ՊԵԿ-ն ավելի շատ հարկեր է հավաքում չզարգացող տնտեսությունից

Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ Պետեկամուտների կոմիտեն պետական բյուջե է հավաքագրել մոտ մեկ տրիլիոն 140 միլիարդ դրամ:

Սա 71 միլիարդով ավելի է, քան 2015 թվականի սեպտեմբերից մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի նույն ցուցանիշը: Աճը մոտ 6.6 տոկոս է: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ՊԵԿ-ը մեր հարցմանը ի պատասխան: Ըստ ՊԵԿ-ի պատասխանի «Ստվերային տնտեսության ծավալների կրճատման ուղղությամբ իրականացվող հետեւողական աշխատանքի արդյունքում հաջողվել է 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի օգոստոս ամիսներին ապահովել 1,139,451.1 մլն. դրամ հարկային եւ մաքսային եկամուտներ (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը), ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն. դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը, իսկ նույն ժամանակաշրջանում հարկային եւ մաքսային եկամուտներն առանց ԱԱՀ վերադարձի գումարների կազմել են 1,082,122.6 մլն. դրամ, ինչը շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»:

Ուշագրավ է, որ բացի նրանից, որ ՊԵԿ-ը շատ է գումար հավաքում բյուջե, նաեւ ավելի շատ ավելացված արժեքի հարկ է վերադարձնում մասնավորապես արտահանողներին: «2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թվական սեպտեմբերի 1-ը ԱԱՀ-ի վերադարձված գումարը կազմել է 57 մլրդ 328.5 մլն. դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7 մլրդ 920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից»: Նշված է մեր հարցման պատասխանում:

Ըստ այդ պատասխանի՝ էականորեն նվազել են նաեւ գերավճարները. «Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում կրճատվել է ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները եւ ապառքները, մասնավորապես. 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թվական սեպտեմբերի 1-ը ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն. դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով»:

Մի խոսքով, ինչպես ակնհայտ է դառնում ՊԵԿ-ի պատասխանից, բյուջեի հավաքագրման գործերը, այսպես ասենք, այնքան էլ վատ չեն: Ինչի արդյունքում է ավելանում հարկերը: Սա է ամենակարեւոր հարցը: ՀՀ բնակչության գնողունակության չբարձրացման պայմաններում, օրինակ, մանրածախ առեւտրի ծավալների աճը կարող է խոսել միայն առեւտրի ոլորտում ստվերի կրճատման եւ ոչ թե ծավալների իրական աճի մասին: Իսկ այն, որ գնողունակությունը չի աճել, նույնպես պարզ է դառնում նույն պաշտոնական վիճակագրությունից: Ըստ այդմ, օրինակ, ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տեղեկանքների համաձայն՝ այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում եկամտային հարկը աճել է ընդամենը 0.7 տոկոսով: Դա նշանակում է, որ աշխատատեղերի ու աշխատավարձերի էական աճ չկա, իսկ օրինակ ավելացված արժեքի հարկը գծով մուտքագրված գումարը ավելացել է 4.2 տոկոսով: Ինչ խոսք, չկա բանաձեւ, որը ցույց կտար, թե ԱԱՀ-ի գծով մուտքերի աճից կախված՝ որքան պետք է ավելանար եկամտային հարկը, բայց պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ հարկերի հավաքագրումը այնքան էլ համահունչ չէ տնտեսության աճին:

Սա, իհարկե, այնքան էլ ՊԵԿ-ի խնդիրը չէ: Այդ կառույցի պարտականությունը առաջին հերթին բյուջեի մուտքերի ապահովումն է եւ ստվերային տնտեսության կրճատումը: Բերված ցուցանիշները ցույց են տալիս, որ այս կամ այն չափով դա ՊԵԿ-ին հաջողվում է անել: Սակայն եթե դրան զուգահեռ տնտեսությունը որակական փոփոխությունների չի ենթարկվում, կարող է վատ ազդեցություն թողնել տնտեսության վրա երկարաժամկետ կտրվածքով: Թե ՊԵԿ-ի արձանագրած բարձր ցուցանիշները որքանով են անվնաս եղել տնտեսության համար, թերեւս ավելի լայն քննարկման, մասնագիտական բանավեճի թեմա է: Բացի դրանից իրավիճակը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է ճշգրիտ վիճակագրություն, որը պարզապես չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4864 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս