Բանակից խուսափած եւ արտերկիր մեկնածները կարող են վճարել 1.8 մլն դրամ եւ վերցնել զինգրքույկ

Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած  երիտասարդ տղաներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում  եւ զերծ մնալ քրեական հետապնդումից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նման փոփոխություն առաջարկում են իրականացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանը:

Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով` լինում են անձիք, ովքեր մինչեւ 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզություն:

«Հիմա այս մարդկանց 27 տարին լրանում է, իսկ օրենսդիրը սահմանում է, որ այս մարդիկ յուրաքանչյուր զորակոչի համար վճարեն սահմանված 100 հազար դրամը: Այսինքն, 18-ից մինչեւ 27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ`վճարում են 1 մլն 800 հազար դրամ, նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կարճվում է, եւ նրանք կարողանում են վերադառնալ Հայաստան»,- ասում է փաստաբանը:

Այժմ Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանն առաջարկում են երկարացնել այդ ժամկետը: Այսինքն, եթե գործող օրենքը վերաբերում էր մինչեւ 2015 թվականի մայիսի 1-ին 27 տարին լրացած քաղաքացիներին, ապա նոր օրենքը ներառում է բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ը:

«Մի կողմից այս օրենքը ես համարում եմ օբյեկտիվ անհրաժեշտություն, իսկ մյուս կողմից սուբյեկտիվ գնահատականներ կարող եմ տալ: Այս օրենքը ոչ հավասար պայմաններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար: Նրանք, ովքեր ունեն հնարավորություն, գնում են, հետո գալիս են, վճարում են համապատասխան գումարը եւ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: Այս տարբերակը միշտ լինելու է, եւ շատերն են օգտվում: Բանն այն է, թե ինչպես կարգավորենք այդ խնդիրը: Ընդհանրապես նրանց զրկենք Հայաստան վերադառնալուց, թե՞ պետությունը պետք այդ  1 մլն 800 հազարը փոխարինի այլ թվով: Պետությունը պետք է իր առջեւ խնդիր դնի, թե վերցնելով այս 1 մլն 800 հազար դրամը՝ իսկապե՞ս սոցիալական արդարության հարց է լուծում: Պետությունը պետք է հաշվի առնի, որ ունի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կարիք»,- ասում է Նարիկյանը եւ ավելացնում, որ այդ երիտասարդները մեկ կամ 10 հոգի չեն, հազարավոր երիտասարդներ են եւ արտագաղթին զուգահեռ նրանց թույլ չտալ վերադառնալ հայրենիք եւս խնդիր է:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15457 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի