Երևան
12 °C
Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում էր, թե մինչ այդ էլ լատինատառ ուղղության զարգացման հայեցակարգն է ընդունվել ու զարմանում էր, թե ինչու հատկապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայց ԿԳ նախարարը մի «մանրուք» էր բաց թողել: Նախ՝ առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները խոսում են ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: Իսկ վերջին անգամ՝ հայեցակարգի գոյության մասին հայտնի դառնալուց ոչ շատ առաջ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան էր անդրադարձել այս հարցին ու հայտարարել, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: Ու հենց ռուս տարբեր գործիչների այս ու նմանօրինակ հայտարարություններն են, որ էապես փոխում են այս հարցի նկատմամբ տրամադրություններն ու տրամադրվածությունը եւ հարցը տեղափոխում քաղաքական քննարկումների դաշտ:
Քանի որ հարցը արդեն քաղաքականացված էր, այս հայեցակարգի նախագծում տեղ գտած մի ձեւակերպում, թե այն մշակվել է վարչապետը Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա, առավել մեծացրեց հետաքրքրությունը ռուսաց լեզվի ու դրա զարգացման հայեցակարգի նկատմամբ: Բայց ահա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում վարչապետը կանգնեց ու շատ պարզ հայտարարեց՝ «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»:
Այս ամենից հետո հարցի քաղաքական հնչեղությունն ապահովված է: Ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականով, որը հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել: Ու հարց է առաջանում՝ կրթության եւ գիտության նախարա՞րն է այն գցում վարչապետի վրա, թե՞ վարչապետն է, հասկանալով հարցի քաղաքական հնչեղությունը, իրեն ապահովագրում՝ փաստի առաջ կանգնեցնելով Լեւոն Մկրտչյանին: Իսկ այս հարցն արդեն հետաքրքիր է հատկապես վերջին շրջանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերության մեջ «ճաքերի» առաջացման մասին լուրերի ֆոնին, որոնք, ի դեպ, հերքում են թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ՀՀԿ-ական նեկայացուցիչները:
Անդրադառնալով այս հարցին, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն անպատասխան չթողեց «անաստասմիկոյանոտ» ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արարքը, երբ նա որպես ուսման մեջ առաջադիմություն ունեցող աշակերտ, պարգեւատրման համար նախագահական էր տարել նաեւ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն, որը, չունենալով վարորդական իրավունք եւ վարելով ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր...Այդ հանգամանքը իսկական սկանդալի վերածվեց:
«Կարեն Կարապետյանի այս պատասխանից Լևոն Մկրտչյանը հայտնվեց շատ վատ վիճակում...ՀՀ վարչապետը Հայաստանում ռուսաց լեզվի մասին շատ անհանգստացող ԿԳ նախարարին պատասխանեց՝ " Месть это блюдо, которое нужно подавать холодным." կարգախոսին համապատասխան...»,- իր մեկնաբանության մեջ նշում էր քաղաքագետը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այս հարցի կապակցությամբ armtimes.com-ին ասաց «Հանգի՛ստ եղեք, այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա», ու հավելեց, թե վարչպետի ու ԿԳ նախարարի հայտարարություններում առկա հակասության պատճառները պարզելու համար պետք է դիմել ԿԳՆ եւ կառավարության աշխատակազմ:
Մեր հարցին, թե արդյոք չկա՞ քաղաքական հնչեղություն ունեցող հարցի պատասխանատվությունը կոալիցիոն գործընկերներից յուրաքանչյուր կողմից մյուսի վրա գցելու միտում, Վարդանյանը շեշտեց՝ «Բացարձակ չեմ տեսնում որեւէ պատասխանատվություն կոալիցիոն գործընկերոջ վրա գցելու միտումներ»:
ՀՀԿ-ից եւս ցանկանում էինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ, բայց մեզ հասկացրին, թե ՀՀԿ-ում հակված են այս հարցը չխորացնել, դրա համար շատերը խուսափում են այս թնջուկի առնչությամբ քաղաքական գնահատականներ հնչեցնել:
Այսօր Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ հաշվետու ասուլիսով, որի ժամանակ, բնականաբար, անդրադարձավ նաեւ այս հարցին:
«Նախ ես, իբրեւ նախարար, երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, իսկ իբրեւ նախարարություն, մենք ընդհանուր ոլորտային պատասխանատվություն ունենք: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական դրական փոփոխութոյւն առաջացնելու համար, որի ընթացքում դեկտեմբեր ամսին ձեւավորվել են 2 հանձնախմբեր՝ մեկը լատինատառ ուղղությունն է, մյուսը՝ ռուսատառ: Եվ այդ հանձնախմբերը ձեւավորել են հայեցակարգեր, որպեսզի այդ ծրագրերն իրականացնենք: Որովհետեւ եթե ուզում ես որակական փոփոխություն իրականացնել, պետք է ասես, թե ինչպես ես իրականացնելու: Ասելու ձեւը հայեցակարգն է: Վարչապետը կոնկրետ չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների որակական փոփոխությունների, օտար լեզուների բարելավման հայեցակարգ»,- փորձեց պարզաբանել Լեւոն Մկրտչյանը:
Կարելի է ասել, որ պաշտոնական «կռուտիտը» կա, որով կփորձենք «թե՛ գայլերին կուշտ պահել, թե՛ գառներին փրկել», այսինքն՝ ոչ վարչապետին գցել, ոչ էլ ԿԳ նախարարին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT