Երևան
12 °C
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի՝ ՀՖՖ ղեկավարության մասին արված արտահայտություները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՖՖ-ն:
«2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի պաշտոնական՝ https://fcpyunik.am (https://fcpyunik.am/)կայքում հրապարակվել էր «Փյունիկ ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ տարվա արդյունքների, ՀՖՖ ղեկավարության և հայկական ֆուտբոլի ապագայի մասին» վերտառությամբ հարցազրույցի տեսքով հարցազրույցը։
Հարցազրույցի ընթացքում Արթուր Սողոմոնյանի կողմից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արվել էին մի շարք զրպարտող և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ։
Իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Թիվ ԵԴ/66834/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Արթուր Արշամի Սողոմոնյանից հօգուտ հայցվորներ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Արմեն Խաչատուրի Մելիքբեկյանի որպես 16.12.2022 թվականին https://fcpyunik.am կայքի միջոցով զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու արդյունքում հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել 800.000 ՀՀ դրամ։
Ավելին, դատարանը, անդրադառնալով նաև Հարցազրույցով ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ որպես փաստացի տվյալներ ներկայացված արտահայտություններին և դրանց նշանակությանը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նման արարքների կամ գործողությունների կատարումը ենթադրում է կատարողի կողմից իրավական նորմերի, օրենսդրության պահանջների խախտում, անարդարացի վարքագծի դրսևորում, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), եկել է այն եզրահանգման, որ նշված փաստացի տվյալներն անձի վերաբերյալ ներկայացնելն արատավորում են վերջիններիս, տվյալ դեպքում՝ հայցվորների պատիվն ու արժանապատվությունը:
Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց և կատարումից հետո ՀՖՖ-ն բռնագանձվող գումարով նախատեսում է գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին։
Նշենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել է Քննչական կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել հարցազրույցում Արթուր Սողոմոնյանի կողմից արված այն հայտարարությունները, որոնցով վերջինս ըստ էության անում էր առերևույթ հանցանքների մասին հայտարարություն, և խնդրել գնահատական տալ դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանության վերաբերյալ։
Հարցազրույցով արված հայտարարությունների համատեքստում Քննչական կոմիտեն գտել էր, որ ՀՖՖ ղեկավարության գործողություններում չի փաստվել այնպիսի դեպք, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու գնահատական»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Նիկոլ Փաշինյան
Բաքվում գտնվող մեր քաղաքացիներին հոգեներգործուն միջոցներով ՀՀ-ի դեմ են օգտագործելու․ վարչապետ
Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև 5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո․ վարչապետ
Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն․ Նիկոլ Փաշինյան
Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է․ Նիկոլ Փաշինյան
Հայտնի ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար
Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան
Միացյալ Նահանգներից ռազմական ինքնաթիռներով անօրինական ներգաղթյալները վտարվում են երկրից
Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը. Ֆիցո
Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ
Ինչու է Ռուսաստանը հրաժարվել «մտրակային» մոտեցումից Հայաստանի նկատմամբ. ինչ են «հասկացել» Մոսկվայում
Ազատանի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի Աննան մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
Հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզելու. վարչապետ
TikTok-ը Ռուսաստանում խնդիրներով է աշխատում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Տրանսպորտային ինչ մատչելի փաթեթներ է առաջարկել ChatGPT-ին՝ Արսեն Թորոսյանի հարցերին ի պատասխան
90-ականներին մարդիկ Հայաստանից ամենաշատը հեռացել են պատերազմի պատճառով. վարչապետ. տեսանյութ
ԲՏԱՆ անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. ինչ է զգուշացնում նախարարությունը
Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի հետ հանդիպումներին
Գյումրիում Արմեն Տիգրանյանի տուն-թանգարան ունենալու անհրաժեշտություն կա. Քնարիկ Հարությունյան
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի. տեսանյութ
Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. տեսանյութ
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
Մեքենաներ են բախվել. «Օպել աստրա»-ն գլխիվայր շրջվել է, «Հոնդա»-ն ընկել է ջրահեռացման առվակը
ՀՀ-ում վարակների ակտիվ շրջան է. 3 շաբաթում 9000 հոգի դիմել է պոլիկլինիկա, հոսպիտալացված երեխաների տոկոսը մեծ է
Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիների ընդունելություն կիրականացնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել
Օրինակ Գյումրիում ուժեղ է, բայց այսօր բարբառները թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. վարչապետ
Բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն
Հայաստանը խոպա՞ն է, որ ինչ ուզեք անեք ու հաշիվ չտաք. Չախոյանը՝ բարեփոխումների դեմ բոյկոտողներին
ԵՄ աջակցությամբ Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր կիրականացվեն
Հայրենիքի և պետության շուրջ մտածումներն են, որ ինձ բերել են հայրենիքը պետությունն է բանաձևին. վարչապետ
Սլովակիայում հակակառավարական ցույցեր են. փողոց է դուրս եկել շուրջ 60 հազար մարդ
Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը
ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա սփյուռքից. վարչապետ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT