«Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում կատարվել է շուրջ 27 մլրդ դրամի ներդրում. Պապոյանն այցելել է Եղիպատրուշ

10/01/2025 schedule10:37

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 9-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր:

«Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։

100.jpg (142 KB)

«Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ այս տարի։ Ընդհանուր առմամբ, պլանավորվում է իրականացնել շուրջ 100 մլրդ ՀՀ դրամի ներդրում։

Ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի միջոցով ձեռք են բերվել ժամանակակից սարք-սարքավորումներ։

101.jpg (90 KB)

Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024 - 2025 սեզոնին Մայլեռում արդեն գործում են երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք նախագծվել և մատակարարվել են աշխարհահռչակ «Դոպելմայր» ընկերության կողմից։

Ճոպանուղիները հնարավորություն են ընձեռում հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ՝ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատյան դաշտավայր և Արագած լեռ։ Առկա են 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ իրենց գունային որակավորուﬓերով: Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի։ Համալիրն ունի 450 աշխատակից։

102.jpg (187 KB)

Նախարար Գևորգ Պապոյանը և ԱՏԳ հանձնաժողովի անդամները «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջել են համալիրում, հետևել ընթացիկ աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների գործունեությանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։

Մայլեռում արդեն գործում է 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցային համալիրներ, այդ թվում՝ միջազգային բրենդներ ներկայացնող։

Պետական միջոցներով կառուցվել է Եղիպատրուշից դեպի լեռնադահուկային համալիր տանող ճանապարհը։ «Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
778 դիտում

Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Նիկոլ Փաշինյան

Բաքվում գտնվող մեր քաղաքացիներին հոգեներգործուն միջոցներով ՀՀ-ի դեմ են օգտագործելու․ վարչապետ

Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև 5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո․ վարչապետ

Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն․ Նիկոլ Փաշինյան

Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է․ Նիկոլ Փաշինյան

Հայտնի ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար

Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան

Միացյալ Նահանգներից ռազմական ինքնաթիռներով անօրինական ներգաղթյալները վտարվում են երկրից

Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը. Ֆիցո

Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Ինչու է Ռուսաստանը հրաժարվել «մտրակային» մոտեցումից Հայաստանի նկատմամբ. ինչ են «հասկացել» Մոսկվայում

Ազատանի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի Աննան մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է

Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը

Հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզելու. վարչապետ

TikTok-ը Ռուսաստանում խնդիրներով է աշխատում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Տրանսպորտային ինչ մատչելի փաթեթներ է առաջարկել ChatGPT-ին՝ Արսեն Թորոսյանի հարցերին ի պատասխան

90-ականներին մարդիկ Հայաստանից ամենաշատը հեռացել են պատերազմի պատճառով. վարչապետ. տեսանյութ

ԲՏԱՆ անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. ինչ է զգուշացնում նախարարությունը

Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի հետ հանդիպումներին

Գյումրիում Արմեն Տիգրանյանի տուն-թանգարան ունենալու անհրաժեշտություն կա. Քնարիկ Հարությունյան

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի. տեսանյութ

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. տեսանյութ

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Մեքենաներ են բախվել. «Օպել աստրա»-ն գլխիվայր շրջվել է, «Հոնդա»-ն ընկել է ջրահեռացման առվակը

ՀՀ-ում վարակների ակտիվ շրջան է. 3 շաբաթում 9000 հոգի դիմել է պոլիկլինիկա, հոսպիտալացված երեխաների տոկոսը մեծ է

Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիների ընդունելություն կիրականացնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Օրինակ Գյումրիում ուժեղ է, բայց այսօր բարբառները թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. վարչապետ

Բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն

Հայաստանը խոպա՞ն է, որ ինչ ուզեք անեք ու հաշիվ չտաք. Չախոյանը՝ բարեփոխումների դեմ բոյկոտողներին

ԵՄ աջակցությամբ Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր կիրականացվեն

Հայրենիքի և պետության շուրջ մտածումներն են, որ ինձ բերել են հայրենիքը պետությունն է բանաձևին. վարչապետ

Սլովակիայում հակակառավարական ցույցեր են. փողոց է դուրս եկել շուրջ 60 հազար մարդ

Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը

ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա սփյուռքից. վարչապետ. տեսանյութ