Երևան
12 °C
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 5-ի դատավճռով Արտենի գյուղի բնակիչ՝ Ա. Առաքելյանը, ով մեղադրվում էր 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, դատապարտվել է երկու տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Վերջինսի նկատմամբ պատիժ է սահմանվել երկու տարի ազատազրկումը:
Նույն հանցագործության համար կրկին երկու տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել Արտյոմ Սերժիկի Հովհաննիսյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:37-ին, ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի թիվ 18-րդ դպրոցում տեղակայված 23/02 ընտրատարածք և քվեարկել: Նույն օրը՝ ժամը 09:13-ին, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին այցելել է վերոհիշյալ ընտրատարածք՝ փորձել գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, ընտրատարածքի նույնականացման սարքի կողմից համապատասխան ազդանշան տալու և կրկին անգամ գրանցվելու փորձ արձանագրելու պատճառով:
Արտյոմ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով:
Դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ երկու դեպքերին, մեկնաբանում է, որ իրավապահների այս գործողությունները կրում են ձեւական բնույթ: Իրավապաշտպանը նաեւ բերում է օրինակներ առավել հանրային հնչեղություն վայելող ընտրախախտումներ իրականացնող անձանց մասին, որոնք օրենքի սահմաններում պատասխանատվության չեն ենթարկվել:
«Կան զանգվածային ընտրակաշառքներ, որոնք գոյություն ունեն եւ դրանց բացահայտման հետ կապված մենք չտեսանք իրավաչափ գործողություններ: Եղան բյուջետային հիմնարկներում ղեկավարների կողմից, իսկ բիզնես ոլորտում գործատուների կողմից ճնշումների հետ կապված, ինչպես նաեւ դպրոցների տնօրենների կողմից տվյալների հավաքագրման, այն կուսակցությունների շտաբներին, քաղաքապետարաններին, մարզպետարաններին ներկայացնելու դեպքեր: «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած այդ հավաքի ձայնագրության ուղղության հետ կապված մենք իրավաչափ գործողություններ, նույնպես չտեսանք: Այսինքն՝ սա ձեւական ինչ-որ տվյալներ են՝ ի ցույց դնելու համար, բայց երեւույթի վրա բովանդակային որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Նման տիպի որոշումներ կային նաեւ սահմանադրական հանրաքվեից հետո մի քանի մարդկանց նկատմամբ, բայց տեսանք, որ որեւէ ազդեցություն չունեցավ, ընդհակառակն ավելի շատացավ ընտրակեղծարարությունը: Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքերը հետագա ընտրությունների ազատ ու անկախ անցկացման վրա որեւէ ազդեցություն չեն ունենա»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Սաքունցը պնդում է, որ իշխանությունները նման մեկ-երկու օրինակներով փորձում են շահել եվրոպական դրամաշնորհատուների սիրտը, ովքեր մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելման ծրագրեր են իրականացնում:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը շատ լավ գիտի եւ հասկանում է, որ բավականին լուրջ ֆինանսական աջակցություն է ստանում եվրոպական երկրների կազմակերպություններից: Նրանք շատ լուրջ հետեւում են ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին եւ թե պետության, թե իշխանության կողմից ինչ քայլեր են կատարում: Հայաստանում փորձում են ցույց տալ, որ մենք կամք ունենք, ու իրավիճակ ենք փոխում: Պետք է արձանագրել, որ կամք ընդհանրապես չկա, քանի որ պայքար չկա կոռուպցիայի դեմ, միայն կոնկրետ խախտումների բացահայտմամբ չէ, որ պայքարում են ընտրախախտման դեմ, այլ ընդհանրապես՝ ընտրական պրոցեսի ընթացքում զանգվածային շարունակական խախտումների թույլ չտալով է երեւում քաղաքական կամքի առկայությունը: Կամք կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունն ընդհանրապես ընտրական պրոցեսից հեռացվի»,-եզրափակում է իրավապաշտպանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT