Հայաստանցիների 58 տոկոսը երկրի ապագան կապում է ԵՄ անդամակցության հետ. հարցում (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացիների 50.67 տոկոսը կարծում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի վրա բացասական ազդեցություն է ունեցել, իսկ 45.33 տոկոսը վստահ է, որ ազդեցությունը դրական է եղել: Այս մասին «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ամփոփելով իր ղեկավարած կազմակերպության իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ըստ Ստեփան Գրիգորյանի, հարցումն իրականացվել է Երեւան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի եւ այլ համայնքներում 2017 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը: Հարցումն անցկացվել է նշված բնակավայրերերի 900 քաղաքացու շրջանում: Հարցվածներից 496-ը կանայք են եղել, 404-ը՝ տղամարդ:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանին համարում եք Հայաստանի դաշնակից, հարցվածների 34.33 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 30.56 տոկոսը՝ բացասական: Հարցվածների 35.11 տոկոսը կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն մասամբ է Հայաստանի դաշնակիցը:

Հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իսկ 29.6 տոկոսը հակառակն է կարծում: Հարցվածների 29 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարող են մասամբ խոչընդոտել ԵՄ-ի հետ հարաբերություններին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին էլ ի պատասխան հարցվածների 56 տոկոսը նշել է, որ ՌԴ-ն բացասական ազդեցություն է գործում հակամարտության կարգավորման վրա, 40 տոկոսը ՌԴ-ի ազդեցությունը դրական է գնահատում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապահովո՞ւմ է ՀՀ-ի անվտանգությունը հարցին էլ 15 տոկոսն է դրական պատասխան  է տվել, իսկ 41 տոկոսը գտել էր, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը:

Հարցին է, թե ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայսատանին, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի, հարցվածների 31 տոկոսը նշել է, որ ՀԱՊԿ-ը կաջակցի, իսկ 63.4 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:

Հայաստանի տնտեսության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ քաղաքացիների 23 տոկոսը նշել է, որ տնտեսության վատթարացումը կապված է ԵԱՏՄ-ի անդամակցության հետ, իսկ 37 տոկոսը գտնում է, որ մեր երկրի տնտեսության վատթարացումը կապված չէ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ:

Հայաստանի՝ 2013 թվականին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը քաղաքացիների 78 տոկոսը բացասական է գնահատում, իսկ 20.5 տոկոսը՝ դրական: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը քաղաքացիների 88.6 տոկոսը դրական է գնահատում, իսկ 10 տոկոսը բացասական: Հարցին էլ, թե կապո՞ւմ եք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ, քաղաքացիների 58 տոկոսը դրական է պատասխանել, իսկ 38 տոկոսը՝ բացասական:

Առավել մանրամասն՝ քիչ անց տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6210 դիտում

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ

«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է

004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան

«Երևանի ավտոբուս»-ի վարորդները վիճաբանել են. նրանցից մեկը դանակահարվել է

Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը. Ղազարյանը՝ Գեղամյանին

Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Որակյալ բուժծառայություններ նորաբաց «Յան Կլինիկ»-ում

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան

Բաքուն հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել

Առաջիկայում կքննարկենք․ նախարարը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը

Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար. լուսանկարներ, տեսանյութ

Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար

Ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում․ վարչապետ

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ժամանակացույց

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի. դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել

Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի Երկրապահ կամավորականների միությանը

Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնում է, զրկում կամքից, խելքից․ վարչապետ

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Սարգսյանը Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 23-ին

Բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնեին․ վարչապետ

Վանում բախվել են մարդատար միկրոավտոբուսն ու բեռնատարը. կան զոհեր և վիրավորներ

Մսամթերքի գործարանի մոտից դանակահարված 16-ամյա տղա է հիվանդանոց տեղափոխվել

Քանի՞ անձ է դիմել անհուսալի վարկերի ծրագրի համար․ մանրամասներ

Թուրքիան և Պակիստանը վճռական են Պաղեստինի հարցում. Էրդողան

Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային

Սարգսյանը և թիմը՝ իրականությունից կտրված, բեմ, բարձրախոս են փնտրում, մտածում են՝ կարող են վերադառնալ. Հակոբյան

Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. կրակ է բացվել զբոսաշրջիկների վրա. տեսանյութ

Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից. վարչապետը ցավակցել է