Երևան
12 °C
Հունվարի 10-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին և առկա կարիքներին։ Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ առանձնազրույց ունենալը։
Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
«Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի, տեղակալ Գուրգեն Սարգսյանի և հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ Ծառայության պետն ու Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց են կատարել հիմնարկի տարածքում։ Այցելել են հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց միջև տեսահաղորդակցության համար նախատեսված ձայնամեկուսիչ սենյակներ, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակներ, զբոսահրապարակ։ Խոհանոցում ծանոթացել են մասնավոր ընկերության կողմից ճաշապատրաստման ընթացքին, Անահիտ Մանասյանին ներկայացվել են սննդի որակի վերահսկողության մեխանիզմները։
Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է նաև հիմնարկի միջանցքներում փակցված հակավանդալային, նոր հեռախոսներին, որոնց միջոցով կարելի է անվճար զանգեր իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի և այլ կառույցների թեժ գծեր, ինչպես նաև՝ ամսական 20 րոպե անվճար զանգեր ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր։ Ծառայության պետն ընդգծել է նաև, որ այժմ անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձինք ստանում են խոսելաժամանակ շատ ավելի մատչելի սակագնով։
Կարանտինային մասնաշենքում Ծովինար Թադևոսյանն ու Անահիտ Մանասյանն այցելել են խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։
Շրջայցի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համակարգային ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։
Ավարտին Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին էլ՝ հրացան
ԱԽ քարտուղարը Գրոնոյին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը միտված ՀՀ կառավարության քայլերը
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ինչ է հայտնել ՆԳՆ-ն
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով
Եռաբլուրում շիրիմների ծաղիկների գողության դեպքով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հարկադիր պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում. ՀԿԱԾ
Բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոցում է
Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար hակաբակտերիային դեղերի կիրառումը ցուցված չէ
Օդը աղտոտված է, դժվար է շնչել, բայց հասկանում եմ՝ հրաշքի արդյունքում եմ փրկվել. Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է
Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Եթե Ադրբեջանը վստահ է դիրքորոշումներում, ինչու է գաղափար առաջ քաշում դադարեցնել դատական պրոցեսները. Կիրակոսյան
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 10-ին
Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով
Արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար
Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների գործով ձերբակալված կա. կատարվածը դիտարկվում է որպես դիտավորյալ հրկիզում
ՔԿԾ պետն ու ՄԻՊ-ն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, խոսել խցերում գտնվող ու հացադուլ հայտարարած անձանց հետ
Ռուբինյանն ու ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Քաշքշուկ, բռունցքներ և նման բաներ իսկապես չեն եղել. Ղազարյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում միջադեպի մասին
Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել. Սիմիդյան
Արքայական նվեր. Մյանման մի քանի փիղ է նվիրել Մոսկվային. տեսանյութ
ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը շարունակում է գործել
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը
Այս պահին որևէ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու․ նախարար
1300-ից ավելի ստուգում, 2 մլրդ դրամից ավելի վարչական պատասխանատվություն. ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփել է տարին
25-26 աստիճանի տարբերություն. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել
ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի նախագծին
Հանրապետության հրապարակի տոնածառը ապամոնտաժվում է. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով․ նախարար
Հնարավորություն կա կողակը վերադարձնել Սևանա լիճ. նախարարը՝ ձկնային պաշարների մասին
Զախարովան Լիտվայի նախագահին անվանել է «ստվարաթղթե հիմար»
Ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը. Լեքսման
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տարհանել են
Ուզում ենք, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, քայլում ենք ուս ուսի Ադրբեջանի հետ. Ֆիդան
Հաջորդ շաբաթ ՀՀ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, մերկասառույց
Քննարկվում է ծանրաքաշ մեքենաների կշռման կայաններն ավելացնելու հարցը
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT