն ի վիճակի՞ է այդ փոփոխություններն առաջ տանել:

- Մենք ռեֆորմների մեջ ենք, այդ թվում նաև բավականին մեծածավալ կադրային փոփոխությունների՝ մեծածավալ: Որովհետև այն մարտահրավերները, որոնք մեր առջև այսօր կան, պահանջում են նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ավելի համընդգրկուն մասնագիտական կազմի առկայություն:

- Այսինքն՝ առաջիկայում սպասե՞նք փոփոխությունների:

- Ես կասեի՝ լայնածավալ փոփոխությունների, որովհետև խոսքը թե՛ ինստիտուցիոնալ, կառուցվածքային, թե՛ նաև կադրային հարցերի մասին է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4825 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա