ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն ու Սերժ Սարգսյանի ցմահ ղեկավարումը. կապ կա՞ արդյոք

11/09/2017 schedule21:41

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի մեկնարկն այսօր հանրապետության քաղաքական կյանքում մեծ իրարանցում չառաջացրեց: Ըստ էության ընդհանրապես որեւէ իրարանցում չառաջացրեց: Մեր երկրի քաղաքական կյանքի օրակարգը շարունակում է չափից ավելի աղքատիկ լինել, եւ դրա համար մի քանի պատճառ կա: Նախ, նախկինի նման այլեւս հնարավոր չէ օրակարգը լցնել կեղծ եւ մտացածին գործընթացնելով: Հանրության ուշադրությունը սեւեռել դրանց վրա, պատրանք ստեղծել, թե երկրի ներքաղաքական կյանքում ինչ-որ բան է կատարվում, իսկ հետո ամենավճռական պահին սյուրպրիզ անել:

Որպես կանոն՝ յուրաքանչյուր նման հանգրվանում ՀՀ քաղաքացիները համոզվում էին, որ տեղի ունեցող պրոցեսները բեմադրություն էին, եւ ամեն անգամվա հետ ավելի ու ավելի խորը հիասթափություն էին ապրում: Ի տարբերություն ոչ վաղ անցյալում Հայաստանում ձեւավորված քաղաքական այդ տրադիցիայի, այժմ ամեն ինչ ավելի հստակ է, ավելի պարզ ու անպաճույճ:

Ու ստացվում է, որ քաղաքական աշուն մուտք ենք  գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, եւ հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաեւ՝  պետության առաջին դեմքը: Ընդ որում, այս երկու հարցերից առաջինը որոշակիորեն նաեւ արտաքին քաղաքական հարց է, իսկ երկրորդը ֆորմալ առումով զուտ ՀՀԿ-ին վերաբերող հարց է:

Որովհետեւ, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ճիշտ ձեւակերպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անցած խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց ձայներըը տարբեր մոտիվացիաներով տվել են ՀՀԿ-ին, ուստի մինչեւ 2022 թվականը երկրի ղեկը հանձնել են այս կուսակցությանը: Իսկ թե ՀՀԿ-ն ում հարմար կգտնի այդ դերում, արդեն ներքին կուսակցական խնդիր է:

Մյուս կողմից՝ այս հարցը եւ իր մեջ նաեւ արտաքին քաղաքական էլեմենտ պարունակող «Ելք»-ի առաջարկը նաեւ փոխկապակցված են եւ ձեւավորում են ՀՀ ներքաղաքական միակ օրակարգը:

Ու թեեւ օրակարգը մեկն է, իսկ քաղաքական խաղացողների թիվը՝ խիստ սահմանափակ, կոմբինացիաները, որ հնարավոր են այն առաջ մղելու ընթացքում, բավականին բազմազան են: Օրինակ, եթե «Ելք»-ին հաջողվի հանրային աջակցություն ստանալ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ, այն կարող է վերածել կոնկրետ գործողության, ինչը կսասանի ՀՀԿ-ի դիրքերը: Դա կնշանակի, որ ՀՀԿ-ին ձայն տված քաղաքացիների գնահատականներում փոփոխություն է տեղի ունեցել եւ նրանք այլեւս չեն սատարում Հայաստանը ԵԱՏՄ մաս դարձրած իշխանությանը: Իսկ այս արձանագրումը չի կարող քաղաքական հետեւանքներ չունենալ:

Ճիշտ է, ընդունված է համարել, որ ՀՀ բնակչության դիրքորոշումը միշտ էլ հօգուտ ԵՏՄ-ի կլինի, սակայն այսօր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ դա խիստ չափազանցված համոզմունք է: Համենայնդեպս, ըստ այդ հարցման արդյունքների՝ հանրության տրամադրությունները ԵՏՄ-ի եւ Եվրոպական ինտեգրացիոն ուղղություննեի միջեւ սահմանագծին են, ինչպես նաեւ այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀ քաղաքացիների անվերապահ վստահում են Ռուսաստանին եւ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը կապում այդ երկրի հետ:

Այնպես որ, չնայած կարծիքներին, որ «Ելք»-ի նախաձեռնությունը հերթապահ եւ դատապարտված նախաձեռնություն է, այն ավելի քան ռեալ շանսեր ունի երկրում իրական փոփոխություններ բերելու:

Հայաստանի հանրային կյանքի օրակարգում չի մնացել մի ոլորտ, որի նկատմամբ դժգոհությունը քաղաքական ուժերը քաղաքական փոփոխությունների հիմք դարձնելու փորձ արած չլինեն: Կյանքը ցույց է տվել, որ իշխող կուսակցության նկատմամբ «համակրանքը» ավելի մեծ է, քան օրինակ անարդարությունից եւ այլ խնդիրներից դժգոհությունը:

Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռների ընտրության-չընտրության հարցը որեւէ քաղաքական ուժ ուղղակիորեն օրակարգ չի բերել: Համենայնդպես խորհրդարանում նման քննարկում չի եղել: Հայաստանի ընդդիմադիր եւ ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. Հայաստանում իշխանության փոփոխության պահանջարկը նախ պետք է հանրության մեջ ձեւավորվի, ապա նաեւ համապատասխան պատվեր իջեցվի քաղաքական ուժերին: Քանի դեռ նման պրոցես գոյություն չունի, իշխանության փոփոխության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին խոսակցությունները ժամանցային նշանակությունից այն կողմ չեն անցնի:

Ընդ որում հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, թե՞  ՀՀԿ-ն այլ անձի կնշանակի այդ պաշտոնում, ավելի շատ էսթետիկական նշանակություն ունի, քան քաղաքական: Ինչ խոսք, Սարգսյանի մնալով Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի շարքերն անցնելը շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կառաջացնի:

Ու ստացվում է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանության որդեգրած՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ուղղությամբ, տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության փոփոխության միակ հիմքը կարող է լինել: Հուսանք, որ այս հարցով քաղաքական բանավեճը ավելի համարձակ կլինի, քան մինչեւ այժմ է, որովհետեւ ի վերջո ՀՀ քաղաքացիներիս իսկապես անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, փաստարկներ եւ հակափաստարկներ, թե իրականում ինչ  կկորցնի եւ ինչ կշահի Հայաստանը ռուսական ինտեգրացիոն միավորից կամ ռուսական անվտանգության համակարգից դուրս գալու դեպքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8746 դիտում

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք